Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ առաջին շաբաթօրյակը

24.03.2012

 

Չնայած օդերևութաբանները դեռ Շիրակի մարզի համար զերոյից ցածր ջերմաստիճան են կանխատեսում, սակայն մարտի նախավերջին շաբաթը, բավականին գարնանային էր, քան կարելի էր սպասել, ինչն էլ լավ առիթ հանդիսացավ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի համար իրականացնելու առաջին շաբաթօրյակը: Մարզպետարանի աշխատակազմի մի մասը մեկ ամիս է  տեղափոխվել է մարզպետարանի նորակառույց և վերանորոգված վարչական շենք: Շինարարությունից հետո հարմար առիթ և համապատասխան եղանակային պայմաններ չէին եղել գյումրեցու խոսքով ասած – դրսի դուռը մաքրելու համար, օրը լավն էր, առիթ էլ կար: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գրեթե բոլոր վարչությունների աշխատակիցները, մարզպետի տեղակալների գլխավորությամբ մարզպետարանի շենքի դիմացի տարածքը, մայթեզրերը մաքրեցին սառույցի կտորներից: Ջրցան մեքենայի օգնությամբ մաքրված  տարածքը լվացվեց անցած հինգ ամիսների կուտակված աղբից ու փոշուց: Թեկուզ մի փոքր շուտ, բայց մարզպետարանի նախաձեռնությունը լավ օրինակ հանդիսացավ կամ կհանդիսանա քաղաքի բոլոր հիմնարկ ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների ու տնտեսավարողների համար, սկսելու քաղաքի մաքրման աշխատանքները: Մարզկենտրոն Գյումրին մաքուր պահելը միայն Գյումրու քաղաքապետարանի խնդիրը չէ, Գյումրին մաքուր պահելը, յուրաքանչյուր գյումրեցու պատվի խնդիր է, իսկ Շիրակի մարզը` յուրաքանչյուր շիրակցու: Հուսանք, որ առաջիկա արևոտ օրերն ու բարենպաստ եղանակը, մարզի համայնքների, նախակրթարանների ու դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, բանկերի, մարզում և մարզկենտրոնում տարբեր ծառայություններ մատուցող  կազմակերպությունների համար կդառնան շաբաթօրյակների մեկնարկների հարմար ժամանակահատված, յուրաքանչյուրն իր տարածքը մաքրելու և կարգի բերելու համար: Սիրենք մեր մարզն ու մաքուր պահենք այն:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:32