Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

22.10.2011

 

2003 թվականին առաջին անգամ նշվեց <Գյումրու օր> տոնակատարությունը, որը մի տեսակ հաշվետվություն էր գյումրեցիների, հյուրերի և բոլոր նրանց համար, ովքեր երբեք  անտարբեր չեղան Գյումրու երեկվա, այսօրվա ու վաղվա օրվա հանդեպ, քանզի Գյումրին աղետալի երկրաշարժից ահավոր տուժեց, ծնկեց, բայց չընկավ ու այսօր արդեն  ավանդույթի ուժ ստացած այս գեղեցիկ միջոցառումը շարունակում է հաշվետու լինել, բոլոր այն բարի կամքի տեր մարդկանց առջև, ովքեր իրենց փոքրիկ լուման ու ներդրումն են ունեցել արհեստների ու արվեստների հավերժական քաղաք Գյումրու վերականգնման, ապաքինման ու  հզորացման գործում: Այսօր էլ հյուրընկալ Գյումրին քաղաքի մուտքի մոտ դիմավորեց բոլոր այն հյուրերին, ովքեր մշտապես եղել ու շարունակում են մնալ հայրաքաղաք Գյումրու կողքին, հասկանալի պատճառներով շատերը չէին մասնակցում, բայց գյումրեցիները հաստատ համոզված են, որ նրանք հոգեպես են իրենց հետ, քանզի ոչ միշտ է, որ նրանք եկել են Գյումրի, բայց Գյումրուն օգնել են հաճախ:
Ազգային ժողովի նախագահ  Հովիկ Աբրահամյանին, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար  Արմեն Գևորգյանին, ԱԺ պատգամավորների ու անվանի մի շարք ճանաչված դերասանների քաղաքի մուտքի մոտ դիմավորելուց հետո, մարզպետի, քաղաքապետի, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ հյուրերը նախ այցելեցին Գյումրու Մուշ 2/2 թաղամասում ընթացող շինարարական հրապարակ: Շին հրապարակում քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հյուրերին տեղեկատվություն ներկայացրեց իրականացվող բնակարանաշինության ընթացքի ու որակի վերաբերյալ, տեղեկացրեց բնակարանների բաշխման գործընթացի որոշ մանրամասներ: Բոլորի համար հաճելի էր տեսնել, ինչպես բազմաթիվ շենքեր, ընդամենը մի քանի ամսից կրկին իրենց հարկի տակ կընդունեն Գյումրեցի անօթևան ընտանիքների և այս գործընթացից հետո վերջնականապես կունենանք հստակ պատկեր, բնակարանի կարիքավոր  դեռևս որքան անօթևան ընտանիք կմնա: Հյուրերը Մուշ 2/2 թաղամասից մեկնեցին <Շիրակ> գերեզմանատուն, ուր հանգչում են Արցախյան հերոսամարտին զոհ դարձած Գյումրեցի ազատամարտիկները: Գյումրու քաղաքապետարանը <Շիրակ> միության աջակցությամբ բարեկարգել ու նորոգել էր շուրջ երեք տասնյակի հասնող գերեզմաններ, փոխել գերեզմանների եզրաքարերը, անցկացրել ջրագիծ, դրել խաչքար զոհերի հիշատակին: Խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակադրության  և խնկարկման արարողություն, ծաղկեպսակ դրվեց Ազգային Ժողովի նախագահի անունից:
Գերեզմաներից հյուրերը վերադարձան Գյումրի, և առաջինը կանգ առան յուրաքանչյուրի կյանքն իմաստավորող մանուկների համար վերջերս շահագործման հանձնված <Հրաշքների աշխարհ> երեխաների ժամանցի կենտրում: Կենտրոնի բացման պատիվը տրվեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոլյանին: Կենտրոն, ուր յուրքանչյուր մտնող չի կարող իրեն չզգալ երեխա կամ չհիշել ոչ վաղ անցյալում իր անցկացրած մանկությունից դրվագներ: Անթաքույց էր Հովիկ Աբրահամյանի ուրախությունը մի վարկյանում մանկություն վերադառնալու և խաղալիք ավտոմատով կրակելու հնարավորությունից օգտվելը և ոչ միայն պարոն Աբրահամյանի, կենտրոնում տիրող միջավայրը ակամայից ստիպում է մանկանալ թեկուզ մի քանի վարկյան, ինչի կարիքն ունի երևի յուրաքանչյուր մեծահասակ: Ոգևորված մանկական աշխարհի հրաշքներից, պատվիրակությունը ոտքով անցավ Սայաթ Նովա փողոցից մինչև Գյումրու հանրահայտ <Հոկտեմբեր> կ/թ, ճանապարհին զրուցում  մարդկանց հետ, հետաքրքրվում ինչպես են: Կինոթատրոնում հյուրերը նախ դիտեցին հատված <Վերածնունդ> ֆլիմից, ապա Գյումրու քաղաքապետը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին մասնակցության համար, և արդեն ավանդույթի համաձայն, քաղաքի օրվա տոնակատարության մասնակիցների պարգևատրեց մեդալներով: <Վարպետ> շքանշանով` ՀՀ Ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանին, սիրված ու ճանաչված երգիչ Ալիկ Գյունաշյանին,  թեթև ատլետիկայի Եվրոպայի չեմպիոն Ռոբերտ Էմիյանին, ում ռեկորդը երեք տասնամյակ ոչ մեկը չի կարող կրկնել <Գյումրու զինանշանով>, Վալմարին`<Ոսկե մեդալ> շքանշանով: Միջոցառման մասնակիցներին քաղաքի օրվա տոնակատարության առիթով շնորավորեց և իր ողջույնի խոսքերը հղեց Հովիկ Աբրահամյանը: Հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը և նրանց ուղեկցողներն այցելեցին վերականգնվող սրբ. Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ հիմնադրված  խաչքարերի պուրակ, որը համալրվել էր մի քանի նոր գործերով, ի դեպ պուրակում տեղադրված են Ջուղայում վանդալիզմի զոհ դարձած հայկական խաչքարերի կրկնօրինակները, որոնք միայն ժամանակի առումով են տարբերվում ավերված խաչքարերից: Վերադառնալով կրկին հրապարակ հյուրերը մասնակից դարձան հրապարակում մեկնարկած տոնական համերգին, որին մասնակցում էին մայրաքաղաքից հրավիրված  հանրապետության լավագույն երգիչ երգչուհիները: Խորեն Լևոնյանն ընթերցեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի շնորհավորական ուղերձը քաղաքի օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասվում էր.
Սիրելի գյումրեցիներ.
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Ամեն տարի այս տոնին փաստում ենք, որ գյումրեցին կարողացել է մեջքը շկել, հաղթահարել ևս մեկ արգելք, ժամանակին նայելլավատեսության ձգտումով: Գյումրին այլևս կառուցվող, շենացող ու զարգացման ուղին բռնած քաղաք է, իսկ մնացած խնդիրները հաղթահարելու վբճռականություն ունի: <Գյումրու օր> տոնակատարությունը ավանդույթի ուժ է ստացել և ամեն տարի նոր շունչ ու եռանդ է հաղորդում գյումրեցիներին ապրելու և արարելու հյուրասեր, հումորասեր ու ավանդապահ Գյումրիում: Հայրաքաղաք Գյումրի, ևս մեկ անգամ շնորհավորում եմ տոնիդ առիթով: Թող երբեք աղդ չպակասի, շեն մնաս ու ամեն եկող տարի առավել մեծ ձեռքբերումներով ու նորանոր հաջողություններով դիմավորես: Ամենաջրմ բարեմաղթանքներով` Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյան: Հենց հրապարակից էլ հյուրերը հրաժեշտ տվեցին Գյումրիի, կրկին նանգամ շնորհավորելով տոնի կապակցությամբ, լիահույս, որ հաջորդ տարի մասնակիցը կդառնան մի նոր ձեռքբերման, որտեղ գուցեթե իրենք էլ իրենց փոքրիկ լուման կունենան: Ճիշտ է հյուրերը գնացին, բայց Գյումրու Վարդանանց հրապարակում երգն ու պարը, ուրախ տրամադրությունը շարունակվեց մինչև կեսգիշեր, որն ավարտվեց աննախադեպ հրավառությամբ:      

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-18 18:00:56