Տպել
Նորություններ
ԱՐԹԻԿՈՒՄ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԵԿԱՎ ՄՈԼՈՐԱԿԻ 7 ՄԻԼԻԱՐԴԵՐՈՐԴ ԵՐԵԽԱՆ
01.11.2011
ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն մոլորակի 7 միլիարդերորդ բնակիչը պետք է լույս աշխարհ գար հոկտեմբերի 31-ին, Արթիկի տարածաշրջանում: Թե ինչու Արթիկի տարածաշրջանում, դա էլ նպատակ ուներ ուշադրություն հրավիրել տարածաշրջանի վրա, խթանելու ծնելիությանը: Այդ կանխատեսման երջանիկ հավակնորդ դարձավ Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն համայնքի բնակչուհի Սուսաննա Ավդալյանն, ով նախանշված ժամկետից երկու շաբաթ շուտ հոկտեմբերի 31-ին ժամը 00:20-ին, 2 կգ 900 գրամ քաշով լույս աշխարհ բերեց առաջնեկ որդուն` Վահրամ Ոսկանյանին: Հասկանալի է ընտանիքի ուրախությունը նախ առաջնեկ որդու ծննդյան հետ կապված, ապա և 7 միլիարդերորդ երեխան ունենալու կապակցությամբ: Քանի որ այդ օրն այլևս Արթիկի ծննդատանը ծնունդ չգրանցվեց, երջանիկ մայրն ու որդին հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում: Արթիկի ծննդատուն էին ժամանել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, իրենց հետ բերելով բժշկական սարքավորումներ և նվերներ փոքրիկի և նրա մայրիկի համար: Արթիկի քաղաքապետն իր պատրաստակամությունն էր հայտնել դառնալու փոքրիկի կնքահայրը: 7 միլիարդերորդ մանկանը ցանկանում ենք առողջություն, երկար տարիների ուրախ ու երջանիկ կյանք:
Ստորև ներկայացնում ենք Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհասատատություններում 2011 թ. հոկտեմբեր ամվա ծննդաբերությունների վերաբերյալ տեղեկատվություն:
Հհ
|
Բուժհաստատության անվանումը
|
Ծննդա
բերություն
|
Տղա
|
Աղջիկ
|
Զույգ
|
Ընդամենը
նորածին
|
1
|
Գյումրու Ծննդատուն
|
138
|
68
|
72
|
2
|
140
|
2
|
Ախուրյանի Մոր ու մանկան կենտրոն
|
130
|
56
|
75
|
1
|
131
|
3
|
Արթիկի ՄՄ ԱՊ կենտրոն
|
93
|
55
|
38
|
-
|
93
|
4
|
Մարալիկի առողջության կենտրոն
|
26
|
19
|
7
|
-
|
26
|
5
|
Աղինի առողջության կենտրոն
|
4
|
2
|
2
|
-
|
4
|
6
|
Ամասիայի առողջության կենտրոն
|
1
|
-
|
1
|
-
|
1
|
7
|
Աշոցքի ,,Տիրամայր Նարեկի,, հիվ.
|
17
|
4
|
13
|
-
|
17
|
8
|
Ընդամենը
|
409
|
204
|
208
|
3
|
412
|