Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՎՈԳՐԵՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ 20 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.01.2012

 

Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են տոնական ուրախ միջոցառումները, նվիրված Հայոց Բանակի ստեղծման 20 ամյակին: Մարզի գրեթե բոլոր դպրոցներում կազմակերպվել են բաց դասեր և ցերեկույթներ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Գյումրու թիվ 7 կրթօջախում տեղի ունեցավ պատվոգրերի հանձնման արարողություն, մարզի մի շարք դպրոցների տնօրենների և զինկեղերի, Հայկական բանակի ստեղծման 20 ամյակի կապակցությամբ: Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի կողմից պատվոգրերով պարգևատրվեցին մարզի Գտաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Գևորգ Կարապետյանը, Գյումրու թիվ 28, 12 և 6 դպրոցների զինղեկեր Մովսես Սիմոնյանը, Տիգրան Պողոսյանը, Մանվել Մինասյանը, Ձորակապի և Ցողամարգի միջնակարգ դպրոցների զինղեկեր Շահեն Պապոյանը և Դերենիկ Միրաքյանը: Պատվոգրի արժանացավ Ախուրյանի ավագ դպրոցի տնօրեն Խանում Պապիկյանը, ով իր շնորհակալական խոսքում հավաստեց, - որ ոչ թե սատարելու են մեր զինվորականներին, այլ թշնամու թեկուզ ամենափոքր անհավասարակշիռ պահվածքի դեպքում կհայտնվեն մարտական դիրքերում, կլինեն մեր զինվորների կողքին: Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի զինղեկ, պահեստազորի փոխգնդապետ Արտաշես Ստեփանյանը պարգևատրվել է <Ծովակալ Իսակով> մեդալով: Գյումրու թիվ 7 միջնակարգ դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը <արժեքվոր նվերով>, Արթիկի թիվ 8 հիմնական դպրոցի զինղեկ, պահեստազորի սերժանտ Սուրեն Հակոբյանին, և Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցի զինղեկ Լուսինե մկրտչյանին շնորհվել է պահեստազորի լեյտենանտի կոչում: Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի զինղեկ Ավետիս Ավետիսյանը պարգևատրվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրով: Միջոցառմանը մասնակցել և պատվոգրերը հանձնել են Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու զինվորական կոմիսարի տեղակալ Արթուր Միքայելյանը, Գյումրու նախկին զինկոմիսար Արթուր Մարտիրոսյանը:
Հայոց բանակի ստեղծման 20 ամյակին կապակցությամբ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի նախաձեռնությամբ Զինվորական ծառայության ընթացքում զոհված/մահացած/ զինծառայողների ընտանիքներին կրկին ցուցաբերել է ֆինանսական օգնություն: Մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցները երկու օր շարունակ մարզի ողջ տարածքում, այցելել են զինվորական ծառայության ընթացքում զոհված/մահացած/ զինծառայողների ընտանիքներին, հանձնել օգնությունը, ընտանիքներին հայտնել շնորհակալություն իրենց որդիների համար, ով իր կյանքով անմիջական մասնակցություն ունի այսօրվա մեր 20 տակավին երիտասարդ բանակի կայացման գործում: Ախուրյանի գյուղապետարանում այսօր հավաքվել էին զոhվածների ծնողներ, ովքեր, չնայած տոնական ուրախ օրվան տխուր էին, սակայն շնորհավորելով մեր բանակի 20 ամյակը, իրենց շնորհակալությունը հայտնեցին Շիրակի մարզպետին, ոչ թե օգնության, այլ ուշադրության համար, ով 2010 թվականի դեկտեմբերից ավանդույթ դարձրեց զոհված ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքներին և վետերաններին օգնություն տրամադրելը: - Որդեկորույս ծնողի վիշտը մեծ է, ամոքելը դժվար, ասում է տիկին Աիդան, բայց, երբ նայում էս իրականության աչքերի մեջ, երբ այսօր ունենք 20 ամյա մարտունակ բանակ ողջ տարածաշրջանում, փորձում էս համակերպվել այն մտքի հետ, որ որդիդ ոչ թե մահացել, այլ անմահացել է: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հիշում և չեն մոռանում մեր երեխաներին: Շնորհավոր տոնդ Հայոց բանակ:   

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44