Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ստորագրվեց ՀՀ ՌԴ համատեղ նիստի արձանագրությունը

13.03.2012

 

 
ՀՀ Տարածքային կառավարման նախարարության և ՌԴ տարածքների նախարարության անմիջական նախաձեռնությամբ, 2012 թվականի մարտի 11-ից 14-ը Գյումրիում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը: Նիստը գլխավորում էին հայկական կողմից աշխատանքային խմբի նախագահ ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ռուսական կողմից աշխատանքային խմբի նախագահ` ՌԴ Տարածքների նախարարության նախարարի տեղակալ Մաքսիմ Տրավնիկովը: Քննարկումների ժամանակ կարևորվեց երկկողմ տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղիները, առկա իրավական դաշտը և այն դյուրացնելու վերաբերյալ գործնական առաջարկները: Նորաստեղծ հանձնաժողովի, աշխատանքային խմբի և նոր ձևավորվող հարաբերությունների մասին լրագրողներին տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ պարոն Վաչե Տերտերյանը, ով մասնավորապես նշեց, - <Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովում ձևավորվել է միջտարածաշրջանային համագործակցության աշխատանքային խումբ և սա այս աշխատանքային խմբի առաջին լիագումար նիստն է: Աշխատանքային խմբի նպատակը պիտի լինի այդ համագործակցությունն առավել արդյունավետ հենքի վրա դնելը: Հատկանշական է որ առաջին նիստն անկացնում ենք Գյումրիում: Պայմավորվածություն կա, որ այսուհետ ՀՀ և ՌԴ մարզերի միջև համագործակցության հուշագրերը լինեն ոչ այնքան դեկորատիվ և սոցիալ-մշակութային, այլև գործնական-տնտեսական:
    Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Վ. Կորչմարը այդ առումով նկատեց, - աշխատանքային խմբերը, որը ձևավորվել է նախորդ տարի, կարծում եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կներկայացնեն կոնկրետ առաջարկներ, որոնք կիրականացվեն, կարծում եմ, որ այստեղ ամենակարևորը պայմանավորվածությունն է ու համատեղ աշխատանքը, քանզի կան հարցեր, որոնք լուծվում են համատեղ ջանքերով: Ռուսաստանի մեր գործընկերները ներկայացնում են իրենց ունեցած աշխատանքային ներուժը, աշխատանքների բնույթը բոլոր այն բնագավառներում, որտեղ հնարավոր է համագործակցել:
Մեկ այլ տեսակետ, -այս ծրագրում կարևոր է նաև այն, որ Ռուսաստանի մեր գործընկերներն արդեն այդ փորձն ունեն, ասում է ՌԴ Տարածքների նախարարության միջազգային կազամկերպությունների հետ կապերի և սահմանային համագործակցության զարգացման բաժնի ղեկավար Դմիտրի Ֆիշկինը, - այստեղ հարցը նրանում է, որ առաջին հերթին փորձի փոխանակում է կատարվում, այնուհետև կարծում ենք, որ կարող ենք ընդլայնել համագործակցությունը, հատկապես որ փորձն արդեն ունենք:
Նիստի ավարտին ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ռուսական կողմից աշխատանքային խմբի նախագահ` ՌԴ Տարածքների նախարարության նախարարի տեղակալ Մաքսիմ Տրավնիկովը ստորագրեցին հետագա համագործակցության վերաբերյալ արձանագրություն`
Միջտարածաշրջանային համագործակցության, իրավական դաշտի զարգացման, բնակկոմունալ տնտեսության ոլորտում փորձի փոխանակման, տարածաշրջանային զարգացման վերաբերյալ ծրագրերի մշակման, փորձի փոխանակման և հումանիտար ոլորտներում:
Աշխատանքային առաջին օրը ռուսական կողմի պատվիրակությունը շրջեց Գյումրիում, ծանոթացավ Գյումրու պատմամշակութային արժեքներին: Հյուրերը եղան Ձիթողցյանների տուն թանգարանում, այցելեցին Հայ-Ռուսական <Պատվո բլուր> հուշահամալիր, Ռուսական եկեղեցի: Աշխատանքային երկրորդ օրվա ավարտին հյուրերը նախ այցելեցին  Երկրաշարժի զոհերի հուշակոթող, ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի հուշաքարին, ապա այցելեցին <Ալեքսանդրապոլ> գարեջրի գործարան, տեղում ծանոթացան հանրապետությունում և հանրապետությունից դուրս բավականին մեծ համբավ ունեցող <Ալեքսանդրապոլ>, <Գյումրի> գարեջրերի արտադրությանը, նկուղում համտեսեցին հիշյալ գարեջրերը, գործարանի բակում հիմնված մատուռում մոմ վառեցին, այցելեցին երկրաշարժից հետո կառուցված Անի թաղամաս: Տարածքային կառավարման նախարարության և մարզային իշխանությունների ընդունելությունից գոհ, հետագա համագործակցությանը պատրաստ   և բարձր տրամադրությամբ մեր հյուրերը հրաժեշտ տվեցին մարզին և հանրապետությանը, կրկին հանդիպելու ակնկալիքով:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42