Տպել
Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ
16.04.2012
Ոստիկանության հարգելի աշխատակիցներ.
Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության աշխատակիցների օրվա կապակցությամբ:
Ձեր դժվարին ու ազգանվեր գործունեությամբ դուք կոչված եք ապահովելու իրավական պետության ամենակարևոր սկզբունքները` պաշտպանելու մեր բնակիչների խաղաղ կյանքը, իրավունքները, օրինական շահերը, հասարակական կարգն ու հասարակության անվտանգությունը:
Անգնահատելի է Ձեր վաստակը Հայոց պետականության կերտման, երկրում օրենքի և արդարության գերակայության ապահովման գործում: Շիրակի մարզի բնակչությունը Ձեզ համարում է իր խաղաղ աշխատանքի, հասարակական կարգ ու կանոնի և անձի անվտանգության երաշխավորը:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մարզային ոստիկանության բոլոր աշխատակիցներին, վետերաններին ցանկանում եմ քաջառողջություն, անձնական երջանկություն և աշխատանքային հաջողություններ:
Ա.ԳԻԶԻՐՅԱՆ