Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամենագնաց և պատվոգրեր Շիրակի փրկարարներին

05.04.2012

 

Աշխատանքային այցով ապրիլի 4-ին Գյումրի էր ժամանել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Այցի հիմնական նպատակն էր մարզի փրկարարական վարչությանը հանձնել ամենագնաց մեքենա, և նախարարության խնայողությունների հաշվին դրամական պարգևներ հանձնելու ծառայության ընթացքում առավել աչքի ընկած փրկարարներին: Գյումրու Արվեստների ակադեմիայի մոտ նախարարին և նրան ուղեկցողներին դիմավորեցին Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, քաղաքապետարանի և համայնքների ներկայացուցիչներ: Միջոցառման պաշտոնական մասը շարունակվեց դահլիճում:
Ս/թ մարտի 18-ին Շիրակի մարզի Աղվորիկ գյուղից մինչև մայրուղի ճանապարհահատվածում ձնաբքի պատճառով ճանապարհը փակվել է, և անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը` ճանապարհի այդ հատվածից հղի կնոջը հիվանդանոց տեղափոխող մեքենան դուրս բերելու համար: Ժամը 02:37-ին դեպքի վայր են մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարական ծառայողները, որոնք շուրջ 4 ժամ պայքարելով ձնաբքի դեմ, քաղաքացիներին ցուցաբերել են օգնություն և ուղեկցել Ախուրյանի ծննդատուն:
Նույն օրը, ժամը 21:08-ի սահմաններում ահազանգ է ստացվել Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղի բնակիչներից հիվանդ երեխային Աշոցքի հիվանդանոց հասցնելու վերաբերյալ: Դեպքի վայր հասած Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատի հերթափոխը անհրաժեշտ օգնություն է ձեռք բերել ձնաբքի տակ մնացած երեխային և նրա ծնողներին` ուղեկցելով նրանց մինչև մայրուղի: Նկարագրված դեպքերը հիմք են հանդիսացել նախարարի թիվ 34 Ա հրամանի համար, համաձայն որի ծառայողական պարտականությունները բարեխիղճ և անձնվիրաբար կատարելու համար, ղեկավարվելով <<Փրկարար ծառայության մասին>> ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի բ/ կետով և ՀՀ ԱԻՆ կանոնադրության 13-րդ կետի 7-րդ ենթակետով, Շիրակի մարզային փրկարարական վարչության Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատի ներքոհիշյալ  փրկարարական ծառայողներին պարգևատրել 50.000/հիսուն հազար/-ական դրամով.
 
1.      Շիրակի ՄՓՎ Աշոցքի ՀՓՋ-ի հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա՝ Եսայի Ռազմիկի Հակոբյանին /պատվոգիր/
2.      Շիրակի ՄՓՎ Աշոցքի ՀՓՋ-ի օղակի հրամանատար, փ/ծ ավագ սերժանտ՝ Ցոլակ Հարությունի Հակոբյանին /դրամական խրախուսում/
3.      Շիրակի ՄՓՎ Աշոցքի ՀՓՋ-ի ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ՝ Վալերիկ Աբրահամի Նուրիջանյանին /դրամական խրախուսում/
4.      Շիրակի ՄՓՎ Աշոցքի ՀՓՋ-ի վարորդ, փ/ծ սերժանտ՝ Բալաբեկ Ներսեսի Մկրտչյանին /դրամական խրախուսում/
5.      Շիրակի ՄՓՎ Աշոցքի ՀՓՋ-ի հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա՝ Գեւորգ Սրապի Վարոսյանին /պատվոգիր/
6.      Շիրակի ՄՓՎ Աշոցքի ՀՓՋ-ի օղակի հրամանատար, փ/ծ ավագ սերժանտ՝ Դավիթ Դոնոսի Ներսիսյանին /դրամական խրախուսում/
7.      Շիրակի ՄՓՎ Աշոցքի ՀՓՋ-ի հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ՝ Մուրադ Վարդգեսի Գասպարյանին /դրամական խրախուսում/
8.      Շիրակի ՄՓՎ Աշոցքի ՀՓՋ-ի ավագ վարորդ, փ/ծ ավագ սերժանտ՝ Լեւոն Սրապի Վարոսյանին /դրամական խրախուսում/
9.      Շիրակի ՄՓՎ Աշոցքի ՀՓՋ-ի հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա՝ Վահագն Սուրիկի Դանիելյանին /դրամական խրախուսում/
Նախարարի մեկ այլ հրամանով Շիրակի մարզային փրկարարական վարչության Անիի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Կարապետ Արամայիսի Այվազյանին հայտարարված <<կոչման իջեցում մեկ աստիճանով>> կարգապահական տույժը` վերականգնելով <<փրկարարական ծառայության մայոր>> կոչումը:
Շիրակի մարզի փրկարար վարչության Արթիկի ՀՓԾ-ի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Մնացական Արտավազդի Քոչարյանը պարգևատրվեց <<ՀՀ զինված ուժերի 20 տարի>> հոբելյանական մեդալով:
Շիրակի մարզպետի պատվոգրով պարգևատրվեցին`
1.      Շիրակի ՄՓՎ պետ,  փ/ծ գնդապետ Մարատ Յաշայի Սարիբեկյանը,
2.      Շիրակի ՄՓՎ Աշոցքի ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ ավագ սերժանտ՝ Ցոլակ Հարությունի Հակոբյանը
3.      Շիրակի ՄՓՎ Աշոցքի ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ՝ Ռադիկ Սարգսի Մկրտչյանը
4.      Շիրակի ՄՓՎ Փրկարար ջոկատի ջոկի հրամանատար, փ/ծ ենթասպա՝ Հրաչյա Կարապետի Ոսկանյանը
5.      Շիրակի ՄՓՎ Աշոցքի ՀՓՋ-ի օղակի հրամանատար, փ/ծ ավագ սերժանտ՝ Ցոլակ Հարությունի Հակոբյանը
6.      Շիրակի ՄՓՎ Աշոցքի ՀՓՋ-ի հերթափոխի պետ, փ/ծ սերժանտ՝ Բալաբեկ Ներսեսի Մկրտչյանը.
Պարգևատրման արարողությունից հետո նախարարը և նրան ուղեկցողները միջոցառման մասնակիցներին ներկայացրեցին ամենագնաց մեքենան: Նախարարը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58