Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սա է Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը

18.04.2012

 

YouTube կայքում հայտնվել է Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի բակի, աղբամանի, պահեստի, ջրագծի վերաբերյալ անհասկանալի կոլաժ: Անհասկանալի, քանզի ցուցաբերած սրտացավությունը սահմանափակվում է ընդամենը մի քանի կադրով, արված մեկ ամիս առաջ, ջրագծի մասին էլ վկայություն կա, կադրեր չկա /տեղեկատվությունը ներսից է եղել/: Եթե հեղինակն ուզում է օգնել հիվանդանոցի գլխավոր բժշկին, ձերբազատվելու հիվանդանոցի տարածքը աղբանոցի վերացնելու հարևանների ոտնձգությունից, պետք է կանգներ տնօրենի կողքին, մեքենան, որի ժանգոտվելու կամ պատկանելիության համար նույնպես սրտացավ մոտեցում է ցուցաբերում, պետք է հստակ իմանար, որ դա հիվանդանոցինն է /նայեք հիմքերը լուսանկարում/, պահեստը օգտագործվում է նպատակային, չի լուսանկարվում կամ հիշատակվում շատ դրվագներ, հիվանդանոցի բարեկարգ, մաքուր, արդիական սարքավորումների վերաբերյալ, որը ձեռք է բերվել տնօրինության ջանքերի շնորհիվ, հիվանդանոցի, որը տիպային չէ, քանզի Գյուլբենկյանը որպես հիվանդանոց հարմարեցվեց և գործում է որպես հիվանդանոց գործկոմի համար նախատեսված շենքում դեռևս 1989 թվականից, երբ ահեղ երկրաշարժից քանդվեց քաղաքի բազմահարկ ու բազմապրոֆիլ հիվանդանոցը: Թե ինչ դժվարություններ է կրել հիվանդանոցը մինչև հասել է իր այսօրվա բարեկեցիկ, շատ թե քիչ հարմարեցված վիճակին, գիտեն միայն հիվանդանոցի բուժ անձնակազմն ու նրա երկար տարիների գործադիր տնօրեն, երջանկահիշատակ Սեդրակ Խաչատրյանը: Մեքենան ձեռք է բերվել տնօրենի կապերի ու շնորհքի շնորհիվ, և օրենքով սահմանված կարգով պատկանում է հիվանդանոցին, հիվանդանոցն ունի գարաժներ, որոնք ցավոք ժամանակին փակվել և հարմարեցվել են որպես լվացքատուն, իսկ աշխատող մեքենան չի կարող ժանգոտվել դրսում կանգնած /հազարավոր մեքենաներ տարին 12 ամիս կայանում են դրսում/: Հարևան շենքի հետ հիվանդանոցի բակի  պատը նույնպես քանդվել էր երկրաշարժին, այն այսօր  շարվել է, դարբասը փակվել, ի դեպ ինչպես տեղեկացանք, այսօր աղբը լցրել էին փակ դարբասի առջև, ենթադրելով, որ հիվանդանոցի բակը, դա շենքի աղբ թափելու վայրն է, իսկ դարբասը բաց են թողել ընդամենը հերթապահ բժիշկների մեքենաները գիշերները բակում կայանելու նպատակով, ինչի իրավունքը գոնե ունեին: Հիվանդանոցի բակում տեղադրված աղբամանները պատկանում և ծառայում են միայն հիվանդանոցին, քանզի տնօրինությունն ունի պայմանագիր սան մաքրման ձեռնարկության հետ, ով տեղափոխում է հիվանդանոցի աղբը, և ոչ թե թաղի: Թաղամասի համար կա տեղադրված աղբամաններ այլ վայրում, որտեղից ցավոք բնակիչները չեն օգտվում: Թե որքան կգործի վիրաբուժական հիվանդանոցն այդ շենքում, ցույց կտա ժամանակը, որքան էլ որ գործի, միևնույնն է, վիրաբուժականը կգործի այսպես մաքուր/նկարներում/, կոկիկ ու հավաք, նվիրումով ու  պրոֆեսիոնալ մասնագետներով հանուն մեր ժողովրդի առողջության պահպանման:        

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46