Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՅՍՕՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

17.11.2011

 

Սիրելի ուսանողներ.
Ընդունեք իմ ամենաջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները ՈՒսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ Այս տոնը հանդիսանում է ուսանողության համախմբման խորհրդանիշ։ Հնուց ի վեր հայ ժողովուրդն ակնածանք ու խորին հարգանք է տածում կրթության հանդեպ։ Ուսյալ մարդը մեզանում մշտապես առանձնացել է իր դիրքով ու պահվածքով։ Եվ դա խոսում է կրթության հանդեպ մեր ազգի ու պետության ունեցած անսահման սիրո ու վստահության մասին։ Մեզանից յուրաքանչյուրի համար ուսանողական տարիներն եղել են ամենահետաքրքիրն ու պատասխանատուն, կարևորն ու հուզումնալիցը, լի հագեցված իրադարձություններով։
Ուսանողները մշտապես եղել են մեր պետության հոգածության կենտրոնում, ինչի ապացույցն է պետության նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվող երիտասարդական տարաբնույթ և բազմաբովանդակ միջոցառումները, որն ուղղված է  համախմբելու աշխարհասփյուռ հայ երիտասարդներին։  
Շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, ցանկանում եմ Ձեզ հաջողություններ ուսման և գիտելիքների ձեռքբերման մեջ, քաջառողջություն, երջանկություն, խոր գիտելիքներ, որոնք լինելու են մեր երկրի ու ժողովրդի գալիք հաջողությունների հիմքը։
 
                      ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ                              Ա. ԳԻԶԻՐՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23