Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՅՍՕՐ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

27.03.2012

 

Հարգելի թատերական գործիչներ, թատերական արվեստի երկրպագուներ.
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Թատրոնը մշտապես իր ուրույն ու առանձնահատուկ տեղն է գրավել հայ ժողովրդի հոգևոր-մշակութային և հասարակական կյանքում: Հայ թատրոնի բազմադարյա պատմության մեջ Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ունի իր մնայուն տեղը՝ հանդիսանալով թատրոնի լավագույն ավանդույթների շարունակողը, նրա դերասանական կազմի նվիրվածության շնորհիվ, թատերասերներին մատուցելով բարձրարվեստ ներկայացումներ: Յուրաքանչյուր թատերաշրջան ոչ միայն իրադարձություն է, այլ յուրահատուկ ստեղծագործական հաշվետվություն Ձեր տաղանդի երկրպագուների առջև:  
Բարու, գեղեցիկի և հայրենասիրության ոգով բազում սերունդներ են դաստիարակվել նաև Գյումրու Ս. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում բեմադրված ներկայացումների շնորհիվ:
 Կրկին շնորհավորելով թատրոնի բոլոր նվիրյալներին թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ:
  

                                   ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ`              Ա.ԳԻԶԻՐՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59