Տպել
Նորություններ
ՇՆՈՐՀԱՎՈՐԴ ՏՈՆԴ ԶԻՆՎՈՐ
28.01.2012
ՈՒՂԵՐՁ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի հայրենակիցներ.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայոց բանակի կազմավորման հոբելյանական 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայաստանի անկախացման օրից ի վեր, մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից մեկն ազգային բանակի կայացումն էր, որի կազմավորման ակունքներում մեծ ու անուրանալի է Շիրակի նվիրյալ զավակների ներդրումը, որոնցից շատերն այդպես էլ չտեսան իրենց ստեղծած բանակի փառավոր ներկան, քանզի նահատակվեցին Արցախի պաշտպանության համար մղված մարտերում: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների առջև:
Հայաստանի Զինված Ուժերը մեր երկրի սահմանների հուսալի պաշտպանն է, մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կենսագործունեության երաշխավորը, ինչպես նաև մեր առաջընթացի կարևոր պայմանը։ Մենք հայոց բանակին ենք վստահել մեր կյանքն ու հայրենիքի ապագան:
Հայոց բանակի 20-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում եմ բոլոր զինվորներին, սերժանտներին, սպաներին, արցախյան հերոսամարտի և սահմանների պաշտպանության մասնակիցներին ու վետերաններին՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ ի շահ մեր պետության հզորացմանն ու առաջընթացի:
Հարգանքով`
Ա. ԳԻԶԻՐՅԱՆ