Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐԹԻԿՈՒՄ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԵԿԱՎ ՄՈԼՈՐԱԿԻ 7 ՄԻԼԻԱՐԴԵՐՈՐԴ ԵՐԵԽԱՆ

01.11.2011

 

 
ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն մոլորակի 7 միլիարդերորդ բնակիչը պետք է լույս աշխարհ գար հոկտեմբերի 31-ին, Արթիկի տարածաշրջանում: Թե ինչու Արթիկի տարածաշրջանում, դա էլ նպատակ ուներ ուշադրություն հրավիրել տարածաշրջանի վրա, խթանելու ծնելիությանը: Այդ կանխատեսման երջանիկ հավակնորդ դարձավ Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն համայնքի բնակչուհի Սուսաննա Ավդալյանն, ով նախանշված ժամկետից երկու շաբաթ շուտ հոկտեմբերի 31-ին ժամը 00:20-ին, 2 կգ 900 գրամ քաշով լույս աշխարհ բերեց առաջնեկ որդուն` Վահրամ Ոսկանյանին: Հասկանալի է ընտանիքի ուրախությունը նախ առաջնեկ որդու ծննդյան հետ կապված, ապա և 7 միլիարդերորդ երեխան ունենալու կապակցությամբ: Քանի որ այդ օրն այլևս Արթիկի ծննդատանը ծնունդ չգրանցվեց, երջանիկ մայրն ու որդին հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում: Արթիկի ծննդատուն էին ժամանել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, իրենց հետ բերելով բժշկական սարքավորումներ և նվերներ փոքրիկի և նրա մայրիկի համար: Արթիկի քաղաքապետն իր պատրաստակամությունն էր հայտնել դառնալու փոքրիկի կնքահայրը: 7 միլիարդերորդ մանկանը ցանկանում ենք առողջություն, երկար տարիների ուրախ ու երջանիկ կյանք:
Ստորև ներկայացնում ենք Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհասատատություններում 2011 թ. հոկտեմբեր ամվա ծննդաբերությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Հհ
Բուժհաստատության անվանումը
Ծննդա
բերություն
Տղա
Աղջիկ
Զույգ
Ընդամենը
նորածին
1
Գյումրու Ծննդատուն
138
68
72
2
140
2
Ախուրյանի Մոր ու մանկան կենտրոն
130
56
75
1
131
3
Արթիկի ՄՄ ԱՊ կենտրոն
93
55
38
-
93
4
Մարալիկի առողջության կենտրոն
26
19
7
-
26
5
Աղինի առողջության կենտրոն
4
2
2
-
4
6
Ամասիայի առողջության կենտրոն
1
-
1
-
1
7
Աշոցքի ,,Տիրամայր Նարեկի,, հիվ.
17
4
13
-
17
8
Ընդամենը
409
204
208
3
412

 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23