Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՍԿԵՀԱՍԿՈՒՄ

08.02.2012

 

2012 թվականի հունվարի 10-ից Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն աշխատանքայի տարին սկսեց մարզի համայնքներ այցելություններով: Անցած օրերին Շիրակի մարզպետը, մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների պետերի հետ այցելել է թվով 70 համայնք, 85 դպրոց: Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը պայմանավորված է տեղերում հանդիպել համայնքների բնակչությանը, ծանոթանալ համայնքներում առկա հիմնախնդիրներին, և առաջնահերթ լուծում  պահանջող հարցերին լուծում տալ առաջնահերթության կարգով: Այսօր հերթը Ախուրյանի նախկին տարածաշրջանի Ոսկեհասկ և Մայիսյան համայնքներին էր, սակայն բացի համայնք այցելությունից, Ոսկեհասկում նշանակված էր արտագնա խորհրդակցություն, որի նպատակն էր մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների պետերի հաշվետվությունը, 2011 թվականին կատարած աշխատանքների և 2012 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ` ասել է Շիրակի մարզպետի հաշվետվությունը 2011 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ: Մինչև խորհրդակցության սկսելը, Շիրակի մարզպետն այցելեց Ոսկեհասկ համայքնի կիսակառույց նախակրթարանի շենք, որը կառուցվում է համայնքի միջոցների հաշվին: Համայնքի ղեկավարը մինչև նախակրթարանի կառուցումը դիմել էր Շիրակի մարզպետին, ինչ որ բանով օգնելու նախակրթարանի կառուցման հարցում, որը հետագայում ինչպես պարզվեց եղել էր նախակրթարանի կահավորումը: Մարզպետը սիրով համաձայնվել էր աջակցելու, սեփական եկամուտները մշտապես 120 տոկոսով կատարող բավականին տարիք ունեցող երկարատև համայնքի ղեկավար աշխատող Ջեմս Մուրադյանին: Սակայն, ինչպես պարզվեց կիսակառույց այցելությունից, համայնքի ղեկավարն ունի ներքին հարդարման խնդիր ևս, և կրկին դիմեց մարզպետի աջակցությանը: Շիրակի մարզպետը հավատարիմ մնալով իր` աշխատաող համայնքապետերին ստարելու ի սկզբանե որդեգրած սկզբունքին, խոստացավ այդ ահրցում ևս աջակցել, եթե իհարկե համայնքի ղեկավարը իր մասնակցությունը ևս կբերի: Նախակրթարանից Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը և նրան ուղեկցողներն այցելեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհված Ոսկեհասկցիների և Զորավար Անդրանիկի հուշակոթողներ, ծաղիկներ դրեցին հուշակոթողներին և ուղևորվեցին դպրոց: Դպրոցում փոքր շրջայց կատարելուց հետո դպրոցի դահլիճում համայնքի բնակչության, մանկավարժների, համայնքի ավագանու և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկեց մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների պետերի հաշվետվությունը, 2011 թվականին կատարած աշխատանքների և 2012 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ` Շիրակի մարզպետի հաշվետվությունը 2011 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ:  Ելույթ ունեցան աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության, տեղական ինքնակառավարման և առողջապահության վարչությունների պետերը: Հանրային իրազեկման նպատակով միջոցառման լուսաբանման համար հրավիրված էին <Հ1>, <Հ2>, <Արմենիա>, <Շանթ>, <Ցայգ>, <Գալա> հեռուստաընկերությունների, <ԱՐՄ նյուզ> ,<Առավոտ>, <Հինգշաբթի>, <Ասպարեզ>, տպագիր մամուլի և գործակալությունների ներկայացուցիչները: Եղանակային պայմաններով պայմանավորված Մայիսյան համայնք այցելությունը հետաձգվեց:     
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 17:38:54