Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրին հրաժեշտ տվեց Ֆրանկոֆոնիայի մասնակիցներին

24.03.2012

 

Արդեն երկրորդ տարին է ինչ անցկացվում է Ֆրանկոֆոնիան Գյումրիում միջոցառումը: Մարտի 24-ին Գյումրիում տեղի ունեցավ միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը
Ֆրանկոֆոնիա տերմինն առաջին անգամ կիրառվել է 1880թ. ֆրանսիրացի աշխարհագրագետ Օնեզի Ղքլյուի կողմից, ցույց տալու համար այն աշխարհագրական տարածքները, որտեղ խոսում են ֆրանսերեն:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ստեղծվել է 1970թ. մարտի 20-ին, Նիամեյի համաձայնագրի արդյունքում: Սա ինստիտուտ է հիմնված ընհդանուր լեզվի և արժեքների վրա, որի առաքելությունն է նպաստել ֆրանսերեն լեզվի տարածմանը, մշակութային և լեզվական բազմազանությանը:
Աշխարհաքաղաքական տեսանկյունից ֆրանսերեն լեզուն գտնվում է 2-րդ տեղում՝ աշխարհի 57 պետություններում, որոնցից 29-ում հանդիսանում է պետական լեզու: 
Միջոցառումը Շիրակի մարզում տևեց մարտի 19-ից մինչև մարտի 24-ը: Միջոցառումների շրջանակում Գյումրու մանկավարժական ինստիտուտում կազմակերպվեց կոնֆերանս, ֆրանսերեն լեզվով ներկայացումներ բեմադրվեցին Գյումրու <Ընտանիք> և <Տիրամայր Հայաստան Կուսաստան> կենտրոններում, կինոդիտումներ Գյումրու <Հոկտեմբեր> կ/թ-ում, տրվեց համերգ Շվեյցարական <Ալիոզ> խմբի կատարմամբ: Միջոցառումներին մասնակցել են Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, մարզի մի շարք հանրակրթական հաստատությունների և արվեստի կենտրոնների ներկայացուցիչներ: 
Միջոցառման փակման արարողությանը մասնակցելու նպատակով Գյումրի ժամանեցին ՀՀ-ում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, որոնք պաշտոնական ընդունելության արժանացան Գյումրու քաղաքապետ պարոն Վարդան Ղուկասյանի կողմից: Գյումրու քաղաքապետին էլ միջոցառման կազմակերպիչների կողմից շնորհվեց <Կոմիտեի պատվավոր անդամի> վկայական: Այնուհետև հրավիրված դիվանագիտական ներկայացուցիչների, պաշտոնատար անձանց և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ Գյումրու կենտրոնական այգում ներկայացվեցին Հայաստանում գտնվող ֆրանկոֆոն երկների՝ Ֆրանսիա, Բուլղարիա, Շվեյցարիա, Կանադա, Ռումինիա, մշակույթները, ավանդույթներն ու առանձնահատկությունները: Բեմադրություններով ու պարերով հանդես եկան Գյումրու թիվ 26 և թիվ 3 ավագ դպրոցների, Ընտանիք կենտրոնի, ԿԱԶԱ բարեգործական հիմնադրամի, Ժան և Ալբեր Պողոսյաններ արվեստի կենտրոնի սաները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:57:04