Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ` ՄԱՐՏԻ 8-ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

07.03.2012

 

Հարգելի մայրեր, սիրելի կանայք և աղջիկներ.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնան այս գեղեցիկ տոնի` մարտի 8-ի Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Գարնան գալուստն ու կանանց տոնը խորհրդանշում են կյանքի հավերժությունն ու անսահման գեղեցկությունը:
Անուրանալի է հայ կնոջ դերը մեր ժողովրդի դարավոր պատմության մեջ, այն յուրահատուկ է եղել թե ընտանիքում, թե հասարակության մեջ: Այսօր էլ Դուք շարունակում եք նույն նվիրումով Ձեր ավանդն ունենալ սերունդների հայեցի դաստիարակության, ազգային արժեքների պահպանման գործում:
Հայ կինը դժվարին պահեր շատ է տեսել, նա տղամարդու հետ հավասար կիսել է և դառնություն, և վիշտ, և այդ ամենի հետ երբեք չի կորցրել իր հոգու վեհությունն ու կանացիությունը:
Սիրելի կանայք, թող այս գարնանային տոնը Ձեզ պարգևի բազում շնորհներ, մայրության բերկրանք, խաղաղ կյանք և երջանիկ օրեր, մաղթում եմ Ձեզ անսահման սեր, ընտանեկան երջանկություն, առողջ և բերկրալի տարիներ:
 
 
 
                    ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ`                   Ա. ԳԻԶԻՐՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23