Տպել
Նորություններ
Շիրակի մարզպետի Ամանորյա անակնկալը
21.12.2011
Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն իր աշխատաոճում որդեգրեց մեկ սկզբունք` սատարել Արցախի ազատամարտի զոհերի, հաշմանդամների և Հայրենական Մեծ պատերազմի վետերանների ընտանքիներին: Պարոն Գիզիրյանը շատ արագ խոսքից անցավ գործի և 2010թվականի դեկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 1991-1994թթ. մարտական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկների թվով 202 ընտանիքների տրամադրեց 40 հազարական դրամ աջակցություն: 2011 թվականի հունվարի 28-ին 1994 թվականի մայիսից մինչև 2010 թվականը ներառյալ, զինվորական ծառայության ընթացքում զոհված/մահացած/ զինծառայողների ևս 211 ընտանիքների ցուցաբերվեց 25 հազարական դրամ օգնություն: 2011 թվականի մայիսի 8-ի և 9-ի տոների կապակցությամբ 20 հազարական դրամական օգնություն ստացան Հայրենական Մեծ պատերազմի 202 վետերաններ և ՀՀ սահմանները պաշտպանելու, ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում 1-ին խմբի հաշմանդամ դարձած 39 անձինք: Ամանորի կապակցությամբ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն իր անձնական կապերի միջոցով, վերը հիշատակված Արցախյան ազատամարտի Շիրակի մարզի չորս խմբերի ներկայացուցիչներին կամ նրանց ընտանիքների անդամների համար պատրաստել էր նոր անակնկալ` ամանորյա ծանրոց թվով 655 ընտանիքների, որոնցից մարտական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկների ընտանիքներին և զինվորական ծառայության ընթացքում զոհված/մահացած/ զինծառայողների թվով 414 ընտանիքներին ծանրոցներից բացի 10 հազարական դրամ օգնություն: Մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցները այսօր առավոտից սկսել են ծանորցների առաքումը ազատամարտիկների բնակարաններ: Վաղվանից կսկսվի մարզի տարածաշրջաններում բնակվող ազատամարտիկների ընտանիքներին ամանորյա ծանրոցների առաքումը:
Մարզպետի ամանորյա օգնությունից անմասն չմնացին նաև մարզի բազմազավակ ընտանիքները, ում մարզպետի աջակցության ֆոնդից թվով 251 հինգ և ավելի երեխա ունեցող ընտանիքների կտրամադրվի 20 հազարական դրամ:
Մինչև ծանրոցների առաքումը, Շիրակի մարզպետը հանդիպեց մարզում գործող ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Ճիշտ է մինչև տարէվերջ նախատեսվում է մարզի խորհրդի հերթական նիստը, որտեղ և պարոն Գիզիրյանը կամփոփի անցնող տարին, սակայն պարոն մարզպետը լրագրողների հատ զրուցեց ընդհանուր խնդիրներից, անդրադարձավ և կատարված աշխատանքներին, և նախատեսվող ծրագրերին, գնահատելով անցնող տարին բավականին արդյունավետ մարզի համար, ինչին համաձայնեցին նաև ԶԼՄ ներկայացուցիչները: Անցնող տարվա կատարված աշխատանքների անփոփ հաշվետվությունը կտրվի մարզի խորհրդի նիստի ժամանակ, որի արդյունքները կտեղադրվի մարզպետարանի կայքում: