Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ԱՆՑԵԼ Է 23 ՏԱՐԻ

07.12.2011

 

23 տարի շարունակ հայ ժողովուրդն անդառնալի կորստյան ու խոր վշտի զգացումով,  հիշում և սգում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին հյուսիսային Հայաստանի տարածքում տեղի ունեցած աննախադեպ երկրաշարժի պատճառած վնասները, դրա հետևանքով հազարավոր զոհերի հիշատակը:  Այս դեկտեմբերի 7-ը բացառություն չեղավ, և վաղ առավաոտից, չնայած ցուրտ եղանակին, Գյումրու Սրբ. Ամենափրկիչ եկեղեցու բակում վեր խոյացած Երկրաշարժի զոհերի հուշակոթողի մոտ կրկին մարդաշատ էր: Երկրաշարժի անմեղ զոհերին իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար հուշակոթող էին գալիս Գյումրու ԲՈՒՀ-երի ուսանողներ ու դասախոսներ, հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ձեռնարկությունների, կրթական ու մշակութային հիմնարկների ներկայացուցիչն: 11 անց 30-ին հուշակոթողի մոտ էր ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը և նրան ուղեկցող մարզային ու քաղաքային իշխանությունների պատասխանատուներ, ԱԺ պատգամավորներ, նախարարներ: Ծաղկեպսակադրության արարողությունից հետո ՀՀ Վարչապետը և նրան ուղեկցողներն մեկնեցին մարզի Ամասիա համայնք, ուր երկար տարիների սպասումից հետո, կրկին վերականգնվել ու շահագործման է հանձնվում համայնքային կենտրոնի և այդ նույն տարածքում գործող մանկապարտեզի շենքը:
1970 թվականին կառուցված Ամասիայի նախկին շրջկոմի շենքը, որը հետագայում պատկանել է ՙՙԱրմենթել՚՚ ընկերությանը, վերջին տարիներին շահագործման համար գրեթե պիտանի չէր, գտնվում էր անմխիթար վիճակում, կարիք ուներ ուժեղացման և վերակառուցման:
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվել է շենքի վերակառուցում, որի արդյունքում համայնքն այժմ ունի 60- հոգանոց մանկապարտեզ և համայնքի կենտրոն:
Ծրագրով իրականացվել են հետևյալ շինարարական աշխատանքները՝ տանիքի վերակառուցում լանջավորի մետաղակղմինդրի ծածկույթով, ուժեղացում, շենքի ճակատային մասերի ցեմենտավազե սվաղում՝ ներկրումով, խարսխային մասերի երեսապատում սրբատաշ բազալտից, բացվածքների շարվածք տուֆ քարից, մետաղապլաստե դռների և լուսամուտների տեղադրում, հատակների փոխարինում պրեսգրանիտից, հախճասալով, խեցեսալով սալարկված սալակված և վինիլային հատակներով, սանհանգույցների պատերի սվաղում և հախճասալապատում, ներքին և արտաքին ջրամատակարարման, կոյուղու և էլեկտրասնուցման ցանցերի անցկացում, գազատարի անցակացում և ջեռուցման 2 կաթսաների տեղադրում, պողպատե պանելային մարտկոցների տեղադրում և այլն: Բարեկարգվել է նաև շենքին հարող տարածքը:
Առաջին հարկի՝ գլխավոր մուտքից աջ հատվածում տեղակայված են մանկապարտեզի վարչական և խոհանոցային բլոկները, բուժկետը, ձախից՝ համանքային կենտրոնի համար նախատեսված խաղասենյակ, հավաքատեղի, համակարգչային սենյակ, սանհանգույց և տեխնիկական սենյակ, որտեղ տեղադրված են ջեռուցման կաթսաները :
Երկհարկանի շենքի 2-րդ հարկն ամբողջությամբ հատկացվում է մանկապարտեզի երկու 30-հոգանոց խմբերի համար, որոնցից յուրաքանչյուրն ունի ննջարան, խաղասենյակ, հանդերձարան, սանհանգույց: 2-րդ հարկում տեղակայված է նախասրահ և 80 հոգու համար նախատեսված հանդիսությունների դահլիճ, որն անհարաժեշտության դեպքում կարող է օգտագործվել նաև համայնքային նշանակության հանդիսավոր իրադարձությունների համար:
Ծրագրի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 100.5 մլն. դրամ: Համայնքի անւոնից 5 տոկոս ներդրումը կատարել են սփյուռքահայ անհատ բարերարները /Ամերիկյան ինժեներների և գիտնականների միավորման Դեթրոյթի մասնաճյուղը՝ Օսեփ Սարաֆյանի աջակցությամբ/, որոնց անհատույց տրամադրվել են 13 557 ԱՄՆ դոլար:
Կենտրոնի բացման արարողությանը մասնակցելուց, շենքում շրջակայելուց հետո, ՀՀ Վարչապետն այցելեց վերակառուցված Ամասիայի առողջության կենտրոն:
Ամասիայի առողջության կենտրոնը սպասարկում է նախկին շրջկենտրոնի և հարակից բնակավայրերի շուրջ 9000 բնակչի, առողջության կենտրոնն ունի ծննդատուն, պոլիկլինիկա և շտապ օգնության ծառայություն:
Ծրագրով իրականացվել է երկհարկանի մասնաշենքի տանիքի թիթեղի փոխարինում, գոյություն ունեցող ջեռուցման համակարգի վերակառուցում՝ պողպատե պանելային մարտկոցների ու նոր խողովակագծերի մոնտաժմամբ, օդափոխության համակարգի կառուցում, սանհանգույցների վերանորոգում, հատակների, լուսամուտների դռների ներքին էլեկտրական սնուցման ցանցի փոխարինում, հարդարման աշխատանքեր: Շտապ օգնության ծառայության համար օժանդակ շինություն է կառուցվել, իրականացվել է նաև արտաքին և ներքին ջրամատակարարման, կոյուղու ցանցերի կառուցման, շենքի հակահրդեհային ազդարարման ապահովման, ինչպես նաև շենքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ:
Ծրագրի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 88 մլն. դրամ: Համայնքի անունից ներդրումը կատարել է ՙՙՄաքուր երկաթ՚՚ գործարանը՝ ծրագրի արժեքի 5 տոկոսի չափով, որը կազմում է 4.2 մլն. դրամ կամ 11467 ԱՄՆ դոլար: Ծրագիրն ավարտվել է 14.10.2011թվականին: Առողջության կենտրոնում շրջայցից հետո ՀՀ Վարչապետն այցելեց այս տարվա ամռանը շահագործման հանձնված Հայ-Գերմանական կարի գործարան, տեղում ծանոթացավ աշխատանքների կազմակերպմանն ու աշխատակիցների աշխատանքային պայմաններին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 18:52:10