Տպել
Նորություններ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ
26.05.2012
Մայիսի 26-ին աշխատանքային այցով Գյումրի էր ժամանել ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը: Քաղաքաշինության նախկին և ներկա նախարարների ուղեկությամբ ՀՀ Վարչապետը նախ այցելեց Գյումրի քաղաքի Մուշ-2 նորակառույց թաղամասը Բուլվարային փողոցին միացնող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների շին հրապարակ, տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին: Նախագծային աշխատանքներն իրականացնող <Երանգ> ՍՊԸ տնօրեն պարոն Դոգուզովը ՀՀ Վարչապետին ներկայացրեց իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն: Ճանապարհահատվածը Բուլվարային և Մուշ թաղամասերի կողմերից դիտելուց հետո պարոն Վարչապետն ուղևորվեց Մուշ 2/2 նորակառույց թաղամաս: Նորակառույց թաղամասում կառուցվող 22 բազմաբնակարան շենքերի 1756 բնակարաններից երկու օր առաջ տեղի ունեցած վիճակահանության արդյունքում շուրջ 464 երեք սենյականոց և 124 չորս սենյականոց բնակարան արդեն գտել են իրենց տերերին, մնացած 1174 բնակարանների, այսինքն երկու և մեկ սենյականոց բնակարանների վիճակահանությունը տեղի կունենա մինչև հունիսի կեսերը: Պարոն Սարգսյանը մինչև նորակառույց բնակարանների դիտումը, բնակելի շենքի բակում մասնակցեց ծառատունկի: Ծառատունկ իրականացրեցին նաև նախկին և ներկա քաղշին նախարարները: ԶԼՄ ներկայացուցիչները հետաքրքրվեցին, արդյոք ճիշտ են պտտվող լուրերը Վարչապետի պաշտոնում այլ թեկնածուների նշանակման վերաբերյալ և, որ արդեն անուններ են շահարկվում: Չեմ լսել նման լուրեր, պատասխանեց պարոն Սարգսյանը, և ավելացրեց, - ուրախ եմ որ մեր երկրում կան այդքան արժանի մարդիկ, ովքեր կհավակնեն այդ պաշտոնին: Ինչ վերաբերվում է կոալիցիոն գործընթացը չընդունած ԲՀԿ կուսակցությունը ընդդիմադիր որ ուժը կներկայացնի կառուցողական թե ոչ կառուցողական հարցին, ՀՀ Վարչապետը պատասխանեց,-իսկ ով է ասել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է, լրագրողների ծիծաղով էլ եզրափակվեց քաղաքական թեմաներով չստացված ասուլիսի փորձը: Ծառատունկից, բնակարանների դիտումից, բնակիչների հետ կարճատև զրույցից հետո պարոն Վարչապետը և նրան ուղեկցողներն այցելեցին թաղամասում կառուցվող 1080 աշակերտական տեղով դպրոցի շենք: Վարչապետը շրջեց նորակառույց դպրոցի շենքում, տեղում ծանոթացավ իրականացվող շինարարական աշխատանքներին, իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների որակի և ժամկետների կապակցությամբ, շինարարն էլ հույս հայտնեց, որ դպրոցը նոր ուսաումնական տարվա սկզբին կհանձնեն շահագործման: Վարչապետը դրական գնահատեց կատարված աշխատանքները և իր հերթին հույս հայտնեց, որ կարվի ամեն ինչ, էլ ավելի բարեկեցիկ դարձնելու Գյումրեցիների և ողջ Հայ ժողովրդի կյանքը:
Ստորև ներկայացնում ենք տեղեկատվություն Գյումրի քաղաքի «Մուշ-2» նորակառույց թաղամասը Բուլվարային փողոցին միացնող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների և Մուշ-2 թաղամասի 1080 աշակերտական տեղով նոր դպրոցի վերաբերյալ:
ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 500-Ն որոշմամբ ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված միջոցներ
|
- 500.0 մլն. դրամ
|
Ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը
|
--- 2220.0 գծ.մ
|
Որից՝
|
|
Բուլվարային փողոց
|
--- 420.0 գծ.մ
|
Նոր կառուցվող փողոց
|
---1800.0 գծ.մ
|
Երթևեկելի մասի ասֆալտապատում
/երկու շերտ - 6.0սմ խոշորահատիկ, 4.0 սմ մանրահատիկ/
|
---19320.0 քառ.մ
|
Մայթերի ասֆալտապատում
|
--- 2700.0 քառ.մ
|
Բազալտե եզրաքարերի տեղադրում
|
--- 2050.0 գծ.մ
|
|
|
Մուշ-2 թաղամաս 1080 աշակերտական տեղով նոր դպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են 2010 թվականին, նախահաշվային արժեքը կազմում է 2094,429 մլն. դրամ: Դպրոցը բաղկացած է չորս մասնաշենքից, դպրոցի շինարարություն իրականացնում են չորս շին կազմակերպություններ: 2011թ. Շին աշխատանքների համար հատկացվել է 947,0 մլն. դրամ, 2012թ. Հատկացվել է` 1065,0 մլն. դրամ: Համաձայն պետական գնման պայմանագրի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2012 թվականի օգոստոսի 10-ին: