Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի համար 2012 ևս հաջող սկսվեց

05.01.2012

 

 
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Շ Ի Ր Ա Կ Ի  Մ Ա Ր Զ
2012 թվականը բավականին հաջող սկսվեց շիրակցիների համար բոլոր առումներով: Ամանորի առաջին հինգ օրերին ինչպես նախորդ 2011 թվականին մարզում որևէ արտառոց դեպք կամ պահատար չի գրնացվել: Նախորդ տարիների համեմատ կտրուկ նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 10 դեպքի, 2012-ի անցած հինգ օրերին մարզում գրանցվել է 1 ճանապարհատրանսպորտային պատահար, և մեկ վրաերթ, բարեբախտաբար առանց մարդկային զոհերի, գրանցվել է երեք վիրավոր: Անցած հինգ օրերը մարզի համար եղել են աննախադեպ հրդեհների մասով: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Գրանցվել է ընդամենը մեկ հրդեհի դեպք, այն էլ առանց լուրջ հետևանքների, հրդեհվել է Գյումրու Դեմիրճյան 6 նրբ. Հակոբյաններին պատկանող թիվ 17 տան կտուրի 5 քառ.մետր հատված, որն արագ հանգցվել է: Ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային վիճակը մարզում գնահատվում է լավ: Անցած հինգ օրերին հիվանդանոց են տեղափողվել ընդամենը 3 երեխա 1-4 տարեկան սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիա և այլ աղիքային վարակներ ախտորոշմամբ: Բոլոր 3 երեխաների վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հիվանդանոցում բուժում են ստանում երեք զինծառայող, ովքեր հիվանդանոց էին տեղափոխվել դեռևս տարեվերջին նույնպես սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիա ախտորոշմամբ: Հիվանդների վիճակը գնահատվում է լավ, և առաջիկա օրերին բոլոր հիվանդները դուրս կգրվեն հիվանդանոցից: Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց ընդունվել են 17 հիվանդ` 3-ը կոտրվածքով, 10-ը վիրահատական, 4-ը նեյրո և մեկը արյան անոթների հետ կապված: Մինչ ամանոր հիվանդանոցում բուժման մեջ են եղել ևս 20 հիվանդ: Անցած չորս օրերին Գյուլբենկյան հիվանդանոցի բուժ անձնակզմը սպասարկել է 100 ամբուլատոր հիվանդ: Գյումրու մարզային հիվանդանոց ընդունվել են 12 սրտային հիվանդ, 6-ը շտաբ բուժ օգնության մեքենայով են տեղափոխվել, Գյումրու <Սամարիթեր> հիվանդանոց ընդունվել են 21 հիվանդ, որորնցից` 8- սրտաբանական, 7-ը վերականգնողական, 5 հիվանդ ներվային և մեկ հիվանդ թերապևտիկ: Ի տարբերություն նախորդ տարվա անհամեմատ քիչ ծանրաբեռնված է աշխատել Գյումրու շտապ բուժ օգնության կայանը: Դեկտեմբերի 31-ից մինչեվ հունվարի 4-ը ներառյալ գրանցվել է 342 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 540 կանչ: Գրանցվել է ինսուլտի-3, տրավմաներ-19, ալկոհոլային թունավորում-3, ինֆեկցիոն-2 դեպք և 66 տեղափոխում: Ընդհանուր առմամբ գրանցվել է բժշկական – 79 եվ ֆելդշերային 263 կանչ: Ինչպես նախորդ տարի, այս տարի մահացության թիվը նախորդ տարվա համեմատությամբ մնացել է նույնը, <Պաթոլոգո-անատոմիական լաբորատորիա> ՓԲԸ գրանցվել է 35 մահացության դեպք, հիմնականում սիրտ անոթային անբավարարվածության, և ուռուցքային հիվանդություններով պայմանավորված: Բավականին հաջող է սկսվել տարին ծնունդների մասով: Առաջին հինգ օրերին մարզում գրանցվել է 52 ծնունդ: Ճիշտ է, նախորդ տարվա համեմատ երկու ծնունդ պակաս է գրանցվել, սակայն ընդհանուր ծնունդների թիվը գոհացնող է: Գյումրիում գրանցվել է 20 ծնունդ՝ 11 աղջիկ, 8 տղա, Ախուրյանում 18՝ 12 աղջիկ, 6 տղա, Արթիկում 10՝ 5 տղա, 5 աղջիկ, Մարալիկում 3՝ 2 աղջիկ, 1 տղա, Աշոցքում 1 աղջիկ:
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:27:02