Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում շահագործման հանձնվեց միանգամից հինգ ճանապարհ

06.12.2011

 

Դեկտեմբերի 6-ին Շիրակի մարզի միանգամից հինգ համայնքներում շահագործման հանձնվեցին ՀՀ պետական բյուջեի և Համաշխարհային բանկի միջոցներով հիմնանորոգված հանրապետական և համայնքային նշանակության ճանապարհներ: Առաջինը շահագործման հանձնվեց ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հիմնանորոգված Հոռոմ-Սարատակ-Լուսակերտ ճանապարհը: Շուրջ 300 մլն. դրամ արժողությամբ, 3,4 կմ երկարության միջհամայնքային ճանապարհի բացման արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Ջիլավյանը, նախարարության ներկայացուցիչներ, ճանապարհաշինության ԾԻԳ-ի ղեկավար Բախտամյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ, հարևան համայնքների ղեկավարներ: Միջոցառման մասնակիցներին ողջունեցին, իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուղղեցին, և ճանապարհի կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Ջիլավյանը, Սարատակ համայնքի ղեկավար Միշա Ղրզոյանը: Ճանապարհների բացման արարողության հաջորդ կանգառը մարզի Ղարիբջանյան - Ախուրիկ շուրջ 2,6 կմ. ընդհանուր երկարությամբ և երկու կամրջով, Համաշխարհային բանկի շուրջ 349 մլն. դրամ ֆինանսական աջակցությամբ վերանորոգված ճանապարհն էր: Այստեղ ևս համայնքի ողջ բնակչությունն իր գոհունակությունն ու շնորհակալությունն էր հայտնում ՀՀ Նախագահին, կառավարությանն ու տրանսպորտի և կապի նախարարությանը, բնակչության հանդեպ ցուցաբերած ուշադրության համար: Հաջորդիվ ներկայացնում ենք  2011 թվականին Շիրակի մարզում իրականացված ճանապարհաշինարարական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, որի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 1.6 մլրդ. ՀՀ դրամ, որից՝
ՀՀ պետական բյուջեով շուրջ 568 մլն. ՀՀ դրամ, որից՝ երեք ճանապարհահատված 5.6 կմ ընդհանուր երկարությամբ և չորս՝ հրատապ վերանորոգում պահանջող:
ՀՀ պետական բյուջեով հիմնանորոգված ճանապարհահատվածներ՝ 497մլն ՀՀ դրամ /5.6 կմ/
·       Գյումրի-Կապս-Ամասիա Մ1 /1.2կմ/- 118մլն. ՀՀ դրամ, կապալառու՝ ՙՙՄերձմոսկովյան՚՚ ԲԲԸ,
·       Հոռոմ-Սարատակ-Լուսակերտ /3.4կմ/ - 299մլն. ՀՀ դրամ, կապալառու՝ ՙՙՄերձմոսկովյան՚՚ ԲԲԸ
·       Ամասիա-Պաղակն-Ձորակերտ /1կմ/ - 80մլն. ՀՀ դրամ /աշխատանքները կշարունակվեն 2012թվականին/, կապալառու՝ ՙՙԱշոցքի ԱՏՃ՚՚ՓԲԸ համատեղ ՙՙԱխուրյանի ՃՇՇ՚՚ ՓԲԸ,
ՀՀ պետական բյուջեով հրատապ օբյեկտներ շուրջ 71մլն ՀՀ դրամ
·       Մարալիկ քաղաքի ճանապարհների վերանորոգում – 32մլն. ՀՀ դրամ, կապալառու ՙՙԱնիի ՃՇՇ՚՚ ՍՊԸ,
·       Հոռոմ գյուղի ճանապարհի վերանորոգում – 12 մլն. ՀՀ դրամ, կապալառու ՙՙԷլիտ Արման ՇԻՆ՚՚ ՍՊԸ
·       Ջաջուռի Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան տանող ճանապարհի վերանորոգում – 21 մլն. ՀՀ դրամ, կապալառու ՙՙԷլիտ Արման ՇԻՆ՚՚ ՍՊԸ
·       Հ-17, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ 15-րդ կմ-ի նստվածքային տեղամասի վերանորոգման աշխատանքներ – 6մլն ՀՀ դրամ՝ կապալառու ՙՙՃանշին՚՚ ՓԲԸ
Համաշխարհային Բանկով շուրջ 1.1 մլրդ. ՀՀ դրամ, 8.12 կմ ընդհանուր երկարությամբ, այդ թվում՝
·       Գյումրի-Ախուրյան /4կմ/, Մուսայելյան-Հովիտ /1.5կմ/ - 740մլն. ՀՀ դրամ, կապալառու՝ ՙՙԱխուրյանի ՃՇՇ՚՚ ՓԲԸ
·       Ղարիբջանյան-Ախուրիկ-349 մլն. ՀՀ դրամ /2.6 կմ ընդհանուր երկարությամբ և երկու կամուրջ/, կապալառու՝ ՙՙՄերձմոսկովյան՚՚ ԲԲԸ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23