Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամանորի լավագույն նվերն անօթևաններին

27.12.2011

 

Մարզի համայնքներում երկրաշարժից դեռևս անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով Գյումրի քաղաքի <<Մուշ-2-2>> և <<Անի>> թաղամասերում իրականացվում է 1756 բնակարաններով թվով 38, իսկ Ախուրյան գյուղում 108 բնակարաններով՝ 3 բազմաբնակարան շենքերի կառուցումը: Մնացած համայնքներում բնակելի տների կառուցումը սկսվելու է 2012 թվականին:
Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 27-ին Գյումրու թիվ 21 դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Գյումրու անօթևան ընտանիքների հերթացուցակում փաստագրված չորս սենյականոց բնակարանների շահառուների բնակարանների վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցում էին բնակարանների բաշխման հանձնաժողովի նախագահ` ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Մինչև վիճակահանության սկիզբը հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանը դիմեց վիճակահանության մասնակիցներին, թվով 109 չորս սենյականոց բնակարանի կարիքավոր ընտանիքներից 21 առաջին կարգի հաշմանդամներին առանձին վիճակահանությամբ առաջին հարկի բնակարանները տրամադրելու հարցով: Տարօրինակն այն էր, որ վիճակահանության մասնակիցները համաձայնեցին, իսկ իրենք հաշմանդամները հրաժարվեցին, և առանձին վիճակահանությանը մասնակցեցին վեց ընտանիք: Մեկ ընտանիք ընդհանրապես հրաժարվել է բնակարան ստանալուց, պատճառաբանելով, որ իր նկատմամբ անարդարացի են վարվել և զրկել են մեկ սենյակի իրավունքից: Անկախ ամեն ինչից, 108 ընտանիք ամանորին ընդառաջ իրենց իսկ վիճակահանությամբ դարձան բնակարանատեր: Արդեն եկող տարի գարնանը այս ընտանիքները, ինչպես նաև այլ ուրիշ ընտանիքներ, որոնք կմասնակցեն վիճակահանության, կտոնեն բնակարանամուտ:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20