Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու քաղաքապետին ոսկե մեդալ, Արթիկն էլ լավագույն քաղաքային համայնք

11.11.2011

 

Շիրակի մարզը վերջին տարիներին անմասն չի մնում համայնքների ամենամյա գնահատման բարձ արդյունքներից: Ամեն տարի որևէ անվանակարգերում անպայման հաղթող է ճանաչվում մարզի քաղաքային կամ գյուղական որևէ համայնք: Այս տարի, որը նաև հոբելյանական է, քանզի լրանում է ՏԻՄ 15 ամյակը, մարզի մի քանի համայնքներ, հաղթող են ճանաչվել մի քանի անվանակարգերում:
 Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում այսօր Մատենադարանում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որին ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքների ղեկավարներին մրցանակները հանձնել է անձամբ կառավարության ղեկավարը:
2011 թվականի լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքը,  «Մաքուր համայնք 2011»-ին արժանացել է Շիրակի մարզի Ամասիայի գյուղական համայնքը: «Մշակութային լավագույն քաղաքային համայնք»՝ Գյումրի քաղաքը, իսկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պարգևատրվել է ոսկե մեդալով: Շնորհավորելով մեր մարզի Գյումրի և Արթիկ քաղաքային և Ամասիա գյուղական համայնքների բնակչությանը, ավագանուն և համայնքների ղեկավարներին բավականին պատվավոր և պատասխանատու անվանակարգերում հաղթող ճանաչվելու կապակցությամբ, ցանկանում նրանց նորանոր հաջողություններ համայնքների զարգացման ու կայացման գործում: Ստորև ներկայացնում ենք Շիրակի մարզպետի ուղերձը ՏԻՄ 15 ամյակի կապակցությամբ.
Տեղական ինքնակառավարումը Հայաստանում 15 տարեկան է, հատկանշական է, որ այս տարելիցն
համընկավ Հայաստանի անկախության 20–ամյակի հետ, ուստի մենք առավել քննախույզ հայացքով ենք նայում իրողությանը, քանի որ Տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման հիմնական հենարանը եղել և մնում է մեր նորանկախ պետության կայացումը:
Տարիների հեռվից գնահատելով տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման բարդ ու դժվարին գործընթացը, նրա ուժեղ ու թույլ կողմերը, համայնքների կառավարման գործում ձեռք բերած հաջողություններն ու բացերը, տեսանելի է դառնում, որ այն ևս ունի վերափոխման, կատարելագործման կարիք: Պետական կառավարման մարմինն այսօր ուշադրությամբ հետևում է ՏԻՄ-երի կողմից իրականացվող այն գործառույթներին, որոնք վերաբերում են համայնքների բյուջետավարման գործընթացներին, տեղական մակարդակում հանրային կառավարման բարելավմանը և տարածքային կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Այս ուղղություններով շարունակական աշխատանքները կապահովեն տեղական ժողովրդավարության հետագա ամրապնդումը, ապակենտրոնացման գործընթացների խորացումը և, վերջին հաշվով, տեղական ինքնակառավարման համակարգի գործունեության արդյունավետությունը։
 Անցած տարիների ընթացքում այս ոլորտում կատարվել են մեծածավալ աշխատանքներ՝ մշակվել է ՏԻՄ–երի լիարժեք անկախությունն ապահովող ռազմավարություն, ընդունվել են բազմաթիվ օրենքներ, նորմատիվային փաստաթղթեր, որոնցով էլ կանոնակարգվում են տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանն ուղղված գործառույթները։ ՏԻՄ-երը օրեցօր հզորանում են, իրենց ուսերին առնելով նոր պարտականություններ, ձգտելով բնակչության համար ստեղծել պատշաճ սոցիալական ու կենցաղային պայմաններ:
Այսօր իշխանությունները որոնում են տեղական ինքնակառավարման այն ճիշտ մոդելը, որը լուրջ հիմքեր կստեղծի տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների լիարժեք իրականացման համար:
Շնորհավորելով մարզի համայնքապետերին, ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին ու բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման ակունքներում, ցանկանում եմ ստեղծագործ աշխատանք, բնակչության համար սոցիալական ծառայությունների իրականացման հմտություններ, դժվարություններն հաղթահարելու կամք ու տոկունություն:
 
Ա.ԳԻԶԻՐՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46