Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իշխանությունները մնացին իրենց խոստմանը հավատարիմ

07.05.2012

 

Մայիսի 6-ին հանրապետության ողջ տարածքում առավոտյան ժամը ութից մեկնարկեց հինգերորդ գումարման ՀՀ ԱԺ համամասնական և մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորների թեկնածուների և կուսակցությունների ընտրությունները: Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքն ընդգրկում է 79 ընտրատարածքային տեղամաս, քվեարկության իրավունք ունեցող 54849 ընտրողից, ընտրությանը մասնակցել են 30410-ը կամ 55,44 տոկոս: Այս ընտրատարածքում առաջադրված երեք թեկնածուներից առավել թվով շատ ձայներ` 15234 կողմ ձայն ստացել էր ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Աշոտ Աղաբաբյանը: Թիվ 34 ընտրատարածքն ունի 38 ընտրատարածքային տեղամաս, քվեարկության իրավունք ունեցող 62560 ընտրողից, ընտրությանը մասնակցել են 34465-ը կամ 55,01 տոկոս: Այս ընտրատարածքում առաջադրված երեք թեկնածուներից առավել թվով շատ ձայներ` 16704 կողմ ձայն ստացել էր ԲՀԿ կողմից առաջադրված թեկնածու Մարտուն Գրիգորյանը: Թիվ 35 ընտրատարածքն ունի 45 ընտրատարածքային տեղամաս, քվեարկության իրավունք ունեցող 55639 ընտրողից, ընտրությանը մասնակցել են 27563-ը կամ 49,54 տոկոս: Այս ընտրատարածքում առաջադրված էր միայն մեկ թեկնածու` ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը, ով ստացել էր 21459 ընտրողի կողմ ձայն: Ի դեպ, պարոն Բալասանյանը շուրջ 1000 ձայն կորցրել է անտեղի, կապված քվեաթերթիկի հետ, չունենալով մրցակից, քվեաթերթիկի նշումները շփոթության մեջ են գցել ընտրողներին, ինչի արդյունքում բավականին ձայների կորուստ է գրանցվել:  Եվ վերջապես մարզի թիվ 36 ընտրատարածքն ունի 55 ընտրատարածքային տեղամաս, քվեարկության իրավունք ունեցող 55555 ընտրողից, ընտրությանը մասնակցել են 38799-ը կամ 69,84 տոկոս: Այս ընտրատարածքում ևս հաղթող է ճանաչվել ԲՀԿ անդամ Մուշեղ Պետոյանը ստանալով առավել` 15291 կողմ մրցակիցների համեմատ: Շիրակի մարզի 217 ընտրատեղամասերում 228693 ընտրելու իրավունք ունեցողներից, ընտրությանը մասնակցել են 131237-ը կամ 57 տոկոսը: Առավոտյան ժամը 11-ին 35/27 ընտրատեղամասում, համամասնական ընտրակարգով իր քաղաքացիական պարտքը կատարեց, ՀՀ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Քվեարկությունից հետո պարոն Գիզիրյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի, մասնավորապես, արդյոք ամեն ինչ արվել է, ընտրությունները թափանցիկ և արդար անցկացնելու համար:
-Իշխանություններն արել են ամեն ինչ, որպեսզի ընտրություններն անցնեն արդար և թափանցիկ, ինչում դուք կհամոզվեք ընտրությունների ավարտին: Սկասած ընտրությունների նախապատրաստական աշխատանքներից, մինչև դիտորդի, վստահված անձի ու ԶԼՄ ներկայացուցիչներին տրված ազատ ու անկաշկանդ գործելու հնարավորությունից, վկայում է այն մասին, որ իշխանությունների դրսևորած քաղաքական կամքը շատ ավելի հաստատ է, քան փորձում են ապակողմնորոշել մեր ազգաբնակչությանը:
Համամասնական ընտրակարգով առաջատարը մարզում ՀՀԿ-ն է 44,11 տոկոս, ում հաջորդում է ԲՀԿ-ն 30,18 տոկոս, ՀԱԿ 7,9, Ժառանգություն 5,77, ՀՅԴ 5,71. ՕԵԿ 5,50, Կոմկուս 1,06, Դեմկուս 0,37 և Միավորված Հայեր 0,21 տոկոս: Բոլոր տվյալները նախնական են և ենթակա են փոփոխման:
Շիրակի մարզի դատախազություն ստացվել է չորս հայտարարություն  Գյումրու թիվ 6 դպրոցում տեսախցիկի անհետացման, թիվ 5 երաժշտական դպրոցում կրկին տեսախցիկների հետ կապված հարցերի, թիվ 1 ավագ և Գյումրու Բժշկական քոլեջում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ:
Շիրակի մարզում ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են հանգիստ առանց ավելորդ լարվածության: Ընտրատարածքային ընտրական տեղամասեր դիմում բողոքներ չեն եղել: Իսկ մի քանի տասնյակ ընտրատեղամասեր այցելած և տեղերում ընտրությունների ընթացքին հետևած միջազգային դիտորդներ, արդեն իսկ իրենց գոհունակությունն են հայտնել ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ, հավելելով, որ անցկացվել են եվրոպական չափորոշիչներին համապատասխան ընտրություններ, ինչպիսին  կարող է չի անցկացվել նույնիսկ Հունաստանում, որտեղ ևս տեղի են ունեցել խորհրդարանական  ընտրություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51