Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

29.01.2012

 

Հայոց բանակի կազմավորման 20 ամյակի կապակցությամբ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժինն, այսօր տոնական գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել Գյումրու զորամասերից մեկում: Մինչև տոնական միջոցառման սկիզբը, միջոցառման մասնակիցներ` մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականների և մարզպետարանի աշխատակիցների հետ հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ դրեցին զորամասի բակում տեղակայված Արցախյան հերոսամարտում նահատակված հայորդիների, և 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար խաչքարերին: Զորամասի ակումբում Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի շնորհավորական ուղերձի ընթերցումից հետո, Գյումրու ժողովրդական գործիքների պետական համույթի մենակատարները սկսեցին տոնական համերգը: Զինծառայողները մի քանի կատարումից հետո դարձան այդ ուրախ մթնոլորտի անմիջական մասնակիցը, և դահլիճում թևածեց ուրախ ու անկաշկանդ պարը մարզպետի տեղակալների և խորհրդականների հետ: Ժող գործիքների ելույթին հաջորդեց զորամասի զինվորականների ելույթը, որից հետո սկսվեց զինվորների և սպաների պարգևատրման արարողությունը: Գյումրու մի քանի զորամասերի թվով 11 սպաներ` սերժանտ, կրտսեր սերժանտ, մայոր, կապիտան, ավագ ենթասպա և շարքային Հայոց բանակի ստեղծման 20 ամյակի կապակցությամբ, Շիրակի մարզպետի կողմից պարգևատրվեցին հուշանվերով, վեցը` ստացան դրամական պարգև, 11-ը որոնց մեջ կար նաև փոխգնդապետ և մայոր պարգևատրվեցին պատվոգրով: Պարգևատրման արարողությունից հետո շարունակվեց համերգային ծրագիրը: Գեղագիտական Ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սուսաննա Մկրտչյանը դատարկաձեռն չէր եկել զորամաս: Զորամասի ակումբին նվեր էր բերել հարյուր կտորից ավելի գիրք, գեղագիտական կենտրոնի սաների նկարները, և հենց իրենց` կենտրոնի 3 ամյա սաներին, որոնց մասնակցությունը այս գեղեցիկ օրվա կապակցությամբ արդեն իսկ  յուրահատուկ պահ էր, ինչին չկարողացավ չարձագանքել զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ պարոն Գևորգյանը: Քրեյզի պարային համույթի ելույթը աննախադեպ ստացվեց, տեխնիկական խոտանի պատճառով, պարային խումբն իր ելույթը շարունակեց և ավարտեց առանց երաժշտության, զինվորականների ծափերի ռիթմի ներքո: Հիրավի գեղեցիկ այս միջոցառումն ավարտվեց հրավառությամբ: Տոնն ավարտվեց նրանց համար, ովքեր այդ պահին չէին կրում Հայրենիքի պաշտպանոիժւթյան պատվավոր գործը, ինչպես հերթապահ այս երիտասարդները, ովքեր մեր բանակից փոքր են մեկ տարով: Միջացառմանը մասնակցում էին մարզում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր տարիներ շարունակ, մշտապես լուսաբանել և անդրադարձել են մեր քսանամյա պատանու կայացման գործընթացի մանրամասները:
Ավարտվեց ևս մեկ տոն, մեկ տարելից, սակայն մեր` տարածաշրջանում հավասարը չունեցող բանակը, Հայոց բանակը նոր նոր թևակոխելով իր 20 ամյակը, դեռ շատ ու շատ հաղթանակներ ունի տոնելու: Եթե քսան տարի առաջ, մեր տակավին անկազմակերպ բանակն, իր նվիրյալ հայորդիների արյան ու ոգու հզորության շնորհիվ հաղթեց անհավասար ու պարտադրված պատերազմում, վայրագ ցեղերի դեմ, ապա վայ նրան, ով կփորձի դուրս գալու մեր ամրակուռ ու հզոր պատանուն դեմ:  Շնորհավոր տոնդ իմ 20 ամյա Հայոց բանակ, քեզ կապույտ, անամպ ու խաղաղ երկինք:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23