Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄՓՎ 2011թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

12.01.2012

 

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄՓՎ 2011թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Շիրակի ՄՓՎ գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը:
Գործունեության հիմնական ուղղություններն են եղել`
վարչության, փրկարարական և հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերի մարտունակության, մասնագիտական գիտելիքների և հմտությունների բարձրացումը.
-    ոլորտին վերաբերվող իրավական ակտերի իմացության ապահովումը.
-    ԱԻ կանխման, հետևանքների վերացման և դեպքերի օպերատիվ արձագանքումը.
-    արտակարգ իրավիճակներում մարզի բնակչության վարվելակերպի կանոնների իրազեկվածության.
-    կառավարման մարմինների, կազմակերպությունների, օպերատիվ ծառայությունների հետ համագործակցության բարձացումը:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Շիրակի ՄՓՎ 2011 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումները կատարվել են ամբողջությամբ: Հաջորդ տարի տեղափոխվել են մարզի կազմակերպությունների նոր ՔՊ, ուժեղ երկրաշարժի դեպքում մարզի բնակչության պաշտպանության պլանների մշակումը, կապված ՀՓԾ-ից ներկայացված պլան-ժամանակացույցերի հետ:  
2011թ. ընթացքումՀայաստանիՀանրապետության «Շիրակի» մարզի տարածքումգրանցվելէ`
398  արտակարգ դեպք (2010թ.` 438), որոնց հետևանքով զոհվել է 29 (2010թ.` 34), մարմնական վնասվածքներ ստացել (վիրավորվել)` 263 մարդ (2010թ.` 302):
Այսպիսով, 2011թ. ընթացքում մարզում 2010թ. համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերն նվազել են 40-ով կամ 9,1%-ով, զոհերի թիվը նվազել է 5-ով կամ 14,7%-ով, իսկ վիրավորների թիվը նվազել է 39-ով կամ 12,9%-ով:
Գրանցված դեպքերից`
335-ը`տեխնածինեն, որը կազմում է ընդհանուր դեպքերի 84,2%-ը (2010թ.` 354 դեպք, 80,8%-ը), որոնց հետևանքով զոհվել է 18 մարդ, ընդհանուր զոհերի` 62%-ը (2010թ.`26 մարդ, կամ 76,5%), վիրավորվել` 205 մարդ, ընդհանուր տուժածների` 78%-ը (2010թ.` 197 մարդ, կամ 65,2%): Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերը նվազել են 19 դեպքով կամ 5,4%-ով, զոհերի թիվը նվազել է 8-ով (30,8%)-ով, վիրավորներինը` աճել է 8-ով, կամ 4,1%-ով: Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 170-ը (50%) հրդեհի դեպքերն են (2010թ.` 198-ը, 55,9% ), հրդեհների թիվը մարզում նվազել է 28-ով (14,1%): Հրդեհների հետևանքով զոհվել է 1 մարդ, ընդհանուր զոհերի` 5,5%-ը (2010թ.` 2 կամ 7,7%), վիրավորվել` 7 մարդ, ընդհանուր տուժածների 3,4%-ը (2010թ.`2, կամ 1%): Հրդեհների հետևանքով զոհերի թիվը նվազել է  1-ով կամ (50%-ով), վիրավորներինը աճել է` 5-ով, (250%-ով):
- 17-ը`տարերայինեն, որը կազմում է ընդհանուր դեպքերի 4,3%-ը (2010թ.` 13դեպք, 3%), որոնց հետևանքով 2010թ. և 2011թ.-ին զոհեր և վիրավորներ չեն արձանագրվել:  
- 46-ը`սոցիալ-կենցաղայինեն, որը կազմում է ընդհանուր դեպքերի 11,5%-ը (2010թ.` 71դեպք, 16,2%-ը), որոնց հետևան­քով զոհվել է 11 մարդ, կամ ընդհանուր զոհերի 37,9%-ը (2010թ.` 8, կամ 23,5%), վիրավորվել` 58 մարդ, կամ ընդհանուր տուժածների 22%-ը (2010թ.`105, կամ 34,8%): Սոցիալ-կենցաղային արտակարգ դեպքերն նվազել են 25-ով (35,2%): Սոցիալ-կենցաղային արտակարգ դեպքերից զոհերի թիվն ավելացել է 3-ով, (37,5%), վիրավորներինը նվազել է`  47-ով, (44,8%):
ԱՐՏԱԿԱՐԳԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ԱԻՆ ՀՓԾ Շիրակի ՄՓՎ ստորաբաժանումների կողմից արտակարգ դեպքերի հետևանքների վերացման համար իրականացվել է`  206 ելք (2010թ.` 239), որից 170` հրշեջ փրկարարական ջոկատների կողմից, 36` փրկարարական ջոկատի կողմից:
2011թ. գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 186   ահազանգ (2010թ.` 256), որից հրդեհ է գրանցվել 166 դեպքում (2010թ.` 198), իսկ նյութական վնաս է հասցվել 81 դեպքում (2010թ.` 99-ում):
2 դեպքում (ահազանգերի 1,1%-ը) գրանցվել է կեղծ ահազանգ (2010թ.` 5, 1,9%-ը), 8 դեպքում` հսկվող կրակ (2010թ.` 42), 8 դեպքում (ահազանգերի 4,3%-ը) առաջացել է հրդեհի ծագման սպառնալիք (2010թ.`1, 0,4%-ը):
Հրդեհների 55 դեպք (33,1%-ը) ծագել է բնակելի շինություններում (2010թ.` 81, կամ 41%-ը): Վերլուծությունները ցույց են տալիս, որ 2010թ. համեմատ, 2011 թվականին` ըստ ամիսների, մարտ-մայիս` հրդեհները հիմնականում նվազում էին: Սակայն հուլիս ամսից սկսած չոր և շոգ եղանակի պատճառով գրանցվեց խոտածածկ տարածքների հրդեհների կտրուկ աճ և գրանցվեց 88 հրդեհ, որից 38-ը խոտածածկ տարածքներում` այսինքն ծագած հրդեհների 22,9%-ը:
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է ջրահեղձման 5 դեպք (2010թ.`4):
-    2011 թ.-ին ջրահեղձման 1 դեպք արձանագրվել է Ձորաշեն և 1 դեպք` Արեգնադեմ գյուղական համայնքների լճակներում, իսկ 3 դեպքերը` արձանագրվել են Վահրամաբերդ համայնքի ջրային տարածքում:
-    2010 թ.-ին ջրահեղձման 4 դեպքերը համապատասխանաբար արձանագրվել են` 1 դեպք` Կառնուտի ջրամբարում, 1 դեպք` Գյումրի-Ղարիբջանյան ճանապարհի աջակողմյան ջրային տարածքում, իսկ 2 դեպքերը նորից` Վահրամաբերդ համայնքի արհեստական լճակում:
Ջրհահեղձման դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դեպքերը կրկնվել են Վահրամաբերդ համայնքի ջրային տարածքում, որից ելնելով անհրաժեշտ է 2012թ.-ին ուժեղացնել հսկողությունը հատկապես նշված համայնքի ջրային տարածքում:
Շիրակի ՄՓՎ-ն անձնակազմից 2 խումբ, 31 փրկարար ծառայողներ` հոկտեմբերի 5 - 7-ը և 12 – 13-ը ՀՓԾ կազմում մասնակցել են Տավուշի մարզում որոնողափրկարարական աշխատանքներին, կապված հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սողանքի հետ:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՀԱՄԱԿԱՐԳԻՕՊԵՐԱՏԻՎՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հաշվետու ժամանակաշրջանում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են հրամանաշտաբային, շտաբային ուսումնավարժու­թյուններ, օբյեկտային վարժանքներ, հատուկ-տակտիկական վարժանքներ: Բոլոր անցկացրած վարժանքները ընդգրկել են ինչպես քաղպաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնարար հարցերը, այնպես էլ մարզի  բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման խնդիրները:
Շիրակի ՄՓՎ կողմից անցկացվել է`
-    ՀՇՈՒ «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը և հետևանքների վերացումը» թեմայով.
-    ՇՈՒ «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը մարզում ՔՊ համակարգի պատրաստականության բերման ժամանակ և հակառակորդի հարձակումից հետո» թեմայով.
-    ցուցադրական ՀՏՈՒ «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը հրդեհի օջախի առկայությամբ» թեմայով:
Շիրակի ՄՓՎ օպերատիվ խումբը մասնակցել է ՀՓԾ-ում անցկացված «ՀՀ ԱԻՆ ՀՓԾ անձնակազմի գործողությունները ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում» և «ՀՓԾ անձնակազմի գործողությունները ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմաներով ՇՈՒ-ներին:
ՔՊ միջազգային օրվա և ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ փրկարար ջոկատի կողմից անցկացվել են 1-ական օբյեկտային վարժանքներ` Ախուրյանի կաթնամթերք «Վան» ՍՊԸ-ում և Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում իսկ ՀՓՋ-ների կողմից ըստ սպասարկման տարածքների անցկացվել են թվով 14 օբյեկտային վարժանքներ, որոնք ուղեկցվել են նաև դասախոսություններով:
Մարզի թվով 30 գյուղական համայնքներում անցկացվել են ՇՈՒ-ներ, որոնցից «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում» թեմայով` 10 համայնքներում, «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը երկրաշարժի դեպքում» թեմայով` 20 համայնքներում: Բոլոր 30 համայնքների ղեկավարներին ցույց է տրվել մեթոդական օգնություն իսկ անցկացմանը մասնակցել են տարածքը սպասարկող ՀՓՋ-ների հրամանատարները:
Մարզի 8 կազմակերպություններում անցկացվել են ՀՏՈՒ-ներ, որոնց ղեկավար կազմին ցույց է տրվել մեթոդական օգնություն:
Անցկացված բոլոր ուսումնավարժությունները ամփոփվել են, հայտնաբերված թերություններն արձանագրվել են և տրվել են առաջարկություններ դրանց վերացման համար:
 
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
2011թ. ընթացքում քաղաքացիական պաշտպանության համակարգիկատարելագործման նպատակով մշակվել և հաստատվել է «ՀՀ Շիրակի մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը», մշակվել և սահմանված կարգով հաստատվել են մարզի թվով 116 գյուղական և 2 քաղաքային համայնքների նոր ՔՊ պլանները, ինչպես նաև մարզի թվով 7 սպորտային կազմակերպությունների ՔՊ պլան և պլան-ժամանակացույցերը :
Աշխատանքներ են իրականացվել պլանների լրամշակման ուղղությամբ: 2011թ. ընթացքում լրամշակվել և ճշգրտվել է թվով 3 պլաններ, այդ թվում <<Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման>>, << Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի տարածքի ԱԻ առաջացման դեպքում ստեղծվող իրավիճակի և դրա սպառնալիքի դեպքում (կանխարգելման, զգուշացման) կամ հետևանքների վերացման ժամանակ գործողությունների>>, <<Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում Հայաստանի հանրապետության Շիրակի մարզային տարահանման հանձնաժողովի>> պլանները, ինչպես նաև մշակվել է <<Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում Շիրակի մարզային փրկարարական վարչության անձնակազմի գործողությունների հրահանգը>> :
ՈՒսումնասիրվել և ճշգրտվել են մարզի քաղպաշտպանության կազմավորումների, դրանց անձնակազմի թվաքանակի և հագեցվածության, ՔՊ ինժեներական պաշտպանական կառույցների, բնակչության անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածության վերաբերյալ տվյալները:
Մարզում հաշվառված թվով 32 ապաստարաններից կապիտալ վերանորոգման է ենթակա 12-ը, մասնակի վերանորոգման՝ 9-ը, դուրս գրման՝ 11-ը:
Սպիտակի երկրաշարժից հետո մարզի ապաստարանները եւ եւ հակաճառագայթային թաքստոցները չեն համապատասխանում ԻՏՄ նորմերին, բայց եղածը պահպանելու նպատակով մարզի կազմակերպությունների հետ իրականացվել է «Քաղաքացիական պաշտպանության կառույցի եւ գույքի պահպանության մասին» պայմանագրերի կնքման աշխատանքներ և գործընթացը արդեն ավարտված է:
Շիրակի մարզային տարահանման հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ Շիրակի մարզպետի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N133 որոշմամբ, հանձնաժողովի նախագահը` մարզպետի տեղակալն է, իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալը` ՇՄՓՎ ԲՊ բաժնի պետը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմից և մարզային այլ ծառայություններից: ՈՒսումնավարժությունների ընթացքում հաճախ է իրականացվում բնակչության տարահանում, հատկապես, ջրածածկման վտանգավոր տարածքներից և հիմնականում բնակչության տարահանումը իրականացվել է բավարար մակարդակով, իսկ տարահանված բնակչության համակողմանի կենսաապահովումը, դեռևս, լուծելու խնդիր է :
ԿԱՊԻ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
 
Կապը մարզում Շիրակի ՄՓՎ կողմից իրականացվում է քաղաքային, բջջային հեռախոսակապով, ինչպես նաև թվով 9 ստացիոնար, 40 ձեռքի և 19 շարժական ռադիոկապի միջոցներով: Ներկայումս, մարտկոցների շարքից դուրս գալու պատճառով չեն աշխատում ձեռքի թվով 4 ռադիոկապի միջոցներ, անսարք է նաև 1 շարժական ռադիոկապի միջոց:
Մարզում բնակչության ազդարարումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է թվով 168 C-40 տիպի էլ.շչակ, իսկ առկա են ընդամենը 53-ը, որից սարքին է 29-ը, անսարք` 24-ը, պակասում է 114-ը: Անհրաժեշտ է 168 <Ա> բլոկ, առկա է 53` բոլորը սարքին:
 
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
2011 թվականի ընթացքում աշխատանքներ են իրականացվել կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ :
2011թ-ի գարնանային վարարումների ժամանակահատվածում մարզի տարածքում հեղեղումների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների պլանով և պլանից դուրս, թվով 17 համայնքների (Գյումրի, Արթիկ, Մարալիկ, Ամասիա, Ախուրյան, Աշոցք, Ազատան, Արևշատ, Անուշավան, Պեմզաշեն, Վարդաքար, Շիրակ, Ղարիբջանյան, Փանիկ, Ջաջուռ, Հացիկ, Արևիկ) և «Շիրակ ջրօգտագործման ընկերության» կողմից իրականացվել են հեղեղատարների առավել վտանգավոր, ընդհանուր 6900 մ երկարությամբ հատվածների հուների մաքրման և ամրացման աշխատանքներ, որոնք բավականին մեծ չափով նվազեցրին հեղեղումների հետևանքները:
2011թ-ի գարնանային վարարումների ժամանակահատվածում մարզում ձնածածկույթի հալոցքային ջրերից և տեղացած հորդառատ անձրևներից համայնքամիջյան սելավատարների հորդացման թվով 2 դեպք է արձանագրվել` Արթիկ քաղաքում և Կամո համայնքում:
Մարզում իրականացվել են նաեւ գետերի, հեղեղատարների եւ ջրանցքների հուների վտանգավոր տեղամասերի ուսումնասիրման աշխատանքներ Շիրակի մարզային փրկարարական վարչության եւ ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղ.տնտեսության և բնապահպանության վարչությունների, ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտե «Ախուրյանի Արաքս-ջրառ» ՓԲԸ –ի, Շիրակի «ՋՕԸ»-ի հետ համատեղ: ՈՒսումնասիրման արդյունքում թվով 11 գետերի և 15 հեղեղատարերի հուների մաքրման, ափապաշտպան պատերի գաբիոններով ամրացման աշխատանքների ծավալների վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են ՀՀ Շիրակի մարզպետին և ՀՀ ԱԻՆ ՀՓԾ ԲՏՊՎ:
2011թ-ի փետրվարի 7-ին մարզի Առափի համայնքի արևմտյան հատվածում տեղի էր ունեցել սողանքային երեւույթների ակտիվացում, հողաշերտերի տեղաշարժ: Վարչության կողմից իր իրավասության սահմաններում կատարվել են որոշակի միջոցառումներ սողանքային հատվածում հայտնված բնակչության պաշտպանության ուղղությամբ: Խնդրի կարգավորման հարցով տեղեկացվել է ՀՀ Շիրակի մարզպետը և ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տնօրենը: ՀՀ Շիրակի մարզպետի կողմից, Առափի համայնքի հակասողանքային միջոցառումների մշակման եւ իրականացման խնդրով դիմում է հղվել ՀՀ քաղաքաշինության նախարարին:
ՀՀ Կառավարության 2011թ-ի փետրվարի 3-ի թիվ 108-Ն որոշումով ՀՀ 2011թ-ի պետական բյուջեից 44 մլն. դրամ գումար է հատկացվել Առափի համայնքի սողանքային գոտում գտնվող առավել վթարային բնակելի տներում բնակվող թվով 11 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով:
 
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆՈՒԺԵՐԻՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԲԱՐՁՐԱՑՈՒՄ
 
Հաշվետու ժամանակահատվածում ամենօրյա աշխատանքներ են իրականացվել փրկարարական ուժերի  և տեխնիկայի մշտական մարտական պատրաստականության պահպանման ուղղությամբ:
Հաշվետու տարում հրշեջ-փրկարարական ջոկատներում, հրդեհավտանգ և կարևորագույն օբյեկտներում անցկացվել են հատուկ-տակտիկական ուսումնավարժություններ, ինչպես նաև կազմակերպվել և անցկացվել են հրշեջ ավտոմեքենաների շահագործման վերաբերյալ դասընթացներ ՀՓՋ-ի հերթափոխի պետերի կողմից:


 

Դասընթացներ
-    Գյումրիի թիվ 1 ՀՓՋ – 11 հատ
-    Գյումրիի թիվ 2 ՀՓՋ –37 հատ
-    Արթիկի ՀՓՋ – 6 հատ
-    Անիի ՀՓՋ – 12 հատ
-    Ախուրյանի ՀՓՋ – 9 հատ
-    Ամասիայի ՀՓՋ – 11 հատ
-    Աշոցքի ՀՓՋ – 14 հատ
 
ՀՏՈՒ-ներ
-    Գյումրիի թիվ 1 ՀՓՋ – 7 հատ
-    Գյումրիի թիվ 2 ՀՓՋ –6 հատ
-    Արթիկի ՀՓՋ – 9 հատ
-    Անիի ՀՓՋ – 5 հատ
-    Ախուրյանի ՀՓՋ – 3 հատ
-    Ամասիայի ՀՓՋ – 7 հատ
-    Աշոցքի ՀՓՋ – 5 հատ


 

2011թ.-ի ընթացքում ՀՀ ԱԻՆ ՀՓԾ Շիրակի ՄՓՎ-ում հրամանատարական պատրաստության դասընթացները անցկացվել են համաձայն ՄՓՎ-ի 2011թ.-ի ծառայողական պատրաստականության պարապունքների անցկացման պլանի: Պարապմունքների տարեկան ընդհանուր ժամաքանակը` 60 ուսումնական ժամ, որից 12 ժամը տրամադրվել է նորմատիվաիրավական փաստաթղթերի ուսումնասիրմանը, 24 ժամը մասնագիտական պատրաստության բարձրացմանը:
Տարվա ընթացքում պարբերաբար ստուգվել են մարզի հրշեջ-փրկարարական ջոկատների, փրկարարական ջոկատի ծառայության կրման ընթացքը: Հսկողություն է իրականացվել հրշեջ ավտոմեքենաների շահագործման և ելքերի գրանցման նկատմամբ:
 
                             ԱՆՁՆԱԿԱԶՄԻԿԱՌԱՎԱՐՈՒՄ
 
Հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքներ են իրականացվել կադրերի ընտրության ուղղությամբ:
2011 թվականի ընթացքում ՄՓՎ-ում փրկարար ծառայության են անցել 23 քաղաքացիներ, ազատվել` 25 (2010թ.-ին ծառայության են անցել 8 աշխատակիցներ, ազատվել` 8) աշխատակիցներ:
2011թ. Հունվարի 10 -ից մինչև դեկտեմբերի 30 -ը ատեստավորման համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացվել է 5 փրկարարական ծառայողների ատեստավորումը, որը կազմում է ՄՓՎ ծառայողների թվի 2 %-ը:
2011թ. Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում  վերապատրաստվել են 2 հրշեջ-փրկարարներ:
Հաշվետու ժամանակաշրջանում ՄՓՎ անձնակազմից տույժի են ենթարկվել 4 -ը (2010թ. տույժի են ենթարկվել 3 -ը ) որը կազմում է ծառայողների ընդհանուր թվի   1.7 %-ը: Տույժի ենթարկվածներից, ՀՓԾ տնօրենի հրամանով` 4 փրկարարական ծառայողներ:
2011թ. խրախուսվել են 81 ծառայողներ, որից Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա տոնակատարության կապակցությամբ  խրախուսվել և տարբեր պարգևների են արժանացել  8 ծառայողներ:
Գրանցված կարգապահական խախտումների, ոչ կանոնադրային հարաբերությունների, պաշտոնեական դիրքի չարաշահման, պարտականությունների ոչ լիարժեք կատարման, թերացումների վերաբերյալ 2011 թվականին ՄՓՎ-ում անց է կացվել 3 ծառայողական քննություն, որից 2 անց է կացվել ՀՓԾ-ի կողմից, 1-ը ՄՓՎ-ի կողմից:  
              ԲՈՒԺԱՊԱՀՈՎՈՒՄ
 
2011 թվականի ընթացքում անցկացվել է ՄՓՎ 24 փրկարար ծառայողների բուժ կանխարգելիչ հետազոտություններ: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետազոտվողներից 2-ը ենթարկվել են դիսպանսերիզացիայի:
 
ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
 
ՄՓՎ անձնակազմը ապահովվել է հագուստով 50 %-ով: Որից սպայական կազմը ամենօրյա համազգեստով ապահովվել է 61 %-ով:          
Տարվա ընթացքում համաձայն ներկայացված հայտերի վերանորոգվել է 18 միավոր տրանսպորտային միջոց, որից 15 հրշեջ տեխնիկա, 1 հատուկ տեխնիկա (հատուկ փրկարարական մեքենա):
Տարվա ընթացքում ծախսվել է 121450 կվտ հոսանք, 15700 խ.մ. գազ, 2380 խ.մ ջուր: Խնայողության արդյունքում ծախսվել է հատկացված չափաքանակից պակաս 25050 կվտ հոսանք եվ 3720 խ.մ ջուր:
 
Ստացված եվ ծախսված վառելիքաքսուքային նյութերի քանակները՝
                                                          ստացված                   ծախսված            
բենզին  (լիտր)                                 13030                          13030                         
դիզ.վառելիք  (լիտր)                        3850                           3850                        
շարժիչի յուղ  (լիտր)                         601                            427
քսուքայուղ (լիտր)                            160                            132
 
Տեխզննության է ներկայացվել 9 տրանսպորտային միջոց: ՀՓԾ-ի կողմից տրամադրվել է 3 նոր պետ համարանիշ:
20 միավոր տեխնիկա տեխսպասարկում է անցել 7 ստորաբաժանումներում:
    Տեխնիկական փորձարկման է ներկայացվել 344 միավոր տեխնիկա և սարքավորում, որից 173-ը փողրակներ: Փորձարկման արդյունքում օգտագործման համար ոչ պիտանի է ճանաչվել 72 միավոր սարքավորումը, որից՝
1 հատ էլեկտրոգեներատոր
1 հատ մոտոհղկիչ
1 հատ մոտոսղոց
1 հատ էլ.լապտեր
1 հատ հրշեջ պոմպ
62 հատ փողրակ 
 
Շենք - շինությունների վերանորոգման աշխատանքները:
 1 Շիրակիմարզայինփրկարարականվարչություն
§         շենքի երկրորդ հարկի թվով 4 (վարչության պետի,տեղակալի,ընդունարանի եվ դիսպետչերական կետի) աշխատանքային սենյակները հիմնովին վերանորոգվել են,նաև կատարվել է կտուրի մասնակի վերանորոգում
§         վերանորոգվել է շենքի երկրորդ հարկի միջանցքը եվ տարվել է միջանցքի ներկման եվ հարդարման աշխատանքներ, տեղադրվել նոր փականներ, ինչպես նաև առաջին հարկից երկրորդ հարկ տանող աստիճանավանդակները վերանորոգվել և ներկվել են
§         ցանկապատվել է շենքի տարածքը և ներկվել
 
 2. Գյումրիիթիվ1ՀՓՋ
§         տարվել է նախապատրաստման աշխատանքներ
§         պատվիրվել է դռներ եվ լուսամուտներ
 3. Գյումրիիթիվ 2 ՀՓՋ
§         կոսմետիկ վերանորոգվել է ՀՓՋ-ի շենքը
 4.ԱրթիկիՀՓՋ
§         մասնակի վերանորոգվել է ՀՓՋ-ի շենքի կտուրը
§         վերանորոգվել է զորանոցը, ռադիոհեռախոսավարի սենյակը և ավտոտնակը / ներկային աշխատանքներ, զորանոցի պատերի պաստառապատում, հարդարման աշխատանքներ և առաստաղների սպիտակեցում/
§         քաղաքային ջրագծից դեպի ՀՓՋ է բերվել որի արդյունքում ՀՓՋ –ը ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմաբ
§         ամբողջովին վերանորոգվել է ՀՓՋ-ից դեպի քաղաքային կոյուղի գնացող կոյուղագիծը
§         ասֆալտապատվել է ՀՓՋ-ի տարածքը եվ տարվել է լուսավորության աշխատանքներ
§         ամբողջովին փոխվել են լուսամւտները
§         ՀՓՋ –ը սնուցող էլ. մալուխները վերանորոգվել և թարմացվել են:
 5. ԱնիիՀՓՋ
§         կոսմետիկ վերանորոգվել է զորանոցը
§         մասնակի վերանորոգվել է ՀՓՋ-ի շենքը
§         էլ.սնուցման մալուխները ամբողջովին փոխվել է նորերով
 6. ԱխուրյանիՀՓՋ
§         ՀՓՋ-ի շենքում կատարվել է ներքին հարդարման աշխատանքներ
§         տարվել է տարածքի բարեկարգման աշխատանքներ
7 ԱմասիայիՀՓՋ
§         հիմնովին վերանորոգվել է ավտոտնակը եվ զորանոցը
§         մասնակի վերանորոգվել է ՀՓՋ-ի շենքի կտուրը
§         ՀՓՋ-ի շենքը գազաֆիկացվել է
§         Տարվել է ՀՓՋ-ի ամբողջ տարածքի բարեկարգում
§         տարածքը ասֆալտապատվել է
 8.Աշոցքի   ՀՓՋ
§         ՀՓՋ-ի շենքը գազաֆիկացվել է
§         կոսմետիկ վերանորոգվել է ՀՓՋ-ի շենքը
 
ԻՐԱՎԱԿԱՆԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
 
2011 թվականի ընթացքում ՀՀ Շիրակի մարզպետի կողմից ընդունվել է ԱԻ ոլորտին առնչվող թվով 3 որոշում.
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի տարածքում 2011 թվականի գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման նպատակով կայացվել է ՀՀ Շիրակի մարզպետի 2011 թվականի փետրվարի 28-ի N63-Ա որոշումը: Որոշման մեջ, ըստ համակարգման ոլորտների համապատասխան հանձնարարականներ են տրվել`
ա. մարզային տարահանման հանձնաժողովի նախագահին.
բ. Շիրակի ՄՓՎ պետին` մարզի տարածքում գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի հետ համատեղ մշակելու աշխատանքային ծրագիր, ինչպես նաև մարզային զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար իրազեկելու բնակչությանը սպառնացող վտանգների և ձեռնարկվելիք միջոցառումների մասին.
գ. մարզային հիդրոօդերևութաբանական ծառայության պետին.
դ. <<Ախուրյան-Արաքս-ջրառ>> ՓԲԸ Շիրակի տեղամասի և <<Շիրակ ջուր օգտագործողների ընկերության>> պետերին.
ե. Հայաստանի   Հանրապետության   Շիրակի   մարզպետարանի   աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետերին:
 Ինչպես նաև առաջարկվել է մարզի համայնքների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարներին` պատրաստի վիճակի բերել արագ արձագանքման փրկարարական խմբերը, անհրաժեշտության դեպքում փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներն օպերատիվ իրականացնելու համար:
2) 2011 թվականի ամառային ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ջրային տարածքներում բնակչության պաշտպանությունը ապահովելու և ջրահեղձման դեպքերը կանխարգելելու նպատակով կայացվել է ՀՀ Շիրակի մարզպետի 2011 թվականի հունիսի 20-ի N212-Ա որոշումը: Որոշման մեջ ըստ համակարգման ոլորտների համապատասխան հանձնարարականներ են տրվել`
ա. <<Ախուրյան-Արաքս-ջրառ>> ՓԲԸ Շիրակի տեղամասի և <<Շիրակ ջուր օգտագործողների ընկերության>> պետերին` ամառային ժամանակահատվածում ընկերությունների կողմից սպասարկվող մարզի ջրամբարների տարածքներում ուժեղացված շուրջօրյա հերթապահություն սահմանելու.
բ.Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ համաճարակային տեսչության Շիրակի մարզային կենտրոնի պետին` մարզի ջրային ավազանների սանիտարական վիճակի նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու:
3) 2011 – 2012 թվականների ձմեռային ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակների կանխման, միջպետական, հանրապետական, միջհամայնքային եւ համայնքային ավտոմոբիլային ճանապարհների անցանելիությունը, բնակչության պաշտպանությունն ու անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով կայացվել է ՀՀ Շիրակի մարզպետի 2011 թվականի նոյեմբերի 21-ի N452-Ա որոշումը: Որոշման մեջ ըստ համակարգման ոլորտների համապատասխան հանձնարարականներ են տրվել`
ա. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետին` մշտապես իրազեկ լինելու մարզի ճանապարհներին տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում ճանապարհները սպասարկող կազմակերպությունների ուժերով և միջոցներով կազմակերպելու բնակչության անվտանգ երթևեկությունը, ինչպես նաև ճանապարհներին տիրող իրավիճակի վերաբերյալ կազմակերպելու տեղեկատվության փոխանակումը շահագրգիռ ծառայությունների և կազմակերպությունների միջև.
Առաջարկվել է`
1. ՀՀ ԱԻՆ ՀՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետին` եղանակային պայմանների վատացման դեպքում ձեռնարկելու անհրաժեշտ միջոցառումներ բնակչության պաշտպանության ուղղությամբ, իսկ իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում անմիջապես տեղեկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին.
2.       Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ սպայական վաշտի հրամանատարին` ուժեղացնելու հսկողությունը մարզի դժվար անցանելի ճանապարհներին և հնարավորինս զերծ պահելու ազգաբնակչությանը երթևեկելուց.
3.       մարզային հիդրոօդերևութաբանական ծառայության պետին` եղանակի վերաբերյալ ներկայացնել ամենօրյա տեղեկատվություն Շիրակի ՄՓՎ դիսպետչերական կետ, իսկ եղանակային փոփոխությունների վատթարացման կանխատեսումների վերաբերյալ՝ տեղեկացնել նախօրոք.
4.        Շիրակի մարզի համայնքների ղեկավարներին՝ մշտապես պատրաստ վիճակում պահել համայնքային առաջին կանչի փրկարարական ուժերը, ինժեներական տեխնիկան և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օպերատիվ միջոցառումներ ավտոճանապարհներին անօգնական վիճակում հայտնված մարդկանց օգնելու, տրանսպորտային միջոցները անվտանգ տարածք ժամանակավոր տեղափոխելու և երթևեկությունը վերականգնելու համար.
5.       Շիրակի մարզի ճանապարհները սպասարկող կազմակերպությունների ղեկավարներին` մշտապես պատրաստի վիճակում պահելու ճանապարհները սպասարկող տեխնիկան, ուժերը և միջոցները:
      Առաջարկություններ են ներկայացվել ՀՀ Կառավարության թվով 3 որոշումների նախագծերի վերաբերյալ`
-    «Արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած բնակչությանը օգնության հատկացնելու և պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգը հաստատելու մասին»
-    «ՀՀ Կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի N 592 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
-    <<Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության կարգը հաստատելու մձասին>>:
 Առաջարկություններ են ներկայացվել նաև <<ՀՀ Մարզային արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլանի կառուցվածքի օրինակելի ձևի նախագծի>> վերաբերյալ:
 
 
Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ,
փ/ծ փոխգնդապետ`                                  Մ.Յ.Սարիբեկյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23