Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱՐԹԻԿԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉՈՒՄ

16.02.2012

 

2011 թվականի դեկտեմբերի 11-ի նիստում Արթիկի համայնքային ավագանին ընդունել է որոշում` ընդունել Արթիկ համայնքի ղեկավար Խաչատուր Վարագյանի առաջարկությունը` Աշոտ Անդրանիկի Գիզիրյանին շնորհելու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:
Շիրակի մարզպետ Աշոտ Անդրանիկի Գիզիրյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է Արթիկ քաղաքում: Ավարտելով նախկին ԽՍՀՄ Միլիցիայի միջնակարգ մասնագիտական դպրոցը, իսկ այնուհետև 1989-1992 թվականներին ավարտելով ԽՍՀՄ Միլիցիայի բարձրագույն դպրոցը,նա 1983 թվականից մինչև 1994 թվականը աշխատել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Արթիկի բաժնում, աշխատելով տարբեր օղակներում` տեղամասային տեսուչից մինչև բաժնի պետ:
Գնահատելով Աշոտ Գիզիրյանի կազմակերպչական ընդունակություններն ու աշխատանքային եռանդը, նա առաջ է քաշվել ավելի բարձր և պատասխանատու պաշտոնների` աշխատելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Շիրակի մարզային վարչության պետ, նույն նախարարության քրեական հետախուզության վարչության պետ, Ներքին գործերի Լոռու մարզային վարչության պետ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, Հայաստանի Հանրապետության Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության պետ, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:
2010 թվականի մայիսի 21-ից Աշոտ Գիզիզրյանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետն է: Իր աշխատանքային գործունեության ընթացքում Աշոտ Անդրանիկի Գիզիրյանը իրեն դրսևորել է որպես բանիմաց, սկզբունքային աշխատող, հմուտ ղեկավար:
Ա.Գիզիրյանը հանդիսանում է նաև Արցախյան գոյամարտի մասնակից: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2001 թվականին նրան Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ մայորի կոչում:
Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բազմաթիվ մեդալներով և շքանշաններով, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից` Արիության մեդալով,
Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից` 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից` 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով:
Իր բեղմնավոր աշխատանքային գործունեության ընթացքում Աշոտ Անդրանիկի Գիզիրյանը մշտապես պահպանել է կապը Արթիկի և արթիկցիների հետ: աջակցել բազմաթիվ և բազմաբնույթ հարցերի լուծմանը:
Ներկայումս, լինելով Շիրակի մարզպետ,առավել խորը և հանգամանորեն է մասնակցում Արթիկ քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնահարցերի լուծմանը, ազգաբնակչության համար կարևոր տարբեր հրատապ խնդիրների քննարկմանը և կարգավորմանը:
Ղեկավարվելով □Տեղական ինքնակառավարման մասին□ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 32-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, հաշվի առնելով պ-րն Գիզիրյանի ծառայությունները Արթիկ քաղաքի և նրա ազգաբնակչության նկատմամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքային ավագանին, 2011 թվականի դեկտեմբերի 11-ի նիստում, 10 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով ընդունել է որոշում`
Ընդունել ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքի ղեկավար Խաչատուր Վարագյանի առաջարկությունը և Աշոտ Անդրանիկի Գիզիրյանի շնորհել Արթիկ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:
<ՀԱՇՎԻ Է ԱՌՆՎԵԼ Պ-ՐՆ ԱՇՈՏ ԳԻԶԻՐՅԱՆԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐ
ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵՎ ՆՐԱ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՊԸ ԱՐԹԻԿԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈԻՒԹՅԱՆ ՀԵՏ>
Այս մտահղացումը ես ունեի վաղուց,- այսպես ներկայացրեց խնդիրը Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանը: -Մինչև համատեղ աշխատանքը պարոն Գիզիրյանի հետ, ես էլ, որպես Արթիկի բանկիչ գիտեցել եմ նրա անցած աշխատանքային ուղին, որ ձգվել է ոստիկանության տեսուչից մինչև թվարկված պատասխանատու բարձր պաշտոններ, նրա մարտական ուղին,ինչի արդյունքում նա արժանացել է ոստիկանության գեներալ մայորի բարձր կոչման:
 Ինչ խոսք, հպարտություն է, որ այդ ուղու սկիզբը դրվել է Արթիկում:Նրա աշխատանքային և մարտական ուղուն հետևել և հպարտացել եմ այնպես, ինչպես հպարտացել է յուրաքանչյուր արթիկցի:
Սակայն վերջին երկու տարիներին, երբ պ-րն Գիզիրյանը նշանակվեց Շիրակի մարզպետ, առիթ ունեցա աշխատանքային հարաբերություններով առնչվել նրա հետ: Ինձ համար հաճելի և հեշտ էր աշխատանքային առնչություններ ունենալ մի անձնավորության հետ, ում համար բնութագրական էին կազմակերպչական բարձր հատկություններն ու աշխատանքային եռանդը,մարդկային ջերմ կապերը, որոնք առավելապես օգտագործում էր խնդիրների լուծման համար,բանիմացությունը, սկզբունքայնությունը, աշխատել մի մարդու հետ,ով փորձված ու հմուտ ղեկավար էր, և ում համար մեծագույն նպատակը մարդն է ու նրա բարեկեցությունը:
Մեր համայնքի մարդիկ իրենք կվկայեն` ինչ ծավալի և ինչ կարևորության աշխատանքներ կատարվեցին մեր համայնքում անցնող երկու տարիներին: Դա համագործակցության և մարզպետի կողմից մշտառկա գործնական աջակցության արդյունքն էր:
Մեկ անգամ էլ ուզում եմ կրկնել- յուրահատուկ է պ-րն Գիզիրյանի վերաբերմունքը Արթիկ քաղաքի և նրա բնակչի նկատմամբ, և արթիկցին և բոլորս նրան ընդունում ենք որպես մեր համայնքի անդամ և բնակիչ:
Եվ այս ամենի տրամաբանական հետևանքն էր իմ առաջարկությունը համայնքային ավագանուն և ավագանու միաձայն որոշումը, և ուրախ եմ, որ այն ջերմորեն և ուրախությամբ է ընդունել յուրաքանչյուր արթիկցի:
Առջևում աշխատանքային համագործակցության նոր տարիներ են: Վստահ ենք, որ մեր համայնքում որպես համայնքի բնակիչ և պատվավոր քաղաքացի ունենալով պ-րն Գիզիրյանին, կունենանք գործնական և մարդկային ջերմ աջակցություն և սատարում,որից էապես կշահի մեր համայնքը: Դա պ-րն Գիզիրյանը արդեն ապացուցել է գործով:
Ուրախ եմ բոլորիս համար□:
Արթիկի քաղաքապետարանի լրատվություն
<Տուֆաշխարհիառօրյա>, թիվ 2 (118) 2012թ.

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23