Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

30.12.2011

 

Սիրելի շիրակցիներ.
 
 Եվս մեկ տարի դարձավ պատմություն: Տարեմուտի այս պահերին յուրաքանչյուր ոք ծանր ու թեթև է անում անցած տարվա արածն ու չարածը, իրականացված ու անկատար մնացած երազանքներն ու գործերը:
Մեր Անկախության 20-րդ հոբելյանական տարին մեզ համար լուրջ ձեռքբերումների և հաջողությունների տարի էր: 
 2011 թվականին բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչվեցին, շինարարական աշխատանքներ իրականացվեցին մարզի բոլոր տարածաշրջաններում: Նորոգվեցին կրթօջախներ, առողջապահական, մշակութային հաստատություններ ու ճանապարհներ: Մարզի հեռավոր համայնքներում մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, հանդիսությունների սրահներ ու նոր աշխատատեղեր բացվեցին:
Շարունակվեցին բոլորիս այնքան հուզող բնակարանաշինական աշխատանքները, ամանորին 108 անօթևաններ վիճակահանության արդյունքում դարձան բնակարանատեր: Մի քանի ամսից բնակարանամուտ կտոնեն մնացած 1756 ընտանիքները, կլուծվի նաեւ Ախուրյանի անօթևանների հիմնախնդիրը:
2011-ը հիրավի բեկումնային տարի կարելի է համարել բոլոր ոլորտների համար, տարին հատկապես շատ հաջողված եղավ գյուղատնտեսության համար:
Ձեռք բերումները քիչ չեն, սակայն անելիքներ, դեռ շատ կան: Կան խնդիրներ, որոնց լուծմանը միտված են լինելու 2012թվականի մեր աշխատանքները:
2012-ը քաղաքական առումով բարդ տարի է լինելու, սակայն ես վստահ եմ Շիրակի մարզում կրկին կպահպանվի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտն ու կշարունակենք համատեղ և համախմբված աշխատանքն` ի շահ մեր ժողովրդի:
Սիրելի շիրակցիներ. Ջերմորեն շնորհավորելով բոլորիս Ամանորը և Սուրբ ծննուդը, ցանկանում եմ քաջառողջություն և ընտանեկան երջանկություն:
Թող բոլոր օջախներում իշխի համերաշխությունն ու սերը, թող նոր` 2012 թվականը բոլորիս համար լինի հաջողության և բարեկեցության տարի:   
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
 
 ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ`                               Ա.ԳԻԶԻՐՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48