Տպել
Նորություններ
Կայացավ հերթական <<Շիրակ Էքսպոն>>
24.11.2011
Նոյեմբերի 24-ին Շիրակի Մրցունակության Կենտրոնը Գյումրիում անկցացրեց ամենամյա Շիրակ Էքսպոն: Այս տարի Շիրակ Էքսպոն կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող <Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը> ծրագրի ֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկվածխ են Եվրասիա համագործակցություն հիմնարդամը, Երևանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների /գործատուների/ միությունը:
Միջոցառումը մեկնարկվեց Գյումրիում` համախմբելով շուրջ 50 հայկական և 30 թուրքական ընկերությունների, որոնք կցուցադրեն ծառայությունների և արտադրանքի մեծ տեղականի, այդ թվում ` սննդամթերք, տեքստիլ ր շինանյութ:
Նույն օրը ժամը 15:00-ին մեկնարկող <Կանայք` որպես տարածաշրջանային տնտեսական զարգացման առաջատարներ> խորագրով ֆորումը հնարավորություն կընձեռնի Շիրակ Էքսպոյի մասնակիցներին քննարկել բազմաթիվ հարցեր, այդ թվում` Հայաստանի և Թուրքիայի տնտեսությունները, բիզնեսում կանանց դերը և ընդգրկվածությունը, ինչպես նաև Հայաստանում և Թուրքիայում առկա ներդրումային ռիսկերն արտադրության և ծառայությունների ոլորտներում:
Շիրակ Էքսպո 2011-ը յուրօրինակ հնարավորություն է ընձեռնում Հայաստանի և Թուրքիայի գործարար շրջանակների միջև համագործակցությունը խթանելու, ինչպես նաև հայ և թուրք կին գործարարների ոչ ֆորմալ ցանց ստեղծելու համար: Շիրակ Էքսպոն նաև կնպաստի կանանց կողմից ղեկավարվող հայկական և թուրքական բիզնեսների միջև համատեղ ծրագրերի մշակմանը:
ԱՄՆ ՄԶԳ-ն և կոնսորցիումի անդամնեն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը` խթանելով քաղաքացիական հասարակության համագործակցությունը` հինվելով գործարարների և պրոֆեսիոնալիզմի ցանցեր և զարգացնելով եղած համագործակցության օրինակները, տարածաշրջանում խաղաղության և տնտեսական ինտեգրման հասնելու նպատակով:
Շիրակի Մրցունակության կենտրոնը գործում է Շիրակի մարզում 2004թ.-ից կազմակերպության առաքելությունը մարզի տնտեսական զարգացմանն աջակցելն է: 2005թ. –ից սկսած Շիրակի Մրցունակության կենտրոնը կազմակերպում է արդյունաբերության և ծառայութունների ցուցահանդեսներ: Ցուցահանդեսները մշտապես աչքի են ընկել իրենց արդյունավետությամբ: ՇՄԿ-ն տեղական գործարարների հասարակական կազմակերպությունների և շարքային քաղաքացիների համար գործնական ծառայությունների փոխառությունների և դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև ուսուցման և անձնական զարգացման այլ հնարավորությունների վերաբերյալ ինֆորմացիայի աղբյուր է: Այն հաճախակի այցետեղի է դարձել միջազգային նվիրատուների և նրանց կապալառուների համար, որոնք ՇՄԿ-ի օժանդակությամբ փորձում են հասկանալ մարզի առաջ ծառացած հիմնահարցերը, գտնել համապատասխան կապեր և տեղեկություններ տարածել իրենց ծրագրերի վերաբերյալ:
Վերջին տարիներևին <Շիրակ Էքսպո>-ներին բացի տեղական արտադրողներից հրավիրվում էին նաև այլ մարզերի գործարարներ, իսկ Շիրակ Էքսպո 2010-ին մասնակցեցին նաև Վրաստանից շատ արտադրողներ` գյուղատնտեսության, սննդարդյունաբերության և այլ ոլորտներից:Միջոցառումը համախմբեց նաև հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների` քննարկելու միջսահմանային համագործակցության հնարավորությունները: Մոտ 45 գործարարներ և հասարակական կազմակերպություններ հնարավորություն ունեցան ներակայացնելու իրենց գործունեությունը <Շիրակ Էքսպո 2010>-ի ժամանակ, որն ավելի ընդգրկուն բնույթ ունեցավ և մասնակիցներին հնարավորություն ընձեռնեց գործարար նոր կապերի հաստատման, իսկ հազարավոր այցելուների ծանոթացրեց առաջարկվող նոր արտադրատեսակներին: