Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվություն

18.10.2011

 

Շարունակելով ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 3-ի N108-Ն որոշմամբ նախատեսված աշխատանքներին առնչվող գործընթացներն, շարունակվել են բոլոր թվով 24 օբյեկտներում (թվով 81 բազմաբնակարան շենքերի կտուրների հիմնանորոգումը համարվում է 1 օբյեկտ) նախատեսված շինարարական աշխատանքները, ավարտվել են նաև մնացած 21 բազմաբնակարան բնակելի շենքերի  կտուրների հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև ծրագիր ընդգրկված մնացած օբյեկտները բացառությամբ Մայիսյանի մշակույթի տան և Հայկաձորի խորքային հորի կառուցման աշխատանքները, որոնք ավարտվելու են նոյեմբերի 30-ին: Գործընթաց է իրականացվել ավարտված օբյեկտների ավարտական ակտերի ձևակերպման ուղղությամբ:
Շարունակվել են ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող` ՀՀ Շիրակի մարզպետարանի վարչական շենքի, Անուշավան գյուղի դպրոցի և Հայկավան գյուղի հին մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:
Կազմվել է ՀՀ կառավարության 03.02.2011թ.N:108-Ն որոշման երկրորդ փուլի ծրագիրը: Ընթացքի մեջ են ծրագիր ընդգրկված օբյեկտների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները:
Պատվիրատուի դերում պարբերաբար իրականացվել են վերոհիշյալ աշխատանքների որակի և ընթացքի ուսումնասիրություններ, առօրյա հարցերին տրվել են համապատասխան լուծումներ:
Քաղաքաշինության ոլորտում համայնքների ղեկավարների գործունեության պլանային ստուգումներ են անցկացվել մարզի 24 գյուղական համայնքներում:
Սեպտեմբեր ամսին վարչության կողմից ուսումնասիրվել և ընդունվել են Գյումրու քաղաքապետարանի կողմից ներկայացված 2008թ. հերթացուցակում հաշվառված` երկրաշարժից անօթևան մնացած թվով 482 ընտանիքների (բնակարանի շահառուներ) գործեր, որոնցից ՀՀ քաղաքաշինության նախարարության հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել 44 շահառուների գործեր:
<<Լինսի>>, <<Հաթսման>>, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամների և Կարմիր Խաչի միջոցներով կառուցված և հատկացված բնակարանների սեփականաշնորհման գործընթացի շրջանակներում հունիս ամսվա ընթացքում ՀՀ Շիրակի մարզպետի և թվով 5 ընտանիքների միջև կնքվել են պետական աջակցություն ցուցաբերելու մասին պայմանագրեր:
 
Իրականացվել է ՀՀ Շիրակի մարզի միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային պահպանման և սպասարկման աշխատանքներ:
Հսկողություն է իրականցվել Գյումրի քաղաքում Ղանդիլյան և Լալայան, Արթիկ քաղաքի Շահումյան և Ամասիա գյուղի կենտրոնական փողոցների առանձին հատվածների հիմնանորոգման աշխատանքների որոկի և ընթացքի ուղղությամբ: Գործընթաց է իրականացվել դրանց ավարտական ակտերի ձևակերպման ուղղությամբ
Իրականացվել է մարզային ենթակայության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների գույքագրումը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23