Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2 մլրդ 640 մլն դրամ գումարը մարզի խնդիրների լուծմանն ուղղելը մեծ ձեռքբերում է

02.11.2011

 

Քարուքանդ փողոցներ, կաթացող տանիքներ, կիսանորոգ կամ քանդված կրթօջախների մասնաշենքեր ու էլի շատ այսօրինակ խնդիրներ: Այս բոլոր խնդիրների լուծման համար 2011-ը բեկումնային տարի էր: Հանրապետական կուսակցությամ մարզային կազմակերպությունները բազմիցս էին այս խնդիրների մասին բարձրաձայնել: 2011-ին Հանրապետական կուսակցության ղեկավար, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ պետության պահուստային ֆոնդից մարզերին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների կարգավորման նպատակով հատկացվեց 10մլրդ 12մլն դրամ: Որոշումը Հանրապետության Նախագահն ու Հանրապետական կուսակցությունն ընդունեցին նպատակ ունենալով բարելավել մարզերի բնակչության կենսամակարդակը, նպաստել մարզերի համաչափ զարգացմանը: Շիրակի մարզին հատկացվեց 1մլրդ 320մլն դրամ: Շիրակի մարզում ծրագրի պատշաճ իրականացման համար մարզպետ Աշոտ Գիզիրյանի հանձնարարությամբ ձևավորվեց առաջնահերթությունները ուսումնասիրող հանձնաժողով, անցկացվեցին մի շարք քննարկումներ ու խորհրդակցություններ, որպեսզի ծրագրի առաջին փուլ ընդգրկվեին առավել հրատապ լուծում պահանջող խնդիրները:
Առաջնահերթ համարվեց կտուրների նորոգման հարցը այդ նպատակին նախատեսվեց 486մլն դրամ եւ ծրագիր ընդգրկվեցին 81 բազմաբնակարաններ, ամբողջապես նորոգվեցին Գյումրու Անի և Արագած թաղամասերի 35շենքերի կտուրներ:
Կտուրների նորոգման աշխատանքներ իրականացվեցին նաև մարզի մյուս համայնքներում` Արթիկում, Մարալիկում, Աշոցքում, Ամասիայում, Պեմզաշենում, Անի Ավանում և Անի Պեմզայում: Ընդհանուր առմամբ ծրագիրը մարզային իշխանությունների որոշմամբ համամասնորեն բաժանվեց բոլոր տարածաշրջանների վրա:
Առաջնային համարվեց նաև փողոցների նորոգմումը:
Նորոգվեցին Գյումրու Ղանդիլյան և Լիսինյան փողոցները, Արթիկի Շահումյան փողոցի 1.6կմ երկարությամբ հատվածը:
Այս աշխատանքները Շիրակի մարզպետի անմիջական հսկողության տակ էին, առաջնայինը բնականաբար որակով աշխատանքներ իրականացնելն էր համարվում: Փոշու, մարդաբոյ փոսերի մեջ կորած երկու փողոցները կարճ ժամանակահատվածում հիմնանորոգվեցին, բնակիչների համար սա հրաշքի նման մի բան էր:
Շիրակի մարզպետը խոստացավ և խոստումն այլևս իրականություն է, բոլորովին վերջերս կրկին նախագահի հանձնարարությամբ մարզերին նույնքան գումար հատկացվեց, ևս 1մլրդ 320մլն դրամ տրամադրվեց Շիրակի մարզին: Եվ առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագիր ընդգրկվեց հիշյալ փողոցի մայթերի նորոգման հարցը, ինչի համար հատկացվեց 30մլն դրամ: Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի խոսքով մեկ տարվա ընթացքում 2մլրդ 640մլն դրամ գումարը մարզի խնդիրների լուծմանն ուղղելը մեծ ձեռքբերում է:
Երկրորդ փուլով կնորոգվի Լիսինյան փողոցի անավարտ մնացած հատվածը, ընդհանուր 800մետր, կնորոգվեն մայթերը ևս:
Վաղուց ասֆալտի երես չտեսած Իսահակյան ու Պռոշյան փողոցները ևս նորոգվում են: Անանցանելի ու անմխիթար վիճակում գտնվող այս փողոցներում չեն էլ հիշում թե վերջին անգամ երբ են ճանապարհաշինարար տեսել:
Առաջին փուլով նորոգվեց թիվ երեք արհեստագործական ուսումնարնի կտուրն ու սանհանգույցը, թիվ 15 դպրոցի հանդիսությունների եւ մարզադահլիճները, մի շարք դպրոցներում ջեռուցման համակարգեր անցկացվեցին: Առաջին փուլով նախատեսված բոլոր ծրագրերն ավարտված են, բացառությամբ Հայկաձորի խորքային հորի եւ Մայիսյանի մշակույթի տան կառուցման, որոնք կավարտվեն մինչեւ նոյեմբերի վերջ: Շիրակի մարզը ծրագրի առաջին փուլն իրականացրել է ժամանակին և որակով որևէ բացթողում չի արձանագրվել,- լրագրողների հետ զրույցում նշում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով բազմիցս է այցելել մարզ,եղել բոլոր օբյեկտներում, հետևել աշխատանքների ընթացքին:
Առաջին փուլում աշխատել ենք պարտաճանաչորեն, երկրորդում առավել աչալուջ ենք լինելու,-ասում է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, Շիրակի մարզպետի հրահանգն է` գումարները պետք է նպատակային ծախսվեն:
Մարզային իշխանությունների որոշմամբ երկրորդ փուլով փոխհատուցում կտարմադրվի Առափիի սողանքային գոտու առավել վտանգված 11 տների բնակիչներին: Առափիից զատ կնորգվի Ազատանի մշակույթի տունը, գումար կտրամադրվի նաև Սարատակ համայնքին` մշակույթի տան գույք ձեռք բերելու նպատակով:
 Շիրակի մարզպետի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է մարզի միջհամայնքային ճանապարհների ուսումնասիրությամբ, առաջնահերթությունների հստակեցմամբ, 2012-ին առաջանհերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրում ճանապարհաշինական աշխատանքներն առավել ընդգրկուն են լինելու:
1մլրդ 320մլն ևս մեկ միլիարդ 320 մլն ու բազմաթիվ անլուծելի թվացող խնդիրներ արդեն լուծված են, շատերն էլ կլուծվեն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23