Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐՓԵՆԻՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆԸ

23.01.2012

 

Աշոցքի նախկին տարածաշրջանի Արփենի համայնքում չնայած ցուրտ եղանակին ուրախ իրարանցում էր: Առիթը կրկին այդ տարածաշրջանի համար արդեն 24 տարի անփոփոխ բարերար համարվող ՙՙԳլավալմազզոլոտ՚՚ ռուս շինարարարական կազմակերպության ղեկավար, նախկին ԽՍՀՄ-ի ՙՙԳլավալմազզոլոտ՚՚ գլխավոր վարչության նախագահ Վալերի Վլադիմիրի Ռուդակովի կարճատև այցն էր: Այցի նպատակը` տեսնելու և կտրելու շահագործման հանձնվող Արփենիի մշակույթի տան կարմիր ժապավենը, որը վերանորոգվել է իր անձնական միջոցների հաշվին:
ՀՀ Շիրակի մարզի Գոգհովիտ, Թորոսգյուղ, Արփենի համայնքների  երկհարկանի բնակելի տները, դպրոցները, մշակույթի տները, վարչական շենքերը և ալյ սոցիալական ոլորտի օբյեկտները կառուցվել են 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո 1989-1991թթ. ՙՙԳլավալմազզոլոտ՚՚ ռուս շինարարարական կազմակերպության կողմից, որի ղեկավարն էր նախկին ԽՍՀՄ-ի ՙՙԳլավալմազզոլոտ՚՚ գլխավոր վարչության նախագահ Վալերի Վլադիմիրի Ռուդակովը:
2008 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստան կատարած այցի ժամանակ պարոն Ռուդակովն այցելեց շինարարական կազմակերպությունների կողմից վերականգնված համայնքներ /Գոգհովիտ, Արփենի, Թորոսգյուղ/ և Աշոցք, որի պատվավոր քաղաքացին է: Տեսնելով համայնքների մշակույթի տների անմխիթար վիճակը, որոնք անցած 20 տարիների ընթացքում չեն վերանորոգվել, պարոն Ռուդակովը խոստացել էր համայնքների բնակիչներին իր անձնական միջոցների հաշվին առաջին փուլով փոխել երեք մշակույթի տների շարքից դուրս եկած ազբոշիֆերներից տանիքները ցինկապատ թիթեղով: 2009թ. Գյումրու ՙՙՇիրակ՚՚ բարեգործական հիմնադրամի միջոցով Գոգհովիտ, Արփենի, Թորոսգյուղ համայնքների երեք մշակույթի տներում 2160մ2 մակերեսով ազբոշիֆերից տանիքները փոխարինվեցին ցինակապատ թիթեղյա թերթերով և համաձայն հաստատված նախահաշվի կատարվեցին այլ շինարարական աշխատանքներ: Հիմնանորոգվեց Աշոցքի կենտրոնական այգին, իսկ Աշոցքի արվեստի դպրոցի համար գնվել են երաժշտական գործիքներ: Նշված աշխատանքները համաձայն հաստատված պայմանագրերի կատարվեցին ՙՙՇինկարկաս՚՚ և ՙՙԱշոցքի Բերրիություն՚՚ ՍՊԸ-ի կողմից: Իրականացված 4 ծրագրերի արժեքը կազմեց 33.579 մլն. դրամ:
2010 թվականի մայիսի 2-ին բարեգործ Վ. Վ. Ռուդակովն իր ընտանիքի անդամների հետ այցելեց 4 համայնքներ՝ տեսնելու կատարված աշխատանքները: Բավարարվելով կատարված շինարարական աշխատանքներից պարոն Ռուդակովն առաջարկեց Գյումրու ՙՙՇիրակ՚՚ Բարեգործական Հիմնադրամին կապիտալ վերանորոգելու Գոգհովիտ համայնքի մշակույթի տունը:
Կապիտալ վերանորոգման աշխատանքները հանձնարարվեց իրականացնել ՙՙՇինկարկաս՚՚ ՍՊԸ-ին, որն այն ավարտեց որակով 2010թվականի հոկտեմբեր ամսին 28.064 մլն. դրամ արժեքով:
Հաշվի առնելով բարեգործ պարոն Վ. Վ. Ռուդակովի մարդասիրական վերաբերմունքն Աշոցքի ազգաբնակչության հանդեպ համայնքի ավագանու որոշմամբ Աշոցքի կենտրոնական այգին 2010թվականին անվանակոչվեց բարեգործ, Աշոցքի պատվավոր քաղաքացի Վալերի Վլադիմիրի Ռուդակովի անվամբ:
Գոգհովիտ համայնքի ավագանու որոշմամբ՝ մշակույթի շենքի կենտրոնական մուտքի մոտ կանգնեցվել է բարեգործ պարոն Վալերի Վլադիմիրի Ռուդակովի բրոնզյա արձանը, որը քանդակել է է Ռուսաստանի Ժողովրդական նկարիչ և Հայաստանի վաստակավոր նկարիչ Ֆրիդ Սողոյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23