Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհակալության խոսք

27.12.2011

 

Ընդամենը մի քանի օր առաջ Ամանորի կապակցությամբ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն իր անձնական կապերի միջոցով, Արցախյան ազատամարտի Շիրակի մարզի չորս խմբերի ներկայացուցիչների կամ նրանց ընտանիքների անդամների համար պատրաստել էր նոր անակնկալ` ամանորյա ծանրոց թվով 655 ընտանիքների համար, որոնցից մարտական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկների ընտանիքներին և զինվորական ծառայության ընթացքում զոհված/մահացած/ զինծառայողների թվով 414 ընտանիքներին ծանրոցներից բացի 10 հազարական դրամ օգնություն: Մարզպետի ամանորյա օգնությունից անմասն չմնացին նաև մարզի բազմազավակ ընտանիքները, ում մարզպետի աջակցության ֆոնդից հինգ և ավելի երեխա ունեցող ընտանիքների կտրամադրվի 20 հազարական դրամ:
Դեկտեմբերի 27-ին մարտական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկների և զինվորական ծառայության ընթացքում զոհված/մահացած/ զինծառայողների ծնողներ եկել էին մարզպետի մոտ շնորհակալություն հայտնելու ցուցաբերած աջակցության համար: <Միայնակ Գայլի`> Սամվել Խաչատրյանի մայրն արցունքոտ աչքերով իր խորհին շնորհակալությունն էր հայտնում Աշոտ Գիզիրյանին, մարդկային այն կարևորագույն հատկանիշի համր, որը կոչվում է ուշադրություն:- Պարոն Գիզիրյան, Ձեր միայն ուշադրությունը մեր ընտանիքներին, արդեն մեզ համար մեծ բան է, Ձեր պաշտոնավարման մեկ ու կես տարվա ընթացքում, արդեն հինգերրորդ անգամ է, դուք օգնում եք մեզ, թող ոչ մի ղեկավար չնեղանա, բայց նման բան չի եղել նախկինում: Մյուս ծնողներն էլ եկել էին հատուկ շնորհակալություն հայտնելու, ինչին մարզպետը մեծ դժվարությամբ համաձայնեց, հատկապես, որ ներկա էին նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ: - Այս տղաներն իմ մարտական ընկերներն են եղել, ոմանք իմ ջոկատում են եղել, ոմանք, ոչ, բայց նրանք բոլորը կրում են մեկ անուն, ազատամարտիկ, հայրենիքի համար կյանքը զոհած հայորդի, հայրենիքի համար հերոսացած պատանի կամ երիտասարդ, ով թողեց իր ընտանիքը, իր ծնողին, կնոջն ու երեխային, և իր կյանքը զոհաբերեց հանուն մեր Արցախի ազատության, մեր հայրենիքի անկախության: Հետևաբար ոչ թե ինձ պետք է շնորհակալություն հայտնել, այլ Ձեզ, որ հերոս որդիներ եք պարգևել, ում առջև այսօր բոլորս գլուխ ենք խոնարհում և հպարտանում Ձեզանով և Ձեր զավակներով:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:27:02