Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծաղիկներ, ծափեր և ուրախության արցունքներ

24.05.2012

 

Այսօր հանրապետության ողջ տարածքում հնչեց վերջին դասն ազդարարող վերջին զանգը: Նախորդ տարի դպրոցներում տիրող անսովոր լռությունն ազդարարեց դպրահամակարգում նոր կրթահամակարգի վերջնական և ամբողջությամբ ներդրման սկիզբը, համաձայն որի,անցյալ տարի մեր դպրոցներում չեղավ ավարտական դասարան և վերջին զանգ, ինչի փոխարեն այս տարի Շիրակի մարզում եղավ 3370 շրջանավարտ, որոնցից 1680-ը Գյումրիում: 160-ը ոչ պետական, և 11-ը երեկոյան` Արթիկի քրեակատարողական հիմնարկի դպրոցի շրջանավարտներ: Մարզի մի շարք դպրոցներում, Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում և հնարավոր բոլոր դահլիճներն այսօր լեփ լեցուն էին ծնողներով, երկրպագուներով և ամենակարևորը օրվա խորհրդի ամենակարևոր դերակատարներով`շրջանավարտներով: Բոլոր դահլիճներում թևակոխել էր ուրախ երգն ու պարը, հումորն ու անթաքույց արցունքները, որոնք, որքան որ ուրախության էին, այդքնա էլ տխրության, վերջին հաշվով երկար ու ձիգ 12 տարիներից հետո, միմյանց հրաժեշտ էին տալիս լավ ու միջակ, գերազանց  սովորողները, չարերն ու խելոքները: Ի տարբերություն մայրաքաղաքի, որպես կանոն Գյումրիում վերջին զանգի համաքաղաքային միջոցառումը կկազմակերպվի ավարտական քննությունների ավարտից հետո: Ինչ վերաբերվում է ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, պետք է նշենք, որ այսօր ի տարբերություն նախորդ մնացած օրերի, սպասվածից խիստ և հետևողական էին մեր ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, և այն ունեցավ իր ցանկալի արդյունքը, մի քանի դպրոցի մոտից տուգանային հրապարակ տեղափոխվեցին կարգազանց շրջանավարտների պապաներին պատկանող <գոլդ> պետ համարանիշերով ավտոմեքենաները: Միջոցառումների վայրերում և քաղաքում ոչ մի արտառոց դեպք կամ պատահար չի գրանցվել, գուցե դրան խթանեց ամբողջ օրը տեղացած հորդառատ անձրևը: Անկախ ամեն ինչից ևս մեկ անգամ շնորհավորում ենք մեր շրջանավարտներին նոր կյանք մուտք գործելու համար, ցանկանալով նրանց անամպ ու կապույտ երկինք, հաջողություններ և ամենակորևորն առողջություն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23