Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ երեք սենյականոց բնակարանների վիճակահանությունը

24.05.2012

 

 
 
Մայիսի 24-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղի ունեցավ, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում, Գյումրու <Մուշ-2/2> և <Անի> թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի 3 և 4 սենյականոց բնակարանների վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, նախարարության բնակարանների վարչության պետ Եվգենիա Աթայանը, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայաքցուցիչներ: Բնակարանների վիճակահանության ողջ ընթացքը տեսա-լուսանկարվեց, և ուղիղ հեռարձակվում էր <Շիրակ կենտրոն> հ/կ-ի ինտերնետային էջում: Ասել է, ապահովվել էր թափանցիկության շուրջ 200 տոկոս և ավելի: Նախորդ վիճակահանության ժամանակ 16 չորս սենյականոցներ չէին բաշխվել, անօթևան ընտանիքների ոչ լիարժեք փաստաթղթերի ներկայացման պատճառով: Այսօր, մինչև մնացած 16 չորս սենյականոցների վիճակահանությունը, տեղի ունեցավ 3 սենյականոցների վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցում էին շուրջ 400 ընտանիքներ, չնայած, որ ցուցակներում ընդգրկված էին 460-ը: Ինչպես և նախորդ վիճակահանությունների ժամանակ, նախ տեղի ունեցավ առաջին կարգի հաշմանդամներին առաջին հարկերի բնակարանները հատկացնելու համար վիճակահանությունը, որից հետո տեղի ունեցավ ութ և ավելի ընտանիքների բնակարանների վիճակահանությունը, որից հետո մնացած բնակարանների վիճակահանությունը: Ինչպես նախորդ վիճակահանությանը, այս վիճակահանությանը ևս եղան ընտանիքներ, ովքեր հրաժարվեցին վիճակահանությանը մասնակցելուց, պատճառաբանելով, որ ընտանիքի կազմը ավելացել է, և իրենք չեն կարող բազմանդամ ընտանիքով տեղավորվել երեք սենյականոց բնակարանում: Ցավոք տվյալ պարագայում հանձնաժողովը որևէ բան չի կարող անել, քանզի կառավարության որոշման համաձայն, բնակարան կորցրած ընտանիքը կստանա այնքան, որքան կորցրել է երկրաշարժի ժամանակ: Սենյակները ավելացվել կամ պակասեցվել է միայն օրենքով սահմանված կարգով, նույնպես կառավարության որոշման հիմման վրա: Եղան և դժգոհողներ, և ուրախացողներ, և բավարարվողներ, ամեն դեպքում, Աճեմյանի անվան թատրոնում տիրում էր հիմնականում ուրախ մթնոլոր, վերջին հաշվով, 24 տարի անց մարդիկ կրկին դարձան բնակարանատեր, և ընդամենը հաշված օրեր անց կտեղափոխվեն իրենց նոր ու հարմարավետ բնակարաններ, որոնք ինչպես որոշ անօթևաններ էին բարձրաձայնում լրատվամիջոցների ներկայացուցիչներին, - բալա ջան, գիտեք հեշտ է էդքան տարի, էդ անտեր դոմիկի մեջ յոլա էրթալը, շնորհակալություն մեր երկրի նախագահին ու իշխանություններին, որ մեզի փրկեցին էդ ծանր վիճակից: Ստորև ներկայացնում ենք վիճակահանության մասնակից 3 և 4 սենյականոց բնակարանների շահառուների ցուցակները: Քաղաքաշինության նախարարի հավաստմամբ մի քանի օրից կկայանա երկու և մեկ սենյականոց բնակարանների վիճակահանությունը: 

u_files/Документ Microsoft Word _2_.pdf

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42