Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աղբահան մեքենա Արթիկի քաղաքապետարանին

21.05.2012

 

Փետրվարի 2-ին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, մարզպետարանի աշխատակազմի մի շարք վարչությունների և բաժինների պետերի հետ արտագնա խորհրդակցություն անցկացրեց Արթիկի քաղաքապետարանում: Առաջ քաշված մի շարք հարցերի մեջ, առաջնահերթ համարվեց նաև աղբահանության հարցը, որը միայն կապված էր աղբահան մեքենայի բացակայությամբ, քանզի եղած մեկ մեքենան, վաղուց արդեն ժամկետանց էր, և խիստ անհրաժեշտություն կար նոր մեքենայի, իսկ քանի որ արդի աղբահան մեքենաները բավականին թանկ հաճույք են, և Արթիկի քաղաքապետարանի բյուջեի հաշվին ձեռք բերելը դժվար, Շիրակի մարզպետը խոստացավ օգնել նոր մեքենա ձեռք բերելու հարցում: Գուցե այդ օրը քչերը չհավատացին կամ չպատկերացրեցին մարզպետի խոսքի ծանրությունը, քանզի նման մեքենաները որպես կանոն բավական թանկ արժեն: Ընդամենը երկու ամիս անց, Շիրակի մարզպետի խոստումը դարձավ գործ: Շիրակի մարզպետի անմիջական աջակցությամբ <<Four Directions Motors>> ընկերության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Հրայր Հակոբջանյանը Արթկի քաղաքապետարանին նվիրեց  48 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ <<HYUNDAI>> մակնիշի  աղբահան մեքենա: Արթիկի քաղաքապետի տեղակալը և քաղաքապետարանի բաժինների աշխատակիցները ուրախությամբ ընդունեցին թանկարժեք նվերը, շամպայնով շնորհավորեցին միմյանց, իրենց շնորհակալության խոսքն ուղղեցին բարերարին և Շիրակի մարզպետին, խոստանալով մաքուր պահել Արթիկը, դրանով իսկ բարձր պահելով մարզպետի խոսքը, ում շնորհիվ քաղաքն արդեն ունի երկրորդ մեքենան, և շուրջ մեկ տասնյակի հասնող փողոցների մաքրման աշխատանքներ իրականացնող աշխատակիցներ:
Հետգրություն1. Բոլոր այն տգետներին, ում տկար ուղեղի և հիվանդ երևակայության համաձայն Շիրակի մարզպետը նշանակման օրվանից արձակուրդում է, տեղեկացնենք. Շիրակի մարզպետը նշանակման օրվանից աշխատել է առանձնահատուկ նվիրվածությամբ, քանզի իր գործունեությունը ինչպես բոլորը գիտեն սկսել է հենց Շիրակի մարզից: Մանրամասներին կարող եք ծանոթանալ, համոզվել և ցանկության ու անհրաժեշտության դեպքում ստուգել մարզպետարանի կայքէջի <<Քաղաքացիներ բաժնի>> հատկապես 2012 թվականի հունվար-մարտ ամիսների արտագնա ընդունելություններ ենթաբաժնում, <<Մարզային տեղեկատու>> լրատվական էջից, ինչց հստակ երևում է, որ Աշոտ Գիզիրյանն աշխատասենյակի մարզպետ չէ, իսկ եթե ինչ որ մեկը կարող է ներկայացնել ՀՀ օրենդրությամբ ամրացված դրույթ, համաձայն որի, մարզպետները պարտավոր են ամբողջ օրը աշխատասենյակում լինել, որ մի քանի տկարամիտներ բավարարված զգան իրենց, չարաչար սխալվում են:
 
Հետգրություն 2. Բոլոր այն տգետներին, ում տկար ուղեղի և հիվանդ երևակայության համաձայն նշանակման օրվանից Շիրակի մարզպետը ոչ մի բան չի արել, տեղեկացնում ենք.
Մինչև Շիրակի մարզպետ նշանակվելը մարզում փակվել էր թիվ 23 դպրոցը, մեկ այլ` թիվ 41 դպրոցի աշխատակիցները երեք ամիս աշխատավարձ չէին ստացել նախկին դաշնակցական տնօրենի անօրինական գործողությունների պատճառով: Առաջին հերթին գեներալ մարզպետ Գիզիրյանը հասավ այն բանին, որ թիվ 23 դպրոցը նորից գործեց, թիվ 41 դպրոցի աշխատակիցների աշխատավարձից հանվեց կալանքը և շուրջ 70  մանկավարժներ ստացան իրենց երեք ամիսների աշխատավարձը, իսկ մի խումբ ծնողների խնդրանքով Երևանի Պետական Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում իջեցվեց միանգամից 87 պետ պատվերի տեղ: Մարզպետի անմիջական նախաձեռնությամբ և հովանավորությամբ հիմնվեց <<Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին>> հիմնադրամը, որի ֆինանսական աջակցությամբ վերանորոգվեցին մի շարք դպրոցների տանիքներ ու հատակներ, մարզի Արցախյան պատերազմում զոհված, առաջին կարգի հաշմանդամ և Հայրենական պատերազմի վետերաններ` թվով 646 ընտանիքներին երեքական անգամ տրվել է 40, 25, 20 հազարական դրամ  օգնություն և երկու տարի անընդմեջ Ամանօրի ծանրոցներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:05:31