Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

16.05.2012

 

Մայիսի 15-ին Շիրակի մարզային ԱԻ վարչությունում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժությունը, որի նպատակն էր`
ա) Ստուգել և կատարելագործել մարզի ԲՊ համակարգի ղեկավար մարմինների պատրաստականությունը մարզում բռնկված անասնահամաճարակի դեպքում բնակչության և կենդանիների պաշտպանության կազմակերպման դեպքում:
 
բ)    Կատարելագործել մարզի ԲՊ համակարգի ղեկավար կազմի գիտելիքները համաճարակի օջախներում էպիզոոտոլոգիական հետազոտման և մոնիթորինգի աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
 
գ)   Ստուգել մարզային ԱԻ հանձնաժողովի ադամների, կազմակերպությունների ղեկավարների համայնքների ԱԻ հանձնաժողովների  գիտելիքները անասնահամաճարակի տարածման կանխարգելման ուղղությամբ:
Շտաբային ուսումնավարժությանը մասնակցում էին`ՀՀ Շիրակի մարզի ԱԻ հանձնաժողովը, ՀՀ Շիրակի մարզի Նոր Կյանք, Վարդաքար և Հոռոմ համայնքների ԱԻ հանձնաժողովները Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային կենտրոնը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Կենտրոն-Արևմտյան» տարածքային մասնաճյուղի «Արթիկ» տեղամասը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության <<Անասնաբուժասանիտարիայի սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն>> ՊՈԱԿ Շիրակի մարզային կենտրոնը: Միջոցառման  մասնակիցներին ողջունելուց հետո, շտաբային ուսումնավարժության մասնակիցներին տրվեց համապատասխան հանձնարարականները, ովքեր որոշ ժամանակ անց ներկայացրեցին իրավիճակը մարզում:  
 
Հաղորդման ժամը
Իրավիճակի վերաբերյալ տվյալների (միջանկյալների) բովանդակությունը
Ում է տրվում
Ում կողմից է տրվում
1
2
3
4
I ՓՈՒԼ ,Անասնահամաճարակի վտանգի դեպքում մարզի ԲՊ համակարգի պատրաստականության բերում, բնակչության և կենդանիների պաշտպանության միջոցառումների իրականացումե
Տևողությունը` աստղաբաշխական ժամանակ՝ մայիսի 16-ին ժամը 0900 - 1300
                                         օպերատիվ ժամանակ` 48 ժամ
16.05.12թ.
09:00
Միջանկյալ N 1
 Նոր Կյանք և Վարդաքար համայնքների գյուղացիական տնտեսություններում արձանագրվել է խոշոր եղջերավոր անասունների անկում:
Ուսումնավարժության մասնակիցներին
ՇՈւ ղեկավար
16.05.12թ.
09:30
Միջանկյալ N 2
Անասնաբույժի նախնական կլինիկական զննման արդյունքում անկած անասունների մոտ կասկածվել է ,սիբիրախտե հիվանդություն  
Ուսումնավարժության մասնակիցներին
Ղեկավարման շտաբ
16.05.12թ.
10:30
Միջանկյալ N 3
Հոռոմ համայնքի գյուղացիական տնտեսություններում հայտնաբերվել են ջերմող խոշոր եղջերավոր անասուններ
1. Հոռոմ համայնքի ԱԻ հանձնաժողով,
2. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետ.ծառ. Շիրակի մարզային կենտրոն,
3.ՀՀԳՆ,Անասնաբուժասանիտարիայի սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոնե ՊՈԱԿ Շիրակի մարզային կենտրոնը,
4. ՀՀ ԱՆ ՊՀՀՏ Շիրակի մարզային կենտրոնը
Ղեկավարման շտաբ
16.05.12թ.
11:30
Միջանկյալ N 4
Էպիզոոտոլոգիական հետազոտման արդյունքում անկած անասունների մոտ հաստատվել է ,սիբիրախտե հիվանդություն  
Ուսումնավարժության մասնակիցներին
 
II  ՓՈՒԼ    , Կանխարգելիչ միջոցառումների իրականացումը անասնահամաճարակի դեպքումե
Տևողությունը. աստղաբաշխական ժամանակ՝( ժ+48-ից) մինչև հիվանդության և վարակի օջախների վերացման ավարտը
         օպերատիվ ժամանակ՝ մայիսի 16-ին ժամը 14:00-17:00
16.05.12թ.
14:00
Միջանկյալ N 5
Նոր Կյանք և Վարդաքար համայնքների գյուղացիական տնտեսություններում հաշվառվել են թվով 30 խոշոր եղջերավոր անասունների անկում:
 
Ուսումնավարժության մասնակիցներին
Ղեկավարման շտաբ
16.05.12թ.
14:30
Միջանկյալ N 6
Գյումրի քաղաքի շուկայի տարածքի մսի վաճառքի թվով 3 կետերում հայտնաբերվել են առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տավարի մորթից ստացված մսի վաճառք
1.Շիրակի մարզային ոստիկանություն
2.ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետ.ծառ. Շիրակի մարզային կենտրոն,
3.ՀՀ ԳՆ Անասնաբուժասանիտարիայի սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոնե ՊՈԱԿ Շիրակի մարզային կենտրոնը,
4.ՀՀ ԱՆ ՊՀՀՏ Շիրակի մարզային կենտրոնը,
Ղեկավարման շտաբ
16.05.12թ.
15:00
Միջանկյալ N 7
Հոռոմ համայնքի թվով 12 գյուղացիական տնտեսություններում հայտնաբերված                      ջերմող խոշոր եղջերավոր անասուններից անկել են 3-ը
Ուսումնավարժության մասնակիցներին
Ղեկավարման շտաբ
16.05.12թ.
15:30
Միջանկյալ N 8
Վարդաքար համայնքի 7 բնակիչ բարձր ջերմությամբ դիմել են համայնքի բուժ. ամբուլատորիա:
ՀՀ ԱՆ ՊՀՀՏ Շիրակի մարզային կենտրոնը,
բժշկական ծառայություն, ,Հայջրմուղկոյուղիե ՓԲԸ ,Կենտրոն-Արևմտյանե տարածքային մասնաճյուղի ,Արթիկե տեղամասը
 
Ղեկավարման շտաբ
16.05.12թ.
15:45
Միջանկյալ N 9
Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված` Վարդաքար համայնքի ամբուլատորիա դիմած 4 բնակիչների մոտ հաստատվել է ,սիբիրախտե հիվանդություն
ՀՀ ԱՆ ՊՀՀՏ Շիրակի մարզային կենտրոնը,
բժշկական ծառայություն,
Ղեկավարման շտաբ
 
Ուսումնավարժանքի ավարտին, շտաբային ուսումնավարժության ղեկավար, Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանն ամփոփելով ուսումնավարժանքի արդյունքները,  դրական է գնահատել յուրաքանչյուր ծառայության մասնակցի աշխատանքը իր ոլորտի համապատասխան: Ուսումնավարժանքի ղեկավարը տեղեկացրել է, որ բոլոր կառույցները պատրաստ են եղել ժամանակին և օպերատիվ կերպով կանխարգելելու մարզում բռնկված անասնահամաճարակը: Համաճարակի կանխարգելման համար մարզի բոլոր առողջապահական կազմակերպություններն ապահովված են եղել համապատասխան դեղորայքով ու պատվաստանյութերով, որոնց արագ և պրոֆեսիոնալ օգտագործման արդյունքում կանխարգելվել է համաճարակի տարածքւմը մարզում:Դրական գնահատելով մարզպետարանի, առողջապահական կառույցների` մասնավորապես շտապ բուժ օգնության, ամբուլատոր և հակահամաճարակային տեսչության, ոստիկանության աշխատակիցների համախմբված աշխատանքը, դրական է գնահատել նաև անցկացված հերթական պլանային ուսումնավարժանքը, որը շատերի համար ունեցել է նաև ուսուցողական նշանակություն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23