Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ

07.04.2012

 

Հարգելի մայրեր, սիրելի կանայք և քույրեր.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:  
Հայ կինը եղել և կմնա ազգի պահպանության երաշխավորն ու մեր դարավոր ավանդույթների կրողը, ով մշտապես նվիրումով մասնակցել է պետական և հասարակական կյանքին, դժվարին պահերին եղել տղամարդու կողքին, ոգևորել ու քաջալերել նրան, կիսել և դառնություն և վիշտ, սակայն երբեք չի կորցրել հոգու վեհությունն ու կանացիությունը:
Այսօր, ևս մի լավագույն առիթ է կրկին անգամ մեծարելու Ձեզ սիրելի մայրեր, ցույց տալու մեր անսահման սերն ու հարգանքը Ձեր նկատմամբ:
Սիրելի կանայք, ավարտվեց կանանց նվիրված միամսյակը, բայց երբեք չի ավարտվի Ձեզ ուղղված ամենօրյա ուշադրությունն ու բարեմաղթանքները:
Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, անսահման սեր, ընտանեկան երջանկություն և խաղաղություն:
 
 
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ`                                 Աշոտ ԳԻԶԻՐՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:42:53