Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԻՄ 15 ամյակին նվիրված միջոցառում

11.11.2011

 

ՏԻՄ 15 ամյակի միջոցառումների շրջանակում այսօր Ազգային գեղագիտական կենտրոնի Գյումրու մասնաճյուղում բացվեց Արխիվային գործի ցուցահանդես, որտեղ ներկայացված էր 1924 թվականից Ալեքսանդրապոլում հիմնադրված արխիվի բացառիկ նմուշներ: Մարզային արխիվը, որն սպասարկում է մարզի Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջաններն, այսօր իր հարկի ներքո պահում և պահպանում է շուրջ 113 հազար 800 փաստաթուղթ: Հիմնականում պահպանվում են բնակչությանը վերաբերվող կարևոր փաստաթղթեր, որոշումներ ու նախագծեր, որոնց արդյունքում Ալեքսանդրապոլը վերանվանվել է Գյումրի, Գյումրիում հիմնադրվել է առաջին երաժշտական դպրոցը, առաջին բնակելի շենքի կառուցման նախագիծն ու առաջին ընտրության վերաբերյալ շատ արժեքավոր փաստաթղթեր: Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին ՏԻՄ 15 ամյակի կապակցությամբ, մարզային արխիվի տնօրեն տիկին Սուսաննա Մկրտչյանը համառոտ ներկայացրեց արխիվում պահպանվող ոչ միայն կարևոր փաստաթղթերի, այլև մարզի և Գյումրի քաղաքի անվանի մարդկանց կենսագրության և ապրած կյանքի վերաբերյալ պատմափաստագրական նյութեր: Ցուցահանդեսը կգործի ևս մի քանի օր, և ցանկացողներն ավելի մոտիկից կծանոթանան արխիվում պահպանվող շատ կարևոր փաստաթղթերի հետ, որոնք արդեն վաղուց դարձել են պատմություն, իսկ հարուստ է այն ազգը, ում արխիվային փաստաթղթերն այդչափ հին են  ու բազմաբովանդակ, որքան Հայ ժողովրդինը:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48