Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՃԱՆԱՉԱՐՀՆԵՐԸ ՓԱԿ ՉԵՆ ԲԱՅՑ ՄՆՈՒՄ ԵՆ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ

08.02.2012

 

Մարզի ողջ տարածքում երեկվանից շարունակվում է ձյուն տեղալ: Չնայած շարունակվող տեղացող ձյանը, մարզի ողջ տարածքում և Գյումրիում իրականացվում է ճանապարհների, փողոցների և մայթերի մաքրման աշխատանքներ: Քաղաքի ոչ բոլոր  հատվածներում են մաքրվում ճանապարհներն ու երթևեկելի տարածքները, տեխնիկական միջոցների բավարար չլինելու պատճառով: Ձյան հսկայական կուտակումները դժվար անցանելի են դարձրել քաղաքի նույնիսկ կենտրոնական փողոցները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզի տարածքում մաքրման աշխատանքներ իրականացնող ճանշինների հետ, տեխնիկան ժամանակավորապես Գյումրիում մաքրման աշխատանքներ իրականացնելու համար, քաղաքը ձյան հաստ շերտից ազատելու նպատակով: Վերջին տվյալներով մարզում տեղացել է շուրջ 50 սմ ձյուն: Ձյունը շարունակում է տեղալ:
 
 
08. 01. 2012 թվականի ժամը 16:00 –ի դրությամբ
ՀՀՇիրակիմարզիմիջպետական, հանրապետականևմարզային (տեղական) նշանակությանավտոմոբիլայինճանապարհներիընթացիկ ձմեռայինպահպանման աշխատանքներիվերաբերյալ
 
1. Ախուրյանիտարածաշրջան
/ սպասարկողկազմակերպություն , ԱխուրյանիՃՇՇեՓԲԸ/
 
       Տարածաշրջանում փակ ճանապարհներ չկան, չնայած իրականացվող ձյան մաքրման աշխատանքներին դրանք դժվարանցանելի են: Երակվանից տեղացով ձյան մաքրման աշխատանքները սկսվել են գիշերը ժամը 300-ից, սակայն չդադարելու պատճառով գործընթացը պարբերաբար ընդմիջվել է: Տարածաշրջանի ճանապարհահատվածներում աշխատում են թվով 6 ձյունմաքրիչ մեքենաներ թվով 3 գրեյդերներ և թվով 5 ինքնաթափ բեռնատար մեքենաներ: Ձյան շերտից մաքրվում են հիմնականում ճանապարհների երթևեկելի մասերը: Ճանապարհների երթևեկելի մասերում առկա են տրորված-պնդացած ձյուն (մերկասառույց), որոնք մշակվում են աղ-ավազային խառնուրդով: Ձյան տեղումները շարունակվում են:
 
2. Արթիկիտարածաշրջան
/ սպասարկողկազմակերպություն ,ՃանշինեՓԲԸ/
 
              Տարածաշրջանում փակ ճանապարհներ չկան: Ձյան մաքրման աշխատանքները սկսվել են ժամը 600-ին: Որոշ ճանապարհահատվածներ մնում են դժվարանցանելի՝ հատկապես Հ-21 ,Հ-17-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի Մեծ Մանթաշ–Ալագյազ հատվածը: Տարածաշրջանի ճանապարհահատվածներում աշխատում են թվով 3 ձյունմաքրիչ մեքենաներ թվով 2 գրեյդերներ և թվով 3 ինքնաթափ բեռնատար մեքենաներ: Ձյան շերտից մաքրվում են հիմնականում ճանապարհների երթևեկելի մասերը: Ճանապարհների երթևեկելի մասերում առկա են տրորված-պնդացած ձյուն (մերկասառույց), որոնք մշակվում են աղ-ավազային խառնուրդով: Ձյան տեղումները շարունակվում են:
 
 
 
 
 
3. Անիիտարածաշրջան
/ սպասարկողկազմակերպություն ,ԱնիիՃՇՇեՍՊԸ/
 
       Տարածաշրջանում փակ ճանապարհներ չկան: Ձյան մաքրման աշխատանքները սկսվել են ժամը 600-ին: Որոշ ճանապարհահատվածներ մնում են դժվարանցանելի`հատկապես Գյումրի-Երևան մայրուղու Լանջիկի հատվածը, Հ-270, Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով ճանապարհը: Տարածաշրջանի ճանապարհահատվածներում աշխատում են թվով 3 ձյունմաքրիչ մեքենաներ թվով 2 գրեյդերներ և թվով 3 ինքնաթափ բեռնատար մեքենաներ: Ձյան շերտից մաքրվում են հիմնականում ճանապարհների երթևեկելի մասերը: Ճանապարհների երթևեկելի մասերում առկա են տրորված-պնդացած ձյուն (մերկասառույց), որոնք մշակվում են աղ-ավազային խառնուրդով: Ձյան տեղումները շարունակվում են:
 
 
 
4. ԱշոցքիևԱմասիայիտարածաշրջաններ
/ սպասարկողկազմակերպություն ,ԱշոցքիԱՏՃեՓԲԸ/
 
       Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ճանապարհները մնում են դժվարանցանելի, միջհամայնքային և ներհամայնքային շատ ճանապարհներ մնում են փակ: Ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր: Ճանապարհահատվածներ մնում են դժվարանցանելի՝ հատկապես Հ-253 , Շաղիկ-Արդենիս-Թավշուտ-Սիզավետ, -256 ,Երիզակ-Զարիշատ-Արավետ-Մեծ Սեպասար-Մ-1ե ճանապարհները: Տարածաշրջանների ճանապարհահատվածներում աշխատում են թվով 8 ձյունմաքրիչ մեքենաներ թվով 4 գրեյդերներ և թվով 5 ինքնաթափ բեռնատար մեքենաներ: Ձյան շերտից մաքրվում են հիմնականում ճանապարհների երթևեկելի մասերը: Ճանապարհների երթևեկելի մասերում առկա են տրորված-պնդացած ձյուն (մերկասառույց), որոնք մշակվում են աղ-ավազային խառնուրդով:Ձյան տեղումները շարունակվում են: Ձյան մաքրման աշխատանքները ավելի են դժվարանում սկսվող քամու պատճառով:
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-29 17:55:01