Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

14.12.2011

 

 
Դեկտեմբերի 14-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով ժամանել է ՀՀ Շիրակի մարզ: Այցի ընթացքում նախարարը Գյումրիում հանդիպումներ ունեցավ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ, այնուհետև Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների Գյումրու մասնաճյուղերի համալսարանների պրոֆեսորադասխոսական կազմի և գիտական խորհուրդների հետ:
Անդրադառնալով 2011 թվականի կատարած աշխատանքներին, պարոն Աշոտյանը կարևորեց այն հանգամանքը, որ շունչ քաշելու ժամանակ չունեն, և որ յուրաքանչյուր տարի նոր նշաձող են դնում և հաղթահարում այն: Ամփոփելով ընթացիկ տարին, պարոն Աշոտյանը գնահատեց դրական: Հատկապես նա նշեց այս տարի բուհերի համար ծագած դժվարությունները, բայց և հավելեց, որ չնայած այդ հանգամանքին բուհերի աշխպատանք գնահատվում է դրական: Այնուհետև նա խոսեց հաջորդ տարվա մարտահրավերների մասին, որում կարևորեց կրթական ոլորտի բարեփոխումների շարունակությունը, բուհերի միջև մրցակցությունը և ֆինանսավորման նոր գործիքների ներդրումը: Հաջորդ տարվա գլխավոր մարտահրավերներից նա կարևորեց մրցակցությունը բուհերի միջև, և այն բուհը, որը կհավատարմագրվի, նրան կհատկացվի պետական պատվերով տեղեր, ինչը վերաբերում է նաև մասնավոր բուհերին, իսկ մինչև 2014-2015թթ. ոչ մի պետական բուհ չի ստանա պետական պատվերով տեղեր, եթե չանցնեն հավատարմագրում: Ապա նախարարն հավելեց, որ մինչև 2018թ, դպրոցներում կբացառվի միջին մասնագիտական կրթություն ունեցող մանկավարժների կողմից դասավանդումը: 
Այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում դեկտեմբերի 13-ից 15-ը ընթացող ՙՙՀամաշխարհային տնտեսության փոփոխման միտումները և Հայաստանի մարտահրավերները՚՚ թեմայով հանրապետական գիտաժողովին, որտեղ նա հանդես եկավ ողջույնի խոսքով:
Արմեն Աշոտյանը հանդիպում ունեցավ նաև մարզում գործող ավագ դպրոցների տնօրենների հետ: Լսեց տնօրենների առաջարկները կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46