Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում ժամը 17:00-ի դրությամբ փակ ճանապարհներ չկա

22.12.2011

 

Չնայած առավոտից տեղացող ձյանը, Շիրակի մարզում ժամը 17:00-ի դրությամբ ոչ մի փակ ճանապարհ չկա: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի տեղեկացմամբ, - մարզի բոլոր ճանապարհները երթևեկելի են, փակ ճանապարհներ չկա, բոլոր մայրուղիներում իրականացվում են աղավազային խառնուրդով մշակում, եթե լեռնանցքներում կամ բաց տարածություններում բուք չսկսվի, ճանապարհները բաց կմնան, քանի որ բոլոր մայրուղիներում ճանշիններն իրականացնում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: Գյումրու փողոցները ևս մշակվում են աղավազային խառնուրդով, բայց կենտրոնական և բանուկ հատվածներում նկատելի է մերկասառույց, որը դժվարացնում է երթևեկությունը: Ձյան տեղումները մարզի տարածքում շարունակվում են:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23