Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԵՂԱՆԻՍՏՈՒՄ ԵՎ ՄԱՐԱԼԻԿՈՒՄ

17.11.2011

 

Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում կրկնակի տոն էր: Մեծ Հայրենականի ավարտից 66 տարի անց գյուղում վեր խոյացավ Հայրենական Մեծ պատերազմում և Արցախի ազատագարման պատերազմներում զոհված հերոս գեղանիստցիներին նվիրված հուշարձան կոթողը; Մեծ Հայրենականին գյուղից մասնակցած 247 գեղանիստցիներից 95-ը զոհվել են, Արցախի ազատագարման համար մղված պայքարում զոհվել են հինգ համագյուղացիներ: Գյուղի ավագները մինչև օրս չեն կարող հստակ պատասխանել թե ինչու գյուղում ժամանակին չի կառուցվել Մեծ  Հայրենականի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, քանզի դա խորհրդային իշխանության տարիներին համարվում էր պարտադիր պահանջ,  զոհվածների հիշատակը վառ պահելու համար: Հուշարձան չունենալու մտահոգող հարզը վերջապես լուծվեց և կյանքի կոչվեց գյուղի բնակիչ, ներկայումս Ղազախստանի Պետրոպավլովսկ քաղաքում բնակվող Ավետիք Մարտիրոսյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ: Գյուղն այսօրվանից ունեցավ հոյակերտ մի հուշակոթող, որը հիշեցնում է Մեծ եղեռնի զոհերին նվիրված <Ծիծեռնակաբերդի> հուշահամալիրի կես մասը; Հուշակոթողի ճարտարապտը բարերարի փեսան է`Գագիկ Հովհաննիսյանը, կոթողի նախագծի հեղինակը թոռնուհունին` Անի Հովհաննիսյանինը: Շուրջ քսան միլիոն դրամ արժողությամբ հուշակոթողի շին աշխատանքները մեկնարկեցին այս տարվա ապրիլ ամսին, նախագծային աշխատանքներում մի քանի փոփոխություններ կատարելուց հետո այսօր այն մեծ շուքով հանձնվեց բնակչությանը, որպես ուխտատեղի: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, հարակից համայնքների ղեկավարներ, համայնքի ողջ բնակչությունը: Հուշակոթողի բացման պատիվը տրվեց բարերար Ավետիք Մարտիրոսյանին, թոռանը` կրտսեր Ավետիք Մարտիրոսյանին և համայնքի ղեկավար Աղասի Ղազարյանին: Միջոցառմանը մասնակցելու համար գյուղ էին հրավիրել հանրաճանաչ դուդուկահար Կամո Սեյրանյանին իր խմբի հետ: Չնայած ցուրտ և խոնավ եղանակին իրենց մասնագիտական պարտականությունը լիարժեք կատարեցին միջոցառմանը հրավիրված լրատվամիջոցների ներկայացուցիչները;  Միջոցառման ավարտին միջոցառման մասնակիցներին և հյուրերին տրվեց ավանդական մատաղ: Օրվա տոնական երկրորդ խորհուրդը կայանում էր նրանում, որ այսօր լրանում էր գեղանիստի հիմադրման 180ամյակը: Գյուղն ունի 1380 բնակիչ, 300 տնտեսություն: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է:
Գեղանիստ գյուղի միջոցառմանը զուգահեռ մարզի Մարալիկ քաղաքում Մարալիկի զինվորական կոմիսար Վիտալի Կուրղինյանի նախաձեռնությամբ, քաղաքապետ Արտակ Գևորգյանի աջակցությամբ, տեղի է ունեցել Արցախի հերոսամարտի զոհերին նվիրված հուշաքար-խաչքարի բացման արարողությունը: Խաչքարի քանդակի հեղինակն է Արցախյան ազատամարտի մասնակից Պարույր Մրտչյանը: Խաչքարի բացման արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, հանրապետական զինկոմի տեղակալ Հենրիկ Մուրադյանը, մարզի զինկոմները, երկրապահ կամավորականների միության անդամները: Խաչքարի բացման արարողությանն իր մասնակցություւ է բերել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23