Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԹԻՎ

25.05.2012

 

Սիրելի շրջանավարտներ.
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ և հիշարժան օրվա՝ վերջին դասի կապակցությամբ:
Այսօր դուք հրաժեշտ եք տալիս ջերմ ու հարազատ դարձած դպրոցին, հարգելի և սիրելի ուսուցիչներին: Վերջին զանգն ազդարարում է Ձեր` դեպի նոր ու մեծ կյանք մուտք գործելու սկիզբը: Նոր աշխարհ, որտեղ Ձեզ սպասում են բազում անակնկալներ, ինքնադրսևորման և ինքնահաստատման լայն ասպարեզներ, և թող որ ձեռք բերված գիտելիքներն ու ազգային դաստիարակությունն օգնեն Ձեզ բացահայտելու նորը, վստահությամբ հաղթահարելու կյանքի երկար ճանապարհին սպասվող հաճելի դժվարությունները:
Համոզված եմ, որ դուք, հաջողություններով ու հաղթանակներով լիովին կարդարացնեք  Ձերծնողներիևուսուցիչների սպասելիքներն ու ակնկալիքները, և կդառնաք ավագ սերնդի արժանի փոխարինող:
Կրկին անգամ շնորհավորելով մարզի բոլոր շրջանավարտներին վերջին դասի և վերջին զանգի կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, անամպ երկինք, կանաչ ճանապարհ, երջանիկ կյանք և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:
 
 
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ                                            Ա.ԳԻԶԻՐՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42