Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ցվետանա Պասկալեվա

12.03.2012

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հրավերով, Հայ ժողովրդի մեծ բարեկամ, ազգությամբ Բուլղարացի, լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալևան այցելել էր Գյումրի: Լրագրողին քաղաքի մուտքի մոտ աղ ու հացով դիմավորեցին մարզային իշխանության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, դպրոցականներ: Գյումրվա խորհրդանիշ հանդիսացող կառքով մի փոքր տեղաշարժվելուց հետո, տիկին Պասկալևան և նրան ուղեկցողներն այցելեցին Շիրակ գերզմանատուն, որտեղ Ղարաբաղի հերոսամարտի փաստավավերագրական ֆիլմերի հերոսը` Պասկալևան, Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը, Սուքիաս Ավետիսյան, Լիբանանում Արցախի դեսպան Կարո Քյաբաբջյանը ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Ղարաբաղյան պատերազմին զոհված ազատամարտիկների շիրիմներին: Ցվետանա Պասկալևան հանդիպեց նաև Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ, ում հետ հիշելու բավականին բան կար, իր գործունեությունը Պասկալևան սկսել էր հենց Շահումյանի շրջանի Վերին Շենից: Պասկալևան և նրան ուղեկցողներն այցելեցին Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ երկրաշարժի զոհերի հուշակոթող՝ ծաղիկներ դրեցին երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Կեսօրն անց Ցվետանան ուղիղ եթերում հարցազրույց էր տալիս <ՑԱՅԳ> հեռուստաընկերությունում: Փոքր հանգստից հետո Ցվետանա Պասկալևան Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկակակն թատրոնում հանդիպում ունեցավ մարզում գործող լրատվամիջոցների ներակայցուցիչների հետ: Ցվետանա Պասկալևան իր հիշողություններով կիսվեց լրագրողների հետ, վստահեցրեց, որ հնարավոր է հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, եթե դիվանագիտական պատերազմ մղվի: «Ես Արցախի պատերազմի տարիներին քարոզչական պատերազմ մղեցի: Ես գնացի Ղարաբաղ իմ կամքով, իմ նախաձեռնությամբ, ոչ մեկն ինձ չֆինանսավորեց, ու իմ ռեպորտաժները շատ պահանջված դարձան արտերկրում: Ղարաբաղն այն տեղն էր, որտեղ մեկտեղվեցին իմ մարդկային ու մասնագիտական կարողությունները», - ասաց Ցվետանա Պասկալևան: Նա արցունքն աչքերին հիշեց ղարաբաղյան բոլոր զոհերին: Մի դրվագ եղավ իմ կյանքում, որը, չնայած այդ թոհուբոհին մինչև այսօր հիշվում է որպես անեկդոտ: Մարտերից մեկի ժամանակ, հայտնվեցինք անելանելի վիճակում, չորս կողմից մնացինք կրակահերթի մեջ, շատ տղաներ վիրավորվեցին ու մահացան: Մի փամփուշտ էլ ինձ բաժին հասավ, տղաները հարցրին, Ցվետանա, հո վիրավոր չես, ասի, չէ, ես չեմ վիրավոր, տեսախցիկս է վիրավոր: Դա դարձավ մեր ռազմաճակատի անեկտոդը, հետո գնացի Բուլղարիա, վաճառեցի մեքենաս, ձեռք բերեցի նոր տեսախցիկ, և կրկին վերադարձա Արցախ: Ես ընտրյալ էի, իմ կյանքը այլ կերպ չէր կարող դասավորվել: Ասուլիսից հետո տեղի ունեցավ Ցվետանա Պասկալեւայի <Իմ թանկագին ողջեր և մեռածներ> և <Ղարաբաղի վերքերը> փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը, որը նրա կողմից նկարահանվել էր Արցախյան պատերազմի տարիներին: Դրվագները, որոնք տեսան լեփ լեցուն դահլիճում հավաքված դպրոցական, ուսուցիչ ու շինական, սահմռկեցուցիչ էր, քար լռության մեջ կարելի էր զգալ միայն դիտողների հոգու և սրտի ցավը: Ֆիլմերի դիտումից հետո Ազգային գեղագիտական կենտրոնի մի աղջնակ, իր իսկ ձեռքով նկարած մի նկար նվիրեց Ցվետանային: Գյումրեցիները յուրահատուկ ձևով մեծարեցին Ցվետանային, ինչին նա հիրավի արժանի էր:
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի անունից, մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը մարզպետարանի հուշամեդալով պարգևատրեց «Արցախի գեներալ, բուլղարարյուն հայազգի» անունը կրող քսան տարուց ավել, արդեն վաղուց Հայաստան և Արցախ աշխարհի դուստր Ցվետանա Պասկալևային: Հանդիպման ավարտին Պասկալևան հանդիպեց նաև զոհված ազատամարտիկների մայրերին և կանանց: Երեկոյան Պասկալևան <Շանթ> հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացրեց անցած քսան տարիների պատմությունից հատվածներ, և Արցախի հետ կապված առաջիկա ծրագրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23