Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

30.04.2012

 

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին այցելել էր Շիրակի մարզ: Հանրապետության Նախագահը և նրան ուղեկցող անձինք այցելությունը և բնակչության հետ հանդիպումները սկսեցին Մարալիկ քաղաքից: Հանրապետության Նախագահը ելույթից և բնակչության հետ հանդիպումից հետո մեկնեց Արթիկ: Ճանապարհին հանդիպում ունեցավ Պեմզաշենի բնակրության հետ: Արթիկում ևս Սերժ Սարգսյանին դիմավորեցին ուղ ու հացով: Հանրապետության ղեկավարի հետ հանդիպման եկածները ջերմ ողջույններով դիմավորեցին Սերժ Սարգսյանին, լսեցին Նախագահի խոսքը: Ելույթի ավարտին ծավալվեց ջերմ, անմիջական զրույց ընտրողների հետ: Արթիկից պարոն Սարգսյանը և նրան ուղեկցողները մեկնեցին Ազատան համայնք, ճանապարհին կարճատև հանդիպում ունենալով Հոռոմի համայնքի բնակիչների հետ: Ազատան համայնքում Նախագահին ընդունեին աղ ու հացով: Պարոն Սարգսյանը նախ ծաղիկներ դրեց զոհված Ազատանցի ազատամարտիկների հուշաքարին, ապա վերանորոգված մշակույթի տանը դիտեց Մինասի որմնանկարը: Ազատանի համայնքի հիմնանորոգված մշակույթի տան հիմնանորոգմքան համար պետական բյուջեով հատկացվել է 60 մլն.դրամ, իրականացվել են տանիքի, հատակի վերանորոգման, դռների և պատուհանների տեղադրման, ներքին հարդարման, ջեռուցման համակարգի անցկացման և այլ աշխատանքներ: Աշխատանքները սկսվել են 2011թվականի հունիսին և ավարտվել 2011թվականի դեկտեմբերին: Ազատանից հանրապետության Նախագահն այցելեց Մայիսյան: Մայիսյան համայնքում երկրի Նախագահն այցելեց նորակառույց մշակույթի տուն, ինչի կառուցման աշխատանքները սկսվել են դեռ 2004 թվականին, այնուհետև ֆինանսական միջոցների սղության պատճառով օբյեկտի կառուցումը դադարեցվել էր: Մշակույթի տան կառուցման աշխատանքներըն ընդգրկվել են ՀՀ Նախագահի 30.07. 2008թ.ՆԿ-128 –Ն կարգադրության միջոցառումների ժամանակացույցում: 2011 թվականին պետական բյուջեից հատկացվել է 171.0 մլն. դրամ,  աշխատանքները սկսվել են 2011 թվականի հունիսին և ավարտվել 2011թվականի դեկտեմբերին: Աշոցք համայնքում Նախահգահին աղ ու հացով դիմավորելուց հետո, երկրի ղեկավարը  շինհրապարակում ծանոթացավ նոր դպրոցական մասնաշենքի կառուցման ընթացող աշխատանքներին: 1970-ական թվականներին 1000 աշակերտների համար կառուցված վեց մասնաշենքերից բաղկացած դպրոցը ուներ կապիտալ վերանորոգման կարիք, ուստի տեխնիկապես և ֆինանսապես նպատակահարմար էր կառուցել նոր դպրոցի շենք: <Հայաստան> համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում 2011թվականի հուլիսից Աշոցքում ընթանում է 400 աշակերտների համար նոր դպրոցի կառուցման աշխատանքները: Նոր դպրոցը ունենալու է կաթսայատուն և ջեռուցման համակարգ, ինչպես նաև երկու մարզադահլիճ՝ բացօթյա մարզահրապարակ և դպրոցի ներսում սպորտդահլիճ: Կառուցապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013թ.մայիսին: Ամասիա համայնքում` չնայած տեղացող անձրևին բնակիչները սիրով մասնակցեցին Նախագահի հետ հանդիպմանը, լսեցին պարոն Սարգսյանի խոսքը: Նախագահն այցելեց Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված Ամասիայի մանկապարտեզ-համայնքային կենտրոն: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար /2 խումբ/: Աշխատանքները մեկնարկել են 24.08. 2010 թ. և ավարտվել 14.10. 2011թվականին: Ծրագրով իրականացվել են տանիքի վերակառուցման, շենքի ուժեղացման, մետաղապլաստե դռների, լուսամուտների տեղադրման, ներքին հարդարման, ջեռուցման համակարգի տեղադրման, գազատարի անցկացման, և հակահրդեհային համակարգի տեղադրման աշխատանքներ: Ծրագրի արժեքը կազմել է 108.5 մլն դրամ, որից 5.0 մլն դրամ համայնքային ներդրումը իրականացվել է Հայ ընդհանուր բարեգործական միության միջոցով ՝Սարաֆյանների կողմից: Ամասիայի մանկապարտեզ-համայնքային կենտրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքներն ևս ընգրկված են ՀՀ Նախագահի 30.07. 2008թ.ՆԿ-128-Ն կարգադրության միջոցառումների ժամանակացույցում:
Գյումրու թատերական հրապարակում Հանրապետության Նախագահին սպասում էին բազմահազար Գյումրեցիներ: Գյումրեցիների հետ հանդիպումից հետո, Սերժ Սարգսյանը և նրան ուղեկցողները, Գյումրու հիմնովին վերանորոգված մարզադաշտում դիտեցին ՀՀ ֆուտբոլի գավաթի Շիրակ- Իմպուլս հանդիպումը, որն ի դեպ ավարտվեց շիրակցիների հաղթանակով` 1:0: Ֆուտբոլային խաղի ավարտին Հանրապետության Նախագահն այցելեց Գյումրու <Մուշ-2> թաղամասը Բուլվարային փողոցին միացնող նոր ճանապարհի կառուցման խնդիրներին,  հանդիպում ունեցավ բնակարանների շահառուների հետ :   Ճանապարհի դիտումից հետո նախագահին ներկայացվեց Գյումրու տեխնոպարկի հիմնական շենքի վերանորոգման շինարարական աշխատանքների ընթացքը: Երկրի ղեկավարը ներկա գտնվեց ՀՀ կառավարության և <Դ Լինկ ինտերնեշնլ> ընկերության միջև երկարաժամկետ համագործակցության հուշագրի տորագրման արարողությանը: ՀՀ կառավարությունը 2008թ-ին նախաձեռնել էր Գյումրիում տեխնոպարկ ստեղծելու ծրագիրը, որը նպաստելու է Գյումրի քաղաքի զարգացմանը ՝վերածելով այն ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպությունները խոշոռ կրթօջախներըն ու գիտահետազոտական կենտրոնները: Ծրագիրը   կնպաստի գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, փոքր և միջին բիզնեսի խթանմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: ՀՀԿ շտաբում կուսակցության անդամների հետ հանդիպումից և փոքր հանգստից հետո Հանրապետության Նախագահ, ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Երևան:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44