Տպել
Նորություններ
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ
09.05.2012
Հարգելի հայրենակիցներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և Խաղաղության տոնի կապակցությամբ: Այսօր մեզ համար կրկնակի տոն է: Համայն հայությունը նշում է Շուշիի ազատագրման 20-րդ և ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 67-րդ տարեդարձները: Մայիս ամիսը հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ հաղթանակների, հերոսական սխրանքների, միասնության ու համախմբվածության խորհրդանիշ է հանդիսանում:
Հայաստանի և Արցախի հազարավոր քաջորդիներ փառքով պսակեցին իրենց բաժին հասած հաղթանակն այդ պարտադրված ու անազնիվ պատերազմում: Իրենց նախորդների արժանավոր ժառանգները Շուշիի ազատագրմամբ մայիսի 9-ին հաղորդեցին նոր իմաստ։ Արցախահայության համար այն դարձավ վճռականության, ազատության ու խաղաղության հեռանկարի խորհրդանիշ։ Մայիսյան այս փառավոր հաղթանակները ձեռք են բերվել մեր պապերի, հայրերի, եղբայրների, զավակների այրան գնով՝ փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի պաշտպանության, ազատության և այսօրվա խաղաղության համար, և մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նահատակների շիրիմների առաջ:
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կրկին անգամ շնորհավորում եմ մեզ` բոլորիս և հատկապես Մեծ Հայրենականի ու Արցախյան ազատամարտի վետերաններին, ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն, տոնական բարձր տրամադրություն ու խաղաղություն:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ Ա ՇՈՏ ԳԻԶԻՐՅԱՆ