Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ

07.12.2011

 

        Հարգելի շիրակցիներ.
        Դեկտեմբերի 7-ը հայ ժողովրդի օրացույցում կմնա որպես դաժան հիշողությունների ու մղձավանջի օր, երբ աննախադեպ երկրաշարժի պատճառով, Հյուսիսային Հայաստանի բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր ավերվեցին, տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ զոհ դարձան վայրկյաններ տևած արհավիրքին: 23 տարի անց էլ տարերքի հասցրած ավերածությունների հետքերը, հազարավոր անմեղ զոհերն ու մեզ բաժին հասած դառնությունները դեռ ապրում են մեր սրտերում և հոգիներում: Անցած տարիների ընթացքում, աշխարհասփյուռ հայության, բազմաթիվ պետությունների, կազմակերպությունների ու անհատների օգնության շնորհիվ, մենք կարողացանք դիմագրավել աղետին և վերացնել աղետի պատճառած վնասները:
Անգնահատելի է Հանրապետության նախագահի և կառավարության աջակցությունը Շիրակի մարզին և աղետի գոտուն: Երկրաշարժի հետևանքով բազմահազար անօթևան շիրակցիների համար պետական միջոցների հաշվին շարունակվում է բնակարանային լայնածավալ շինարարություն՝ անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցի վերջնական լուծման համար:
Վստահ ենք, որ առաջիկա տարիները մեզ համար լինելու են առաջընթացի և ձեռքբերումների ժամանակաշրջան, և մենք անելու ենք հնարավորինս, որպեսզի բնակարան ունեցող շիրակցին ունենա աշխատանք, շենացնի նորանկախ ու ազատ Հայրենիքը:
 Հարգելի շիրակցիներ, աղետի 23-րդ տարելիցի առիթով ընդունեք իմ խորին խոնարհումը զոհվածների հիշատակին: Ցանկանում եմ Ձեզ ուժեղ կամք, անսասան հավատ և վստահություն վաղվա օրվա հանդեպ:
 
 ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ                                                           Ա. ԳԻԶԻՐՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 18:52:10