Տպել
Նորություններ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԹԻՎ
25.05.2012
Սիրելի շրջանավարտներ.
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ և հիշարժան օրվա՝ վերջին դասի կապակցությամբ:
Այսօր դուք հրաժեշտ եք տալիս ջերմ ու հարազատ դարձած դպրոցին, հարգելի և սիրելի ուսուցիչներին: Վերջին զանգն ազդարարում է Ձեր` դեպի նոր ու մեծ կյանք մուտք գործելու սկիզբը: Նոր աշխարհ, որտեղ Ձեզ սպասում են բազում անակնկալներ, ինքնադրսևորման և ինքնահաստատման լայն ասպարեզներ, և թող որ ձեռք բերված գիտելիքներն ու ազգային դաստիարակությունն օգնեն Ձեզ բացահայտելու նորը, վստահությամբ հաղթահարելու կյանքի երկար ճանապարհին սպասվող հաճելի դժվարությունները:
Համոզված եմ, որ դուք, հաջողություններով ու հաղթանակներով լիովին կարդարացնեք Ձերծնողներիևուսուցիչների սպասելիքներն ու ակնկալիքները, և կդառնաք ավագ սերնդի արժանի փոխարինող:
Կրկին անգամ շնորհավորելով մարզի բոլոր շրջանավարտներին վերջին դասի և վերջին զանգի կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, անամպ երկինք, կանաչ ճանապարհ, երջանիկ կյանք և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ Ա.ԳԻԶԻՐՅԱՆ