Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ջրառատ համայնքում գայլերի հարձակումից անկել է 36 ոչխար

23.05.2012

 

Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի Ջրառատ համայնքի բնակիչներն առավոտյան արթնացան գյուղում տիրող անսովոր խառնաշփոթից: Բոլորը վազում էին դեպի Իսրայելյաններին պատկանող գյուղի ծայրամասում գտնվող անասնագոմ, ուր առավոտյան հարևաններից մեկը հայտնաբերել է գիշերը, գայլերի հարձակման հետևանքով բզկտված ու սատկած 28 ոչխար, 4 այծ : Իսրայելյաններին պատկանող գայլերի հարձակումից մազապուրծ եղած վերջին չորս  ոչխար  կիսասատկած վիճակում, մի քանի ժամից անկել են ստացված մահացու վնասվածքներից: Ընդհանուր առմամբ չարաբաստիկ գիշերվանից հետո Իսրայելյանների վեց հոգուց բաղկացած ընտանիք, որի կազմում եղել են երկու անչափահաս երեխաները, տարեց մայրն ու հիվանդ քույրը, կորցրել են 32 ոչխար, 4 այծ: Կորստի ընդհանուր գումարը շուկայական գներով կազմում է շուրջ 1,5 միլիոն դրամ: Առավոտյան վաղ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության, մարզի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության տեսչության ներկայացուցիչները, Ախուրյանի տարածաշրջանի համաճարակաբանը, ինչպես նաև մարզում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչներ դեպքից ժամեր անց Ջրառատ գյուղում էին: Տուժողը` Փայլակ Իսրայելյանը հավաքվածներին պատմեց, -որ դեռևս նախորդ օրը երեկոյան կողմ, դիմացի սարի վրա նշմարելի են եղել մի քանի գայել, բայց, ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նրանք մի քանի օր անց նման ջարդ կկազմակերպեն: Կարիքավոր ընտանիքը նախորդ տարի վարկի միջոցով ձեռք է բերել շուրջ 30 ոչխար, ընտանիքի հագսերը հոգալու համար, սակայն պատուհասած դժբախտությունը թևաթափ էր արել Իսրայելյանների ընտանիքի անդամներին: Համագյուղացիները օգնության նկատառումով օգնում էին տուժածին, մորթելու անկած ոչխարներին: Չնայած մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության, գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանի, մարզի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության տեսչության տեսուչ Ալեքսան Գաբրիելյանի և Ախուրյանի տարածաշրջանի համաճարակաբան Արմենակ Հովիկյանի հորդրոներին, գյուղացիները և տուժածը չհամաձայնեցին թաղել անկած անասուններին, ինչպես օրենքնով է նախատեսվում, կատաղության դեպքից խուսափելու նպատակով: Պատասխանատուների փաստարկներին և պահանջներին հակառակ, գյուղացիները փորձում էին համոզել, որ գայլի խփած ոչխարի միսն ավելի համով է, և մեկական արդեն մորթած ոչխար գցելով ուսերին հեռացան: Պատասխանատուները համայնքապետարանում կազմեցին արձանագրություն այն մասին, որ գյուղացիները խախտելով մի քանի օրենքով սահմանված կարգ, սատկած ոչխարներին թաղելու փոխարեն տարել են օգտագործելու նպատակով, իրենց խոսքերով տուժած համագյուղացու կորուստը մի փոքր մեղմելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 18:08:24