Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԷՐ ԱՅՍ ՏԱՐՎԱ<<ՎԵՐԱԾՆՈՒՆԴ>> ՄՐՑՈՒՅԹ ՓԱՌԱՏՈՆԸ

19.04.2012

 

ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո ապրիլի 10-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկեց <<Վերածնունդ>> միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնը, որի կարգախոսն է` <Վերածնունդը շարունակվում է>:  Այն այս տարի շարունակվեց մինչև ապրիլի 19-ը, և այսօր տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը:
 Այս տարի փառատոնի մասնակիցների և երկրների նման աճը, որը ռեկորդային է <<Վերածնունդ >> մրցույթ-փառատոնի պատմության մեջ, ապացուցեց, որ մեր հանրապետության երաժշտական կյանքում հիրավի այս նշանակալից իրադարձությունը կազմկոմիտեի համանախագահներ՝<<Փյունիկ>> համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ավդալյանի ղեկավարությամբ իրոք դուրս է գալիս զարգացման նոր փուլ: Հայաստանի Հանրապետությունում միակ մշակութային մրցույթ-փառատոնն է, որն օժանդակում է մշակութային կյանքի ապակենտրոնացմանը:
Երաժիշտ- կատարողների <<Վերածնունդ >> միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնին ներկայացվել է 1365 հայտ աշխարհի 24 երկրներից: Երաժիշտ- կատարողների <<Վերածնունդ >> միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնին տրված հայտերի քանակը վկայում է աշխարհում նրա հեղինակության աճի մասին:
Դիմումների քանակով առջևում Հայաստանն է: Հայաստանից հայտեր են ներկայացրել Երևանը և հանրապետության 8 մարզեր: Մասնակցության ոչ մի հայտ չի ստացվել Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերից:Առավել քանակի հայտեր են ներկայացված Երևանից, Շիրակի և Կոտայքի մարզերից: Երկրներից մասնակիցների քանակում երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնությունը 83 մասնակից: Մեծ քանակությամբ հայտ են ստացվել Իրանից /72/ և ԼՂՀ-ից /49/: Տրված հայտերը բոլորից շատ են <<ժողովրդական նվագարաններ>>՝266, <<կամերային անսամբլ>>՝170 և <<դաշնամուր>> 165 անվանակարգերում:   Ըդհանուր առմամբ <<Վերածնունդ >> միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնին մասնակցեցին բացի նշված երկրներից նաև Վրաստանի, Ղազախստանի, ՈՒկրաինայի, Հունաստանի, ՈՒզբեկստանի, Լիտվայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Բելոռուսի, Լիբանանի , Լատվիայի, Իտալիայի,Մեծ Բրիտանիայի, Լյուքսեմբուրգի, Հարավային Օսեթիայի, Բուլղարիայի, Լեհաստանի ,Սիրիայի, Իսպանիայի, Իսրայելի երաժիշտները:                                                              <<Վերածնունդ >> միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնի մասնակիցների թվում են բազմաթիվ խոշոր միջազգային մրցույթների մրցանակակիրներ:                                                  Մրցույթ-փառատոնի բոլոր 9 անվանակարգերի ժյուրիներում ընդգրկված են աշխարհում հայտնի այնպիսի երաժիշտներ ինչպիսիք են Անաստասիոս Պապասը/դաշնամուր/, Ժան Տեր-Մերկերյանը/լարային գործիքներ/, Օլավի Կասեմաան/փողային գործիքներ/, Ալիռեզա Շավախի Նեյժադը/կամերային անսամբլ/, Մարկ Գուլեգինը/մեներգեցողություն/, Վալերի Գրոխովսկին/էստրադային ջազային երգեցողություն/, Նինա Վորոնան/ազգային երգեցողություն/, Գաբնիս էդուարդասը/ժող գործիքներ/, Ալեքսեյ Լարինա/կոմպոզիցիա/:
Ստորև ներկայացնում ենք <<Վերածնունդ>> միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնի մրցանակակիրների անունները` Կոմպոզիցիա(գործիքային ստեղծագործություն)Հովհաննիսյան Բելա, Հայաստան, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղ(վոկալ ստեղծագործություն)Սարգսյան Շուշան, Հայաստան, Երևանի պետական կոնսերվատորիա: Լարայինգործիքներ
Մարիկե Կրուպ, Էստոնիա, Էստոնիայի երգի և թատրոնի ակադեմիա Վարդանյան Մարիամ, Հայաստան, Երևանի Պ.Չայկովսկու անվան ՄՄԵԴ: Դաշնամուր Ռոքնի Արաշ Մոխսեն, Իրան, Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական քոլեջ: Փողայինգործիքներ Ղասաբյան Գոռ, Հայաստան, Երևանի Կ.Սարաջյանի անվան ԵԴ: Կամերայինանսամբլ
(դաշնամուրային դուետ) Մեհրաբովա Քրիստինա, Մեհրաբովա Ռեգինա, Վրաստան, Թբիլիսիի Վ.Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիա: (գործիքային անսամբլ) Ենգիբարյան Գառնիկ Հայաստանի երիտասարդական նվագախումբ, Եսայան Աիդա, Ամիրաղյան Զարուհի, Երևանի պետական կոնսերվատորիա, Հայաստան:
Էստրադային-ջազայիներգեցողությունԿուլգարաև Բերդիբեկ Մուխամեդժանուլի, Ղազախստան, Տ.Ժուրգենովի անվան Ղազախստանի ազգային ակադեմիա:ԱզգայիներգեցողությունԳալստյան Մհեր, Հայաստան:
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:57:04